Monday, July 27, 2026

ԱՐԵՎՄՏԱՀԱՅԵՐԵՆՆ ՈՒ ՀԱՄՇԵՆԻ ԲԱՐԲԱՌԸ ՄԻԱՍՆԱԲԱՐ ՀՆՉՈՒՄ ԵՆ «ԼՈՒՍԻ ՀԱՏԻԿ» ԵՐԳՈՒՄ

Արևելահայերեն ու արեւմտահայերեն երգերի գեղեցիկ կատարումներով երաժշտասերներին ծանոթ ստամբուլահայ երգչուհի Սիպիլը և երկար տարիներ ի վեր Սև ծովի արևելյան շրջանների երաժշտությունն ուսումնասիրող համշենցի երգչուհի Այշենուր Քոլիվարը միասնաբար կատարեցին «Լուսի հատիկ» երգը։ Այս երգն արդեն հրապարակված է թվային հարթակներում։

«Լուսի հատիկ» երգի երաժշտության հեղինակն է Արի Հերկելը։ Նրան է պատկանում նաև երգի գործիքավորումը։ Երգի արևմտահայերեն խոսքերը գրել է լիբանանահայ բանաստեղծ Աշոտ Բագրատունին, իսկ Համշենի բարբառով խոսքերը գրել է համշենցի մտավորական Մահիր Օզքանը։

Երգի տեսահոլովակը պատրաստվել Օզքան Աքսուլարի ղեկավարությամբ։ Արեւմտահայերենով ու Համշենի  բարբառով «Լուսի հատիկ» երգը մարդկությանն ուղղված բարության կոչ է։ Այս ստեղծագործության արտադրությունը ստանձնել է «Քալան» երաժշտական ընկերության YouTube-ի ալիքը։ Երգն ունի համապատասխան անգլերեն, արեւելահայերէն և թուրքերեն թարգմանված ենթագրեր, ինչպես նաև տեսահոլովակ ու ժեսթերի լեզվով թարգմանություն։

Այս երգը, միավորելով նույն լեզվի երկու տարբեր դրսևորումներ, ունկնդիրների ուշադրությունը հրավիրում է այն հանգամանքի վրա, որ արևմտահայերենն ու Համշենի բարբառը, չնայած նույն տարածքում ապրելով և իրարից հեռու մնալով հանդերձ, ինչքան հարազատ են միմյանց։ Երգը նաև հիշեցնում է, որ այս երկու լեզուներն էլ գնահատվում են որպես անհետացման վտանգի տակ գտնվող լեզուներ։

Սիպիլն իր հայկական ժողովրդական երաժշտության երգարվեստով արդեն միջազգային ճանաչում է վայելում։ Այշենուր Քոլիվարը յուրօրինակ կատարումներով մշակում է Սև ծովի արևելյան շրջանների բազմամշակութային արվեստը։

Մշակույթի այս երկու գործիչները «Լուսի հատիկ» երգով միասնաբար հույսի ձայն են փոխանցում` միաժամանակ գարնան զարթոնքը խառնելով Վարդավառի խանդավառությանը։

Block title

ՈՒՁՀ-ն կարևոր է՝ վիրահատության դիմելիս

Տարբեր օրգան-համակարգերի օրգանների վիրահատություններից առաջ նշանակվում են ամենատարբեր հետազոտություններ։ Դրանց նպատակի, ինչպես նաև նախավիրահատական ուլտրաձայնային հետազոտության առանձնահատկությունների մասին ենք զրուցել բժիշկ-սոնոգրաֆիստ Արմինե Միսակյանի հետ։ -Ի՞նչ...

Ինչպե՞ս պատրաստվել ՈՒՁՀ-ի

Բժիշկները հաճախ են խոսում կանխարգելիչ հետազոտությունների մասին։ Միայն այսպես է հնարավոր վաղ հայտնաբերել մեր օրգան-համակարգերում առաջացող փոփոխությունները և արագ միջոցներ ձեռնարկել դրանք բուժելու ուղղությամբ։...

Գաստրոէնտերոլոգիական հիվանդությունների վաղ ախտորոշման հնարավորությունները

Գրեթե բոլոր հիվանդություններրի բարդությունները հնարավոր է կանխարգելել, երբ դրանք ախտորոշվում են իրենց առաջացման վաղ փուլերում։ Այս անգամ զրուցում ենք գասրտոէնտերոլոգիական հիվանդությունների ուկտրաձայնային հայտնաբերման մասին։...

ՈՒՁՀ, երբ պետք է հայտնաբերել ուրոլոգիական հիվանդությունը

Ուլտրաձայնային հետազոտությունը «ոսկե ստանդարտ» է համարվում մի շարք օրգանների և օրգան-համակարգերի հիվանդությունների հայտնաբերման և ախտորոշման ժամանակ։ Ուրոլոգիայում ևս այն առաջնային մեթոդ է։ Խորհրդակցում ենք...

Related news

«WiRED International-Armenia»-ն և «ՄԻԱՍԻՆ» ՀԿ-ն սկսում են առողջապահական նոր ծրագիր

Wired International - Armenia առողջապահական միջազգային կազմակերպությունը և «ՄԻԱՍԻՆ» համահայկական ՀԿ-ն շարունակում են իրենց համատեղ նախաձեռնությունները՝ Համայնքային Առողջապահական Աշխատողների (ՀԱԱ) վերապատրաստման նոր առցանց ծրագրով։...

Հայոց ցեղասպանության ճանաչումը չպետք է վտանգի ենթարկվի քաղաքական նկատառումներով. CAAS

Արձագանք` ի պատասխան 2025 թվականի հունվարի 24-ին Ցյուրիխում Հայաստանի վարչապետի հնչեցրած հայտարարությունների

Կորդոբայի Օրենսդիր մարմինը մեծարել է երաժիշտ Գագիկ Գասպարյանին

Արգենտինայի Կորդոբա քաղաքի Օրենսդիր մարմնում տեղի է ունեցել արգենտինաբնակ երաժիշտ Գագիկ Գասպարյանի մեծարման արարողությունը: Ինչպես miasin.am-ին հայտնում է Գագիկ Գասպարյանը, Օրենսդիր մարմինն իրեն նման...

Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա տաճարում Գագիկ Գասպարյանը հնչեցրել է հայկական հոգևոր երաժշտություն

Նոյեմբերի 23-ին Իսպանիայի Բարսելոնա քաղաքի Սագրադա Ֆամիլիա պատմական տաճարում կայացել է համերգ՝ «Հոգևոր ճանապարհորդություն հայկական, անգլիկան եւ հռոմեական կաթոլիկ եկեղեցիների սրբազան երգասացությունների միջոցով՝ ի...