Monday, October 5, 2026

Ամեն օրը, ամեն ժամը կարեւոր է․մեր զավակների կյանքն է վտանգված․Վարդան Պետրոսյան

Դերասան Վարդան Պետրոսյանը կոչ է անում բողոքի ձայն բարձրացնել աշխարհի բոլոր երկրներում, միջազգային բոլոր կազմակերպություններում՝ ռազմագերիների փոխանակման խնդրի շուտափույթ կարգավորման համար։ Miasin.am-ի փոխանցմամբ, իր կոչում նա մասնավորապես նշում է․
«Սիրելի բարեկամներ,
Ես ուզում եմ ձեր ուշադրությունը կենտրոնացրել այսօրվա ամենացավոտ, ամենածանր ու ողբերգական ու դեռեւս արժանի ուշադրության չարժանացած՝ հայ ռազմագերիների փոխանակման խնդրի վրա։
Համացանցում տեղադրված նյութերից պարզ երեւում է, թե ինչ վերաբերմունքի են արժանանում նրանք գերության մեջ՝անմարդկային խոշտանգումներ, նվաստացումներ…
Ադրբեջանական կողմն ամեն կերպ խոչնդոտելով, ձգձգում է փոխանակման գործընթացը, մյուս կողմից էլ, խախտելով հրադադարի պայմանավորվածությունը, դարանակալելով, խաղաղություն հաստատված տարածքներում, շարունակում է հայ մարդկանց գերեվարել, ոչ միայն զինվորների, այլ նաեւ խաղաղ քաղաքացիական բնակչության մեջ։
Խնդրում եմ միանալ մեզ եւ բողոքի ձայն բարձրացնել աշխարհի բոլոր երկրներում, միջազգային բոլոր կազմակերպություններում այս հարցի շուտափույթ կարգավորման համար։
Հիշեք, որ ամեն օրը, ամեն ժամը կարեւոր է։ Մեր զավակների կյանքն է վտանգված։
Վաղը՝ նոյեմբերի 29 ին խաղաղ երթ է կազմակերպվում Երեւանի օպերայի հրապարակից դեպի օտարերկրյա դեսպանատներ։
Միացեք մեզ»։

Block title

ՈՒՁՀ-ն կարևոր է՝ վիրահատության դիմելիս

Տարբեր օրգան-համակարգերի օրգանների վիրահատություններից առաջ նշանակվում են ամենատարբեր հետազոտություններ։ Դրանց նպատակի, ինչպես նաև նախավիրահատական ուլտրաձայնային հետազոտության առանձնահատկությունների մասին ենք զրուցել բժիշկ-սոնոգրաֆիստ Արմինե Միսակյանի հետ։ -Ի՞նչ...

Գերիների վերադարձն ու դիակների փոխանակումը պահանջում է հրատապ լուծում․Արման Թաթոյան

Պաշտպանը իրավիճակը ներկայացրել է Human Rights Watch կազմակերպության տարածաշրջանային տնօրենի տեղակալին

Տաղանդավոր դերասան Վարդան Պետրոսյանը միացել է ռազմական կրթություն ստացողների թիմին

Տաղանդավոր դերասան Վարդան Պետրոսյանն արդեն մի քանի օր է, ինչ միացել է ռազմական կրթություն ստացողների թիմին:

Related news

Կյանքը սարի գագաթին, հարթավայրի կանաչին, հենց ամպի տակ՝ երկնքին շատ մոտ, այնքան ուրիշ է... Մեզնից յուրաքանչյուրն իր պատկերացումն ունի կենսակերպի, կյանքի որակի, բարեկեցության ևապրելակերպի սկզբունքների...

Սերժն իր գործի նվիրյալն էր, արժանապատիվ հայորդի. Հրանուշ Հակոբյանի ցավակցական խոսքը

  Սգակիր, վշտակիր Սրապիոնյան ընտանիքի անդամներին, հարազատներին, գործընկերներին, ուսանողներին, Սերժին ճանաչողներին Սիրելի՛ Ռոզա, լուրը ցնցեց, ալեկոծեց ինձ, քանզի երկու օր առաջ էր, որ հեռախոսազրույց ունեցա իմ ուսանողական...

Բացահայտելով Աբու Դաբին․ Adventures Tour Operator-ի հետ

Արաբական միացյալ էմիրությունները դինամիկ ու շարունակաբար զարգացող երկիր է։  Թեև այս երկրի մայրաքաղաքն Աբու Դաբին է, տուրիստական հոսքերը հաճախ են ուղղվում դեպի Դուբայ։ Այսօր...

Արցախյան մշակույթի պահպանմանը նվիրված հեռուստամարաթոն ‹‹Փրկենք՝ վաղվա համար›› խորագրով

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ռազմական գործողությունների  հետևանքով ստեղծված իրավիճակում, Արցախից բռնի տեղահանված բնակչությանը կենտրոնացված կարգով մշակութային միջոցառումների, նախաձեռնությունների...