Monday, July 27, 2026

Ինչպե՞ս պատրաստվել ՈՒՁՀ-ի

Բժիշկները հաճախ են խոսում կանխարգելիչ հետազոտությունների մասին։ Միայն այսպես է հնարավոր վաղ հայտնաբերել մեր օրգան-համակարգերում առաջացող փոփոխությունները և արագ միջոցներ ձեռնարկել դրանք բուժելու ուղղությամբ։ Իսկ ինչպե՞ս պատրաստվել այնքան տարածված ուլտրաձայնային հետազոտություններին՝ կան արդյոք սկզբունքներ, որ պետք է պահպանել։ Զրուցում ենք բժիշկ-սոնոգրաֆիստ Արմինե Միսակյանի հետ։

-Կան արդյոք հատուկ նախապատրաստման պայմաններ