Monday, July 27, 2026

Adventures Tour Operator․ բացառիկ տուրիստական առաջարկներ՝ տարվա ցանկացած եղանակի

Զբոսաշրջային բիզնեսը բազմաթիվ նրբություններ ունի։ Այն զարգանում է, երբ կառավարվում է նպատակային և հետևողական կերպով։ Զրուցել ենք հայաստանյան առաջատար տուրիստական ընկերություններից մեկի՝ Adventures Tour Operator-ի հիմնադիր Սամվել Սինանյանի հետ։

-Պարոն Սինանյան, Խնդրում ենք ներկայացնել՝ ե՞րբ է ստեղծվել Adventures տուրիստական ընկերությունը։

-Adventures ընկերությունը հիմնադրվել է 2014 թվականին։ Հիմնադրման ժամանակ մեր հիմնական ուղղությունները ներգնա և արտագնա տուրիզմն էր։ Հետագայում ուղղություն վերցրինք դեպի արտագնա տուրիզմ։ Արդեն 10 տարի է, ինչ մեր ընկերությունը հանդիսանում է Արաբական միացյալ էմիրություններում գործունեություն ծավալող ամենախոշոր ընկերություններից մեկը։ Վերջին տարիներին հանդիսանում ենք  ամենախոշոր տուրօպերատորը, որն ամենամեծ թվով տուրիստների է ուղարկում ԱՄԷ։

-Այս ընթացքում ի՞նչ զարգացում է այն ունեցել։
Ներկայումս ընկերությունն ունի B2B, B2C ամրագրման համակարգեր և մեր հետ համագործակցում է Հայաստանում գրանցված  200-250 տուրիստական ընկերություն և օգտվում է մեր ծառայություններից՝ հնարավորությունների լայն շրջանակով։ Մենք B2B, B2C համակարգերի միջոցով, բացի Արաբական միացյալ էմիրություններից, առաջարկում ենք նոր ուղղություններ՝ Կիպրոս, Եգիպտոս, Մալդիվներ, եվրոպական երկրներ՝ բոլորն էլ հատուկ պայմաններով։ Ունենք շուրջ 20 ուղղություն։

Բացի այդ ընկերությունը հանդիսանում է մի շատ հայտնի հյուրանոցների բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում։ Մենք հանդիսանում ենք նաև ԱՄԷ-ում գործունեություն իրականացնող ES Dubai անգլիական դպրոցի ներկայացուցիչը Հայաստանում։

-Որո՞նք են ընկերության որդեգրած հիմնական արժեքները։
-Մեր կողմից որդեգրած հիմնական արժեքը գոհ հաճախորդ՝ գոհ տուրիստ նաև գոհ տուրիստական գործընկեր ընկերություն ունենալն է, որն ապահովում ենք մեր թիմի կողմից իրականացվող աշխատանքով։ Մեր աշխատակիցները շատ պարտաճանաչ են վերաբերվում իրենց պարտականություններին, շատ  օպերատիվ են, աշխատում են 24 ժամ, պատրաստակամ և հետևողականորեն լուծում են գրեթե ցանկացած խնդիր։ 10 տարիների ընթացքում չի եղել մի դեպք, երբ տուրիստը կամ տուրիստական ընկերությունը դժգոհի մեր աշխատանքից։ Եթե նույնիսկ լինում են  որոշակի խնդիրներ, որոնք ուղղակիորեն կապված չեն մեր աշխատանքների հետ, այնուամենայնիվ, եթե խնդիր կա, այն ստանում է համարժեք լուծում։

-Ի՞նչ բացառիկ համագործակցություններ ունեք այլ երկրների հետ կապված։
– Բացառիկ կարելի է համաել այն հանգամանքը, որ մենք համագործակցում ենք օնլայն համակարգերի հետ, որոնք ավտոմատ կերպով գտնում և մեզ են տրամադրում հյուրանոցների լավագույն արժեքը՝ մեր նշած 23 ուղղությունների համար։

-Ի՞նչ կարևորություն ունի մեր քաղաքացիների համար Աբու Դաբիի հետ Ձեր բացառիկ համագոծակցությունն ու ի՞նչ հնարավորություններ է տալիս այն Ձեր հաճախորդներին։
-Նշեմ, որ Adventures ընկերությունը շատ հայտնի է Արաբական Միացյալ էմիրություններում։ Մի քանի տարի է, ինչ մենք ունենք պայմանագրեր և համագործակցում ենք ինչպես Աբու Դաբիի տուրիզմի և մշակույթի դեպարտամենտի, այնպես էլ Դուբայի տուրիզմի դեպարտամենտի հետ։ Սա բացառիկ համագործակցություն է այն առումով, որ այս տարի մենք արդեն 105 տուրիստական ընկերւթյուն ենք ուղարկել այնտեղ՝ ծանոթանալու տեղի տեսարժան վայրերին և հյուրանոցներին, սկզբում ուղարկեցինք 25, ապա 80 տուրիստական ընկերություն։ Այդ բացառիկ համագործակցությունների արդյունքն այն է, որ այդ տուրիստական ընկերությունները, որոնք համագործակցում են մեզ հետ կարողանում են ծանոթանալ  Աբու Դաբիի և Դուբայի տուրիզմի հնարավորությունների հետ, լավ պատկերացնում են և իրենք էլ կարողանում են  ճիշտ տեղեկություն տրամադրել, ճիշտ վաճառք իրականացնել զբոսաշրջիկներին։ Այսպես միջնորդավորված դրական արդյունք է ունենում մեր համագործակցությունը։ Այսինքն Adventures-ը ունի իր կշիռը Արաբական միացալ էմիրություններում, նրա հետ հաշվի են նստում պետական կառույցները, որոնք ինտենսիվ զարգացնում են իրենց երկրում տուրիզմը և այդ զարգացման ճանապարհին իրենք որպես գործընկեր ճանաչում են մեր ըննկերությունը։ Պատահական չէր, որ 4 ամիս առաջ Աբու Դաբիի տուրիզմի դեպարտամենտը Adventures-ին մրցանակ շնորհեց, որպես լավագույն տուրիստական օպերատոր, որն ամենամեծ քանակի տուրիստներն է ուղարկել Աբու Դաբի։

