Monday, July 27, 2026

«Ռեֆորմ» դիզայն ստուդիո․ ստեղծելով միջավայր

Բնակարանի, գրասենյակի, բիզնեսի համար նախատեսված տարածքները կարող են նկատելիորեն արդյունավետ օգտագործվել, իսկ միջավայրն առավել արտահայտիչ ու ներդաշնակ կարող է լինել, եթե այն գծագրված ու մշակված է մասնագետի կողմից։

Ինքնուրույն, առանց դիզայների օգնության, վերանորոգում իրականացնել, իհարկե, հնարավոր է։ Սակայն դիզայների դիմելը ոչ միայն թրենդ է, այլև անհրաժեշտություն։ Միայն այս դեպքում է հնարավոր ապահովել պրոցեսների գրագետ պլանավորում, իրականացում ու վերահսկողություն։

Զրուցել ենք «Ռեֆորմ» դիզայն ստուդիոյի հիմնադիր Օֆելյա Սաֆարյանի հետ։

-Խնդրում ենք ներկայացնել «Ռեֆորմ» ընկերությունը։ Ի՞նչ է այն իրենից ներկայացնում։ Ի՞նչ ծառայություններ է հնարավոր ստանալ։
«Reform» ընկերությունը ինտերիեր դիզայն-ստուդիո է։ Մենք մատուցում ենք ինտերիեր դիզայնի վերաբերյալ ծառայությունների լայն շրջանակ։ Մենք չափագրում ենք տարածքը, մշակում հատակագծերի եռաչափ դիզայն, մշակում ենք տեխնիկական գծագրերը և հետևում ենք շինարարությանը։

-Ովքե՞ր են Ձեր գործընկերները։ Դրանք անհատներ են, թե ունեք նաև կորպորատիվ գործընկերներ։
-Մենք համագործակցում ենք թե՛ անհատների, թե՛ կազմակերպությունների հետ։ Այս առումով չունենք հատուկ սկզբունք, և կարող ենք աշխատել ցանկացած տեսակի հաճախորդի հետ։

-Ի՞նչ նշանակություն եք տալիս նաև աշխարհագրությանը։ Ո՞ր երկրների հետ ունեք համագործակցություններ։
-«Reform»-ը իր գործունեությունը ծավալում է ոչ միայն Հայաստանում, այլև երկրի սահմաններից դուրս։ Ընդ որում, բավական մեծ է մեր գործունեության աշխարհագրությունը․ Ամերիկայի միացյալ նահանգներ, Ավստրալիա, Անգլիա, Գերմանիա, Սաուդյան Արաբիա, Բահրեյն։ Սրանք այն երկրներն են, որտեղ արդեն իսկ ունենք աշխատանքներ, ինչպես նաև ընթացիկ նախագծեր։

-Խնդրում ենք պատմել՝ ինչ պրոցես է անցնում հաճախորդը Ձեզ հետ համագործակցելիս։
-Սկզբում հանդիպում ենք հաճախորդին՝ քննարկելու բոլոր մանրուքները՝ ոճը, նախընտրությունները։ Այնուհետև ավելի խորքային հարցաշարով ենք տեղեկանում հաճախորդի պահանջների մասին ու ստացված տեղեկությունների հիման վրա հասկանում ենք, թե ինչ արդյունք է ուզում ստանալ նա։ Աշխատանքի առաջին փուլը չափագրումն է, որից հետո համաձայնեցվում են հատակագծի տարբերակները, և սկսվում է աշխատանքը դիզայնի ուղղությամբ։ Հաճախորդը ստանում է բարձր որակի և իրականությանը համապատասխանող ռենդեր, որը հնարավորություն է տալիս լիովին պատկերացնել, թե արդյունքում ինչպիսի միջավայր է ստացվելու։ Հաստատումը ստանալուց հետո հաճախորդի հետ այցելում ենք համապատասխան խանութներ՝ ընտրելու նյութերը։ Շինարարության ընթացքում վարպետներին տրամադրվում են տեխնիկական գծագրերը։ Պարբերաբար հանդիպումներ են լինում վարպետների հետ՝ քննարկելու և հսկելու պրոցեսը։ Սա կարևոր է, որպեսզի ապահովենք գծագրերի հետ համապատասխանությունը։

Հաճախորդի հետ մեր համագործակցությունն ավարտվում է այն ժամանակ, երբ ինտերիերը, գծագրերին լիովին համապատասխան կերպով, պատրաստ է շահագործման։

-Աշխատանքային ի՞նչ հիմնական սկզբունքներ ունեք։
-Մեր աշխատանքում սկզբունքային է որակն ու համապատասխանությունը։ Եվ ընդհանուր առմամբ աշխատում ենք այն հաճախորդների հետ, որոնց ոճը համընկնում է մեր ստուդիոյի ոճի հետ։

