Monday, July 27, 2026

Աշնանային գույները ԱՄՆ «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցում

«Աշուն է, անձրեւ… Ստվերներն անձեւ

Դողում են դանդաղ… Պաղ, միապաղաղ

Անձրեւ՜ ու անձրեւ…»:

Վահան Տերյան

Այս տխուր եւ մելամաղձոտ տրամադրությունը ստեղծում է աշունը` տարվա աներեւակայելի գեղեցիկ եղանակը: Աշնանային գունեղ պատկերներն ու բազմազանությունը տեսնելու համար պարզապես պետք է միայն շուրջը նայել եւ զմայլվել բնության կախարդանքով: Բնությունը կարծես հրճվում ու խաղում է` փոխելով իր հանդերձանքը դեղին, կանաչ, կարմիր եւ շագանակագույն երանգների: Աշնանային այդ երանգներն ու գույներն էին դրսեւորվել «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցի 3-րդ դասարանի աշակերտների աշխատանքներում: Հարկ է նշել, որ դպրոցը գործում է ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Հովնան արք․ Տերտերյանի հայրական օրհնության ներքո, իսկ տնօրենն է Բարեշնորհ Հովհաննես սարկավագ Գումրույանը։

Դասի թեման տարվա խայտաբղետ այս եղանակն էր: Դպրոցականներից յուրաքանչյուրն իր աշունը պատկերել էր յուրովի, սակայն գերիշխողը վառ գույներն էին եւ դասարանում տիրող ջերմ ու տաք տրամադրությունը:

Սփյուռքի տաք աշնանը սովոր աշակերտներն այնքան իրական էին պատկերել աշունն իրենց աշխատանքներում, որ կարծես մի կտոր նախշուն աշուն մտել էր դասասենյակ:

Ոսկեղենիկ աշնան հեքիաթը կարծես շարունակվում է աշակերտների պաստառներում. Ձայնի, գույների համադրությունը մի տեսակ թափանցիկ պար է բռնում անձրեւի, քամու ու տերեւների մեղմ պտույտի հետ ու ստեղծում ամբողջական անձեռակերտ պատկեր: Երեխաների նկարազարդված աշունը չկրկնվող ու պայծառ է, ուր ծորում է բազմազան գույների խաղը, կաթկթում անձրեւի զուլալ արցունքը, լսվում հեռավոր հայրենիքից կանչող քամու սուլոցը:

Ուր որ է կցրտի, ուր որ է կհանգչի պատուհանների լույսը, կմարի աշնան վերջին արեւը, բայց պաստառներից ճառագող լույսն ու տաքությունը երկա՜ր կջերմացնի մեզ ու մեր հոգու անկյունը…

Անահիտ Ամիրյան

ԱՄՆ, Բըրբանք

 

 

Block title

ՈՒՁՀ-ն կարևոր է՝ վիրահատության դիմելիս

Տարբեր օրգան-համակարգերի օրգանների վիրահատություններից առաջ նշանակվում են ամենատարբեր հետազոտություններ։ Դրանց նպատակի, ինչպես նաև նախավիրահատական ուլտրաձայնային հետազոտության առանձնահատկությունների մասին ենք զրուցել բժիշկ-սոնոգրաֆիստ Արմինե Միսակյանի հետ։ -Ի՞նչ...

Ինչպե՞ս պատրաստվել ՈՒՁՀ-ի

Բժիշկները հաճախ են խոսում կանխարգելիչ հետազոտությունների մասին։ Միայն այսպես է հնարավոր վաղ հայտնաբերել մեր օրգան-համակարգերում առաջացող փոփոխությունները և արագ միջոցներ ձեռնարկել դրանք բուժելու ուղղությամբ։...

Գաստրոէնտերոլոգիական հիվանդությունների վաղ ախտորոշման հնարավորությունները

Գրեթե բոլոր հիվանդություններրի բարդությունները հնարավոր է կանխարգելել, երբ դրանք ախտորոշվում են իրենց առաջացման վաղ փուլերում։ Այս անգամ զրուցում ենք գասրտոէնտերոլոգիական հիվանդությունների ուկտրաձայնային հայտնաբերման մասին։...

ՈՒՁՀ, երբ պետք է հայտնաբերել ուրոլոգիական հիվանդությունը

Ուլտրաձայնային հետազոտությունը «ոսկե ստանդարտ» է համարվում մի շարք օրգանների և օրգան-համակարգերի հիվանդությունների հայտնաբերման և ախտորոշման ժամանակ։ Ուրոլոգիայում ևս այն առաջնային մեթոդ է։ Խորհրդակցում ենք...

Related news

«WiRED International-Armenia»-ն և «ՄԻԱՍԻՆ» ՀԿ-ն սկսում են առողջապահական նոր ծրագիր

Wired International - Armenia առողջապահական միջազգային կազմակերպությունը և «ՄԻԱՍԻՆ» համահայկական ՀԿ-ն շարունակում են իրենց համատեղ նախաձեռնությունները՝ Համայնքային Առողջապահական Աշխատողների (ՀԱԱ) վերապատրաստման նոր առցանց ծրագրով։...

Հայոց ցեղասպանության ճանաչումը չպետք է վտանգի ենթարկվի քաղաքական նկատառումներով. CAAS

Արձագանք` ի պատասխան 2025 թվականի հունվարի 24-ին Ցյուրիխում Հայաստանի վարչապետի հնչեցրած հայտարարությունների

Կորդոբայի Օրենսդիր մարմինը մեծարել է երաժիշտ Գագիկ Գասպարյանին

Արգենտինայի Կորդոբա քաղաքի Օրենսդիր մարմնում տեղի է ունեցել արգենտինաբնակ երաժիշտ Գագիկ Գասպարյանի մեծարման արարողությունը: Ինչպես miasin.am-ին հայտնում է Գագիկ Գասպարյանը, Օրենսդիր մարմինն իրեն նման...

Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա տաճարում Գագիկ Գասպարյանը հնչեցրել է հայկական հոգևոր երաժշտություն

Նոյեմբերի 23-ին Իսպանիայի Բարսելոնա քաղաքի Սագրադա Ֆամիլիա պատմական տաճարում կայացել է համերգ՝ «Հոգևոր ճանապարհորդություն հայկական, անգլիկան եւ հռոմեական կաթոլիկ եկեղեցիների սրբազան երգասացությունների միջոցով՝ ի...