-Ի՞նչ առավելություններ են ստանում Ձեր հետ աշխատող տուրիստական ընկերությունները։
-Տուրիստական ընկերությունները բազմաթիվ առավելություններ են ստանում մեզ հետ համագործակցելիս։ Առաջինը ստանում են լավագույն գինը Արաբական միացյալ էմիրությունների և ևս 22 երկրներում գործող հյուրանոցների համար։ Տուրիստականները սիրով են համագործակցում մեզ հետ, քանի որ Adventures-ն ունի պրոֆեսիոնալ թիմ, որը ոչ միայն կազմակերպում է դասընթացներ  հյուրանոցների ամրագրման համակարգերի հետ կապված, այլև ամեն օր և ամեն ժամ օգնում է տուրիստական  ընկերություններին իրենց աշխատանքում, ամրագրումներն իրականացնելիս։ Այդ սերտ համագործակցության արդյունքում է, որ վերջին տաիներին կազմակերպվող միջոցառումները շատ մեծամասշտաբ են՝ ինչպես Երևանում, այնպես էլ Աբու Դաբիում։ Եթե նախկինում այս միջոցառումներին մասնակցում էին 40-50, ապա վերջին տարիներին մասնակցում են ավելի քան 200 ընկերություն, և միշտ կա դժգոհություն, թե տեղերը սահմանափակ են։ Բայց ես դա դական եմ դիտարկում։ Դա նշանակում է, որ այդ տուրիստական ընկերությունները վստահում, սիրում են Adventures տուրիստական ընկերությանը: Մենք ևս վստահում ու գնահատում ենք մեր գործընկերներին։

Հավելյալ տեղեկություններ՝ www.armadventures.am
Հասցե՝ Մաշտոցի 14
Հեռ․՝ +374 55 61 50 04

Block title

ՈՒՁՀ-ն կարևոր է՝ վիրահատության դիմելիս

Տարբեր օրգան-համակարգերի օրգանների վիրահատություններից առաջ նշանակվում են ամենատարբեր հետազոտություններ։ Դրանց նպատակի, ինչպես նաև նախավիրահատական ուլտրաձայնային հետազոտության առանձնահատկությունների մասին ենք զրուցել բժիշկ-սոնոգրաֆիստ Արմինե Միսակյանի հետ։ -Ի՞նչ...

Ինչպե՞ս պատրաստվել ՈՒՁՀ-ի

Բժիշկները հաճախ են խոսում կանխարգելիչ հետազոտությունների մասին։ Միայն այսպես է հնարավոր վաղ հայտնաբերել մեր օրգան-համակարգերում առաջացող փոփոխությունները և արագ միջոցներ ձեռնարկել դրանք բուժելու ուղղությամբ։...

Գաստրոէնտերոլոգիական հիվանդությունների վաղ ախտորոշման հնարավորությունները

Գրեթե բոլոր հիվանդություններրի բարդությունները հնարավոր է կանխարգելել, երբ դրանք ախտորոշվում են իրենց առաջացման վաղ փուլերում։ Այս անգամ զրուցում ենք գասրտոէնտերոլոգիական հիվանդությունների ուկտրաձայնային հայտնաբերման մասին։...

ՈՒՁՀ, երբ պետք է հայտնաբերել ուրոլոգիական հիվանդությունը

Ուլտրաձայնային հետազոտությունը «ոսկե ստանդարտ» է համարվում մի շարք օրգանների և օրգան-համակարգերի հիվանդությունների հայտնաբերման և ախտորոշման ժամանակ։ Ուրոլոգիայում ևս այն առաջնային մեթոդ է։ Խորհրդակցում ենք...

Related news

«Ռեֆորմ» դիզայն ստուդիո․ ստեղծելով միջավայր

Բնակարանի, գրասենյակի, բիզնեսի համար նախատեսված տարածքները կարող են նկատելիորեն արդյունավետ օգտագործվել, իսկ միջավայրն առավել արտահայտիչ ու ներդաշնակ կարող է լինել, եթե այն գծագրված ու...

Հնդիկ ուսանողը Երևանը երազանքի քաղաք է համարում

Հայաստանը նա իր համար բացահայտեց 2015 թվականին, երբ դիտում էր ամերիկացի հայտնի հեռուստահաղորդավար Կոնան Օ՛Բրայենի հաղորդումը

Գիտությանն անհրաժեշտ են ռազմավարական ներդրումներ

Հետպատերազմյան շրջանում մեր հասարակությունն արթնացավ և իր ուշադրությունը սևեռեց դեպի գիտությունը՝ որպես հույս մեր բանակի տեխնոլոգիական հետամնացությունը հաղթահարելու համար

Դեկտեմբերի 19-ից Հայաստանի Հանրապետությունում եռօրյա սուգ կհայտարարվի

Նաեւ հիշատակի երթ կկազմակերպվի Հանրապետության հրապարակից դեպի Եռաբլուր