-Ինչպե՞ս եք ընտրում ոճն ու մոտեցումները՝ արդյոք էսքիզներն արվում են Ձեր նախասիրություններով, թե դրանք հաճախորդի ցանկության հիման վրա են։
-Հիմնականում մեր հաճախորդները, տեսնելով մեր արդեն իսկ իրականացրած աշխատանքները, ցանկություն են հայտնում ունենալ նմանատիպ ոճի միջավայր։ Սակայն, կարևոր է, որ մեր հաճախորդներից յուրաքանչյուրին ցուցաբերվում է անհատական մոտեցում՝ հիմնված իրենց պատկերացումների, նախասիրությունների և անհատականության վրա։

-Խնդրում ենք պատմել նաև Ձեր անցած ճանապարհի և գործունեության մասին։

-Ես սովորել եմ Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանում Դիզայնի ֆակուլտետում։ Ավարտելով՝ աշխատել եմ հայաստանյան մի քանի ճարտարապետական ստուդիոներում։ Այս ամբողջ ընթացքում անցել եմ միջազգային մաստեր-կլասսեր՝ ծանոթանալով համաշխարհային մոտեցումներին, թրենդերին, անընդհատ լինելով զարգացումների կենտրոնում։ Եվ համապատասխան փորձի ձեռքբերումից հետո միայն որոշեցի ստեղծել Reform-ը։

Ընդհանուր առմամբ մեծ նշանակություն եմ տալիս շարունակական զարգացմանն ու կրթությանը։ Կարծում եմ, որ դրա բացակայության դեպքում մասնագետը ոչ միայն նույն տեղում կմնա, այլև հետքայլ կանի։ Մինչդեռ ամբողջ աշխարհը շատ արագ տեմպերով է զարգանում։ Մեր մասնագիտությունն էլ ենթադրում է միշտ լինել նոր, ժամանակակից, թարմ, չէ՞ որ մենք տևական արդյունքով աշխատանք ենք իրականացնում։

Block title

ՈՒՁՀ-ն կարևոր է՝ վիրահատության դիմելիս

Տարբեր օրգան-համակարգերի օրգանների վիրահատություններից առաջ նշանակվում են ամենատարբեր հետազոտություններ։ Դրանց նպատակի, ինչպես նաև նախավիրահատական ուլտրաձայնային հետազոտության առանձնահատկությունների մասին ենք զրուցել բժիշկ-սոնոգրաֆիստ Արմինե Միսակյանի հետ։ -Ի՞նչ...

Ինչպե՞ս պատրաստվել ՈՒՁՀ-ի

Բժիշկները հաճախ են խոսում կանխարգելիչ հետազոտությունների մասին։ Միայն այսպես է հնարավոր վաղ հայտնաբերել մեր օրգան-համակարգերում առաջացող փոփոխությունները և արագ միջոցներ ձեռնարկել դրանք բուժելու ուղղությամբ։...

Գաստրոէնտերոլոգիական հիվանդությունների վաղ ախտորոշման հնարավորությունները

Գրեթե բոլոր հիվանդություններրի բարդությունները հնարավոր է կանխարգելել, երբ դրանք ախտորոշվում են իրենց առաջացման վաղ փուլերում։ Այս անգամ զրուցում ենք գասրտոէնտերոլոգիական հիվանդությունների ուկտրաձայնային հայտնաբերման մասին։...

ՈՒՁՀ, երբ պետք է հայտնաբերել ուրոլոգիական հիվանդությունը

Ուլտրաձայնային հետազոտությունը «ոսկե ստանդարտ» է համարվում մի շարք օրգանների և օրգան-համակարգերի հիվանդությունների հայտնաբերման և ախտորոշման ժամանակ։ Ուրոլոգիայում ևս այն առաջնային մեթոդ է։ Խորհրդակցում ենք...

Related news

Adventures Tour Operator․ բացառիկ տուրիստական առաջարկներ՝ տարվա ցանկացած եղանակի

Զբոսաշրջային բիզնեսը բազմաթիվ նրբություններ ունի։ Այն զարգանում է, երբ կառավարվում է նպատակային և հետևողական կերպով։ Զրուցել ենք հայաստանյան առաջատար տուրիստական ընկերություններից մեկի՝ Adventures Tour Operator-ի...

Հնդիկ ուսանողը Երևանը երազանքի քաղաք է համարում

Հայաստանը նա իր համար բացահայտեց 2015 թվականին, երբ դիտում էր ամերիկացի հայտնի հեռուստահաղորդավար Կոնան Օ՛Բրայենի հաղորդումը

Գիտությանն անհրաժեշտ են ռազմավարական ներդրումներ

Հետպատերազմյան շրջանում մեր հասարակությունն արթնացավ և իր ուշադրությունը սևեռեց դեպի գիտությունը՝ որպես հույս մեր բանակի տեխնոլոգիական հետամնացությունը հաղթահարելու համար

Դեկտեմբերի 19-ից Հայաստանի Հանրապետությունում եռօրյա սուգ կհայտարարվի

Նաեւ հիշատակի երթ կկազմակերպվի Հանրապետության հրապարակից դեպի Եռաբլուր