Saturday, July 25, 2026

Տեղի ունեցավ «Իմ ձեռագործ Հայաստանը թանգարաններում» խորագրով փառատոնը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, «Արհեստագործների միություն» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ և «Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ-ի օժանդակությամբ «Մեգերյան կարպետ» մշակութային համալիրում նոյեմբերի 19, 20-ին տեղի ունեցավ «Իմ ձեռագործ Հայաստանը թանգարաններում» խորագրով փառատոնը:
Փառատոնի նպատակն էր աջակցել Հայաստանի թանգարաններին, հուշանվերային արտադրանքն ընդունել որպես թանգարանային գործունեության հանրահռչակման ժամանակակից միջոց, ինչպես նաև աջակցել ավանդական արհեստների վերականգնման գործընթացին:
Երկօրյա փառատոնը միավորել էր Հայաստանի 7 մարզի (Սյունիք, Վայոց ձոր, Լոռի, Տավուշ, Շիրակ, Արագածոտն, Գեղարքունիքի) տարբեր համայնքների, ինչպես նաև Երևանի և Արցախի 50-ից ավելի արհեստագործ վարպետների:
Փառատոնում ներկայացված էին ավանդական արհեստները, այդ թվում՝ փայտի և քարի փորագրություն, տեքստիլ, ասեղնագործություն, կարպետագործություն, կավագործություն, մետաղագործություն և այլն:
Այցելուները հնարավորություն են ունեցել մասնակցելու վարպետաց դասերին և ձեռք բերելու արհեստագործների վերջին հավաքածուները։
Բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ/USAID) հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն, ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի կառավարիչ Հայկանուշ Բագրատունյանը, «ՆՈՎԻԿԱ» միջազգային առցանց հարթակի նախագահ Արմենիա Ներսեսյանը, ինչպես նաև մշակույթի ոլորտի անվանի ներկայացուցիչներ, հյուրեր միջազգային և տեղական այլ կառույցներից, մշակութասեր հանրություն:
Ողջույնի խոսքով հանդես է եկել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն: Նա շնորհավորել է ներկաներին: Նշել, որ սա մշակութային կյանքի նշանակալի իրադարձություն է: Շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին փառատոնի իրականացման գործում ներդրած ջանքերի համար և ավելացրել, որ թեպետ ավարտվել է «Իմ Հայաստան» ծրագիրը, սակայն ուրախ է, որ այլ հնարավորություններ ստեղծվեցին և ծրագրի շարունակությունն ապահովվեց՝ շնորհիվ Լիլիթ Մելիքյանի:
«ՆՈՎԻԿԱ» միջազգային առցանց հարթակի նախագահ Արմենիա Ներսեսյանը նշել է, թե որքան ուրախ է միջոցառմանը մասնակցելու համար: Անթաքույց հիացմունքով խոսել է փառատոնի դերի մասին և գնահատել արհեստագործ վարպետների հետ համագործակցային հարաբերությունները:
Աստղիկ Մարաբյանը կարևորել է Հայաստանում արհեստագործության պահպանությունը՝ դիտարկելով դրա կենսունակության և փոխանցման ապահովումը՝ որպես ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության և համայնքների կայուն զարգացման գործոն:
«Իմ ձեռագործ Հայաստանը թանգարաններում» փառատոնը հարթակ էր, որն ուղղված էր երկրի գյուղական համայնքների զարգացմանը, ստեղծագործական տարբեր համայնքների միջև կապի ամրապնդմանը և միևնույն բնագավառի մարդկանց շփման հնարավորությանն ու հետագա համագործակցությանը:
«Ծրագրի արդյունավետ իրականացման գործում շնորհակալություն ենք հայտնում Լիլիթ Մելիքյանին, Աշխեն Խուդավերդյանին և բոլոր թիմակիցներին: Հատուկ շնորհակալություն ենք հայտնում մեր գործընկերներին` «Մեգերյան կարպետ» մշակութային համալիրի տնօրինությանը և աշխատակազմին, «Բեկոր» ազգագրական պարի խմբին, ՀՀ վաստակավոր արտիստ Հասմիկ Հարությունյանին և կամավորներին»,- այս մասին նշված է «Տերյան մշակութային կենտրոն»-ի տարածած հաղորդագրության մեջ:

Block title

ՈՒՁՀ-ն կարևոր է՝ վիրահատության դիմելիս

Տարբեր օրգան-համակարգերի օրգանների վիրահատություններից առաջ նշանակվում են ամենատարբեր հետազոտություններ։ Դրանց նպատակի, ինչպես նաև նախավիրահատական ուլտրաձայնային հետազոտության առանձնահատկությունների մասին ենք զրուցել բժիշկ-սոնոգրաֆիստ Արմինե Միսակյանի հետ։ -Ի՞նչ...

Ինչպե՞ս պատրաստվել ՈՒՁՀ-ի

Բժիշկները հաճախ են խոսում կանխարգելիչ հետազոտությունների մասին։ Միայն այսպես է հնարավոր վաղ հայտնաբերել մեր օրգան-համակարգերում առաջացող փոփոխությունները և արագ միջոցներ ձեռնարկել դրանք բուժելու ուղղությամբ։...

Գաստրոէնտերոլոգիական հիվանդությունների վաղ ախտորոշման հնարավորությունները

Գրեթե բոլոր հիվանդություններրի բարդությունները հնարավոր է կանխարգելել, երբ դրանք ախտորոշվում են իրենց առաջացման վաղ փուլերում։ Այս անգամ զրուցում ենք գասրտոէնտերոլոգիական հիվանդությունների ուկտրաձայնային հայտնաբերման մասին։...

ՈՒՁՀ, երբ պետք է հայտնաբերել ուրոլոգիական հիվանդությունը

Ուլտրաձայնային հետազոտությունը «ոսկե ստանդարտ» է համարվում մի շարք օրգանների և օրգան-համակարգերի հիվանդությունների հայտնաբերման և ախտորոշման ժամանակ։ Ուրոլոգիայում ևս այն առաջնային մեթոդ է։ Խորհրդակցում ենք...

Related news

Կյանքը սարի գագաթին, հարթավայրի կանաչին, հենց ամպի տակ՝ երկնքին շատ մոտ, այնքան ուրիշ է... Մեզնից յուրաքանչյուրն իր պատկերացումն ունի կենսակերպի, կյանքի որակի, բարեկեցության ևապրելակերպի սկզբունքների...

«WiRED International-Armenia»-ն և «ՄԻԱՍԻՆ» ՀԿ-ն սկսում են առողջապահական նոր ծրագիր

Wired International - Armenia առողջապահական միջազգային կազմակերպությունը և «ՄԻԱՍԻՆ» համահայկական ՀԿ-ն շարունակում են իրենց համատեղ նախաձեռնությունները՝ Համայնքային Առողջապահական Աշխատողների (ՀԱԱ) վերապատրաստման նոր առցանց ծրագրով։...

Հայոց ցեղասպանության ճանաչումը չպետք է վտանգի ենթարկվի քաղաքական նկատառումներով. CAAS

Արձագանք` ի պատասխան 2025 թվականի հունվարի 24-ին Ցյուրիխում Հայաստանի վարչապետի հնչեցրած հայտարարությունների

Կորդոբայի Օրենսդիր մարմինը մեծարել է երաժիշտ Գագիկ Գասպարյանին

Արգենտինայի Կորդոբա քաղաքի Օրենսդիր մարմնում տեղի է ունեցել արգենտինաբնակ երաժիշտ Գագիկ Գասպարյանի մեծարման արարողությունը: Ինչպես miasin.am-ին հայտնում է Գագիկ Գասպարյանը, Օրենսդիր մարմինն իրեն նման...