Monday, July 27, 2026

Վահանաձև գեղձ. ՈՒՁՀ կարևորությունը

Վահանաձև գեղձը բժիշկների և գիտնականների շրջանում ընդունված է համարել օրգանիզմի «դիրիժոր», քանի որ հենց այս գեղձի նորմալ կենսագործունեությունն է ապահովում մարդու օրգանիզմում տեղի ունեցող գրեթե բոլոր պրոցեսների առողջությունն ու արդյունավետությունը։
Իհարկե, կան սպեցիֆիկ գանգատներ և ազդանշաններ, որոնք ուղիղ ցուցում են բժշկի դիմելու։ Սակայն գրագետ և ապահով է ֆիքսված ինտերվալներով բուժզննում անցնելը։ Միայն այսպես է հնարավոր շեղումներ գտնել՝ դեռևս ամենասկզբնական փուլերում։ Մենք կրկին խորհրդակցում ենք բժիշկ սոնոգրաֆիստ Արմինե Միսակյանի հետ։

-Վահանաձև գեղձի պարագայում ո՞ր հիվանդություններն ու վիճակներն է հնարավոր հայտնաբերել սոնոգրաֆիկ հետազոտությամբ։
-Վահանաձև գեղձի կառուցվածքի ուսումնասիրման համար սոնոգրաֆիկ հետազոտությունը համարվում է անփոխարինելի մեթոդ, որի ժամանակ պատկերացում ենք կազմում գեղձի չափերի, կառուցվածքային առանձնահատկությունների, նորմալ վիճակի, նաև՝ պաթոլոգիկ փոփոխությունների մասին։ Դրանք կարող են կրել և դիֆուզ բնույթ, այնպես էլ արտահայտվել օջախային, կիստաների, գոյացությունների, օջախային տարատեսակ փոփոխությունների տեսքով։
-Ինչքանո՞վ է կարևոր լաբորատոր քննությունների արդյունքների և սոնոգրաֆիկ պատկերի համադրումը։
-Սոնոգրաֆիկ հետազոտության միջոցով հստակ գնահատական է տրվում վահանաձև գեղձի փոփոխությունների մասին, որը շատ կարևոր ցուցանիշ է էնդոկրինոլոգիական մի շարք հիվանդությունների համար։ Եվ էնդոկրինոլոգները բացառապես ուղղորդվում են վարման հետագա տակտիկան լաբորատոր հետազոտությունների, ելնելով սոնոգրաֆիկ հետազոտությունների արդյունքից։
Վահանաձև գեղձի հետազոտությունների համար մի թևավոր խոսք ունեմ, որը հաճախ եմ հնչեցնում՝ վահանաձև գեղձի հետազոտությունը երկհատոր գիրք է, որի մեկ հատորը կազմում է ուլտրաձայնային հետազոտությունը, իսկ ավարտուն հատորը լաբորատոր ախտորոշումն է, հորմոնների ցուցանիշները։ Այդ երկու հատորների ինֆորմացիան համադրելով միայն՝ էնդոկրինոլոգը կարող է կայացնել վերջնական ախտորոշում և տալ համապատասխան բուժում։
-Հատկապես ո՞ր հիվանդություններն եք ախտորոշում ՈՒՁՀ-ով։
-Ուլտրաձայնային հետազոտության միջոցով ախտորոշվում են գեղձի ծավալային փոփոխությունները, բլթերի սիմետրիան, ասիմետրիան, տարատեսակ դիֆուզ փոփոխությունները։ Հայաստանում ամենահաճախ հանդիպողներից է աուտոիմուն թիրիոիդիտը։ Կարող ենք տեսնել օջախային թիրիոիդիտ, կարող ենք տեսնել տարածուն, և ինչպես նաև օջախային տարատեսակ փոփոխություններ՝ բարորակ կիստաներից հանգույցներից մինչև չարորակ բնույթի փոքր չափերի նորագոյացություններ, որոնք հետագայում ախտորոշման դեպքում ուղղորդվում են բարակ ասեղային բիոպսիայի, ռադիոլոգի կողմից նշվում է չարորակ լինելու հնարավորությունը, կետերը։
-Բուժման ընթացքում և ավարտին իրականացվող հետազոտություններն ինչ ինֆորմացիա են պարունակում
-Վահանաձև գեղձի բուժման ընթացքում գեղձը կառուցվածքային առումով կարող է էապես փոփոխությունների չենթարկվել։ Հայտնաբերեցինք կառուցվածքային խնդիրը, պացիենտը ուղղորդվեց էնդոկրինոլոգի մոտ, ստացանք լաբորատոր արդյունքները, անցանք բուժման ընթացքին, եթե չունենք օջախային կասկածելու գոյացութուն, մնացած բոլոր դեպքերում տարեկան մեկ-երկու անգամ կատարվում է բուժզննում, որի ժամանակ որոշվում է օջախային գոյացության չափերը, աճի դինամիկա կա թե ոչ, հիմնական հսկողությունը կատարվում է լաբորատոր հետազոտությունների եղանակով՝ արյան մեջ հորմոնների քանակը պարզելու միջոցով։

Block title

ՈՒՁՀ-ն կարևոր է՝ վիրահատության դիմելիս

Տարբեր օրգան-համակարգերի օրգանների վիրահատություններից առաջ նշանակվում են ամենատարբեր հետազոտություններ։ Դրանց նպատակի, ինչպես նաև նախավիրահատական ուլտրաձայնային հետազոտության առանձնահատկությունների մասին ենք զրուցել բժիշկ-սոնոգրաֆիստ Արմինե Միսակյանի հետ։ -Ի՞նչ...

Ինչպե՞ս պատրաստվել ՈՒՁՀ-ի

Բժիշկները հաճախ են խոսում կանխարգելիչ հետազոտությունների մասին։ Միայն այսպես է հնարավոր վաղ հայտնաբերել մեր օրգան-համակարգերում առաջացող փոփոխությունները և արագ միջոցներ ձեռնարկել դրանք բուժելու ուղղությամբ։...

Գաստրոէնտերոլոգիական հիվանդությունների վաղ ախտորոշման հնարավորությունները

Գրեթե բոլոր հիվանդություններրի բարդությունները հնարավոր է կանխարգելել, երբ դրանք ախտորոշվում են իրենց առաջացման վաղ փուլերում։ Այս անգամ զրուցում ենք գասրտոէնտերոլոգիական հիվանդությունների ուկտրաձայնային հայտնաբերման մասին։...

ՈՒՁՀ, երբ պետք է հայտնաբերել ուրոլոգիական հիվանդությունը

Ուլտրաձայնային հետազոտությունը «ոսկե ստանդարտ» է համարվում մի շարք օրգանների և օրգան-համակարգերի հիվանդությունների հայտնաբերման և ախտորոշման ժամանակ։ Ուրոլոգիայում ևս այն առաջնային մեթոդ է։ Խորհրդակցում ենք...

Related news