Գրող, լրագրող Սյունե Սևադան ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Լիքը բան կա, որ փորձում եմ գրել ու չի ստացվում։ Ցավը, հիասթափությունը, սխալվելու տխուր իրականությունը, կորուստները հուլունքի պես շարան-շարան կոկորդիդ են, ու ժամանակ է պետք, որ դադարի խեղդել, մի օր դառնա պարան, որը ոչ թե քեզ սպանում է, այլ կոփում է, որ նետես դեպի մեկ ուրիշը՝ օգնելու փոսից դուրս գա։ Էդ փուլն էլ է գալու, անպայման գալու է։ Բայց լիքը բան կա գրելու էս օրերից, որ անգամ փորձում ես չհիշել, ուր մնաց՝ բարձրաձայնես։ Բայց փոխարենը Արեգ կա, որ իր աչքով տեսնում ու հավերժացնում է սա, որ միշտ սթափ մնանք, հիշենք՝ ինչ ենք կորցրել, ինչու պիտի փոխվենք ու աճենք, որովհետև ինչ ունենք վերադարձնելու։ Չգիտեմ՝ ոնց է էսքան ուժեղ, չգիտեմ՝ ոնց է սա լուսանկարում։ Ես սա գրել չեմ կարողանում։ Բայց գիտեմ, որ իմ, Արեգի, բոլորիս լռությունը հիմա նույն լեզվով է խոսում։

Քարվաճառի վերջին օրն է, լուսանկարները՝ Արեգ Բալայանի»։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here