Monday, July 27, 2026

ՈՒՁՀ-ն կարևոր է՝ վիրահատության դիմելիս

Տարբեր օրգան-համակարգերի օրգանների վիրահատություններից առաջ նշանակվում են ամենատարբեր հետազոտություններ։ Դրանց նպատակի, ինչպես նաև նախավիրահատական ուլտրաձայնային հետազոտության առանձնահատկությունների մասին ենք զրուցել բժիշկ-սոնոգրաֆիստ Արմինե Միսակյանի հետ։

-Ի՞նչ նշանակություն ունի ՈՒՁՀ-ն այն պարագայում, երբ պացիենտը վիրահատության է պատրաստվում։

-Տեխնիկական առաջընթացի այս դարում շարունակաբար աճում են նորագույն սարքավորումների ներմուծումը բժշկության ոլորտում, ֆունկցիոնալ ախտորոշումների տարատեսակներով, որոնք էլ ավելի ճշգրիտ հստակ ինֆորմացիա են  տալիս օրգանների պաթոլոգիաների մասին՝ դրանով իսկ ապահովելով բուժական ծավալի արդյունավետությունը։ Սակայն ուլտրաձայնային հետազոտությունը եղել և մնում է կարևոր հետազոտություն որոշ վիրահատություններից առաջ՝ օրգան-համակարգերի կառուցվածքային առանձնահատկությունները գնահատելու հարցում։

Նախավիրահատական հետազոտությունները արվում են որոշ օրգան-համակարգերի հետ կապված, մասնավորապես լեղապարկի վիրահատութուններից առաջ ցուցված է սոնոգրաֆիկ վիրահատություն, որի ժամանակ գնահատվում է լեղապարկի չափերը, եթե ունենք քարեր, քարի կապակցությամբ է վիրահատությունը, այդ դեպքում գնահատվում է տեղակայումը, տվյալ պահին լեղու արտահոսքի խանգարումը կամ ոչ, ինչպես նաև լեղուղիների վիճակը։

-Որպես կանոն՝ ի՞նչ պատկեր է ստանում բժիշկը, և որքանո՞վ է կարևոր դա բարեհաջող վիրահատության համար։

-Մեր օրգանիզմում ցանկացած օրգանի օջախային ախտահարման հետ կապված վիրահատական միջամտությունից առաջ հարկավոր է անցկացնել ուլտրաձայնային հետազոտություն՝ սկսած  վահանաձև գեղձի հանգույցների չափերից, կառուցվածքից, կրծքագեղձերի սոնոգրաֆիկ հետազոտություն, եթե պացիենտի տարիքը մինչև քառասունն է, որովայնի խոռոչի ծավալային փոփոխութոյւնների ժամանակ, որովայնի խոռոչի օրգանների, նույնպես կատարվում է նախավիրահատական ՈՒՁՀ, որի ժամանակ գնահատվում է գոյացության չափերը, տեղակայումը, տարանջատումը հարակից առողջ հյուսվածքներից, նրա ինվազիան, աճը դեպի հարակից առողջ հյուսվածքներ։ Շատ կարևոր ինֆորմացիա է որովայնում  կուտակված ազատ հեղուկի չափումը, որովայնի խոռոչի գրպաններում հատուկ բանաձևերով հաշվում ենք հեղուկի ծավալը, դրանով իսկ վիրաբույժներին հնարավորություն տալով ինչպես որովայնի հեղուկի պունկցիայի, այնպես էլ վիրահատության ծավալների մասին։

-Ինչու՞ է կարևոր, որպեսզի հետվիրահատական փուլերում պացիենտները ՈՒՁՀ անցնեն։

-Հետվիրահատական փուլում համապատասխան օրգանների սոնոգրաֆիա է կազմակերպվում գնահատելու հետվիրահատական վիճակը, թարմ փուլում հեղուկի ծավալային կուտակումների առկայությունը, իսկ ավելի ուշ՝ սպիացման փուլերում գնահատելու սպիական փոփոխութոյւնները և կառուցվածքային այլ առանձնահատկություններ։

Block title

ՈՒՁՀ-ն կարևոր է՝ վիրահատության դիմելիս

Տարբեր օրգան-համակարգերի օրգանների վիրահատություններից առաջ նշանակվում են ամենատարբեր հետազոտություններ։ Դրանց նպատակի, ինչպես նաև նախավիրահատական ուլտրաձայնային հետազոտության առանձնահատկությունների մասին ենք զրուցել բժիշկ-սոնոգրաֆիստ Արմինե Միսակյանի հետ։ -Ի՞նչ...

Ինչպե՞ս պատրաստվել ՈՒՁՀ-ի

Բժիշկները հաճախ են խոսում կանխարգելիչ հետազոտությունների մասին։ Միայն այսպես է հնարավոր վաղ հայտնաբերել մեր օրգան-համակարգերում առաջացող փոփոխությունները և արագ միջոցներ ձեռնարկել դրանք բուժելու ուղղությամբ։...

Գաստրոէնտերոլոգիական հիվանդությունների վաղ ախտորոշման հնարավորությունները

Գրեթե բոլոր հիվանդություններրի բարդությունները հնարավոր է կանխարգելել, երբ դրանք ախտորոշվում են իրենց առաջացման վաղ փուլերում։ Այս անգամ զրուցում ենք գասրտոէնտերոլոգիական հիվանդությունների ուկտրաձայնային հայտնաբերման մասին։...

ՈՒՁՀ, երբ պետք է հայտնաբերել ուրոլոգիական հիվանդությունը

Ուլտրաձայնային հետազոտությունը «ոսկե ստանդարտ» է համարվում մի շարք օրգանների և օրգան-համակարգերի հիվանդությունների հայտնաբերման և ախտորոշման ժամանակ։ Ուրոլոգիայում ևս այն առաջնային մեթոդ է։ Խորհրդակցում ենք...

Related news

Վահանաձև գեղձ. ՈՒՁՀ կարևորությունը

Վահանաձև գեղձը բժիշկների և գիտնականների շրջանում ընդունված է համարել օրգանիզմի «դիրիժոր», քանի որ հենց այս գեղձի նորմալ կենսագործունեությունն է ապահովում մարդու օրգանիզմում տեղի ունեցող...