Կյանքը սարի գագաթին, հարթավայրի կանաչին, հենց ամպի տակ՝ երկնքին շատ մոտ, այնքան ուրիշ է…
Մեզնից յուրաքանչյուրն իր պատկերացումն ունի կենսակերպի, կյանքի որակի, բարեկեցության ևապրելակերպի սկզբունքների մասին։
Մեկիս համար լավագույն կյանքը պերֆեկցիոնիզմի գագաթնակետ high end-ն է, դետալային ծանր լյուքսը, էսթետիկան՝ իր առավելագույն խորքային զգայունությամբ։ Մյուսիս համար նույն հարցի ընկալումն այլ է՝ հարմարավետությունը, պահանջներում ու ակնկալիքներում մինիմալիզմն ու ինչ-որտեղ՝ հավակնությունների սահմանափակումը։
Ինչ-որ մեկի համար էլ լավագույն կյանքի նշաձողը ներդաշնակությունն է, որտեղ պարզությունը խորքային է, հավակնություններն առողջ ու կառուցողական, սահմանն էլ՝ որակն է, օրգանիկը, բնականը …
Գողթում Բնությունն ու Օրգանիկը միաձուլված են լավագույն ու ներդաշնակ կյանքիպատկերացումներին։
Goght Urban Valley -ը նոր, ուրույն մոտեցում է մարդու բնակության վայրին ընդհանրապես։

Goght Urban Valley-ը գտնվում է Կոտայքի մարզում՝ Երևանից 33 կմ հեռավորության վրա՝ Գառնիից Գեղարդ ճանապարհին։ Այն ուղիղ Գառնիի, Գեղարդի, Քարերի սիմֆոնիայի, Հավուց Թառի, Ազատի ջրամբարի «խաչմերուկում»։
Goght Urban Valley-ն նոր մոտեցում է առօրյային ու կենսակերպին։
Պատկերացրե’ք. ինչպիսի՞ն կարող է լինել կյանքը քաղաքի աղմուկից, փոշուց, քաղաքային սովորականությունից դուրս։ Իհարկե՝ խաղաղ, մաքուր, հանգիստ, լարվածությունից և անվերջանալի աղմուկից զերծ։
Goght Urban Valley-ը զբաղեցնում է 75 հեկտար տարածություն։ Պտղատու և դեկորատիվ ծարերի հարևանությամբ կառուցվում են 120 վիլլաները և երկու շենքերում գտնվող 20 պրեմիումբնակարանները։
Այս նախագիծն ունի մի քանի գոտևորում՝ հենց բնակավայր, որտեղ մարդկանց տներն են, հասարակական նշանակության տարածքներ՝ հյուրանոց, ռեստորան, սրճարան, բժշկական ու կրթական հաստատություններ, և հենց Բնություն։ Ժամանակակից կրթության՝ արհեստական բանականության, տեխնոլոգիական գերակայության թեմաներն արդիական են կրթության կլաստերում։

Առողջ ապրելակերպը միայն սարերի մաքուր օդով չի ապահովվում Goght Urban Valley-ում։ Այն այստեղ նաև կենսակերպ է, որի ապահովմանն են միտված սպորտային համալիրը, պիլատեսի, յոգայի, կարդիովարժութունների ստուդիաները, վազքուղիներն ու լողավազանները։
Սոցիալական, մշակութային ու կրթական ծրագրերի ու ամենատարբեր միջոցառումների համար ևս նախատեսված են համապատասխան միջավայրեր՝ յուրօրինակ լուծումներ։
Ամբողջ թաղամասը կրում է միևնույն ճարտարապետական կոդն ու մոտեցումը, թեև ներկայացված են տարբեր ճարտարապետների նախագծած կառույցներ՝ յուրաքանչյուրն իր ուրույն ձեռագրով։ Բնական նյութերի օրգանիկ համադրությունը ֆունկցիոնալ մինիմալիզմի մի նոր չափանիշ են ձևավորել՝ համանման ինդիվիդուալության մի հետաքրքիր մոտեցում։
Goght Urban Valley -ն կյանքի որակի տարբերվող չափանիշ է, որի հիմքում Մարդն՝ պարուրված ներդաշնակությամբ, հարմարավետությամբ և ապահովությամբ…
Goght Urban Valley-ում բնակվել կարող է յուրաքանչյուրը, ով կիսում է այս միջավայրի տրամաբանությունն ու էսթետիկան, ում համար կարևոր է Բնության ներդաշնակությունն ու համամարդկային բարեվարքության գերակայությունն առօրյայում։
Տուն ձեռք բերելու համար՝ Home Invest -Real Estate Company
Հարցերի և խորհրդակցելու համար՝ +374 95 59 89 69 (WhatsApp, Viber, Telegram)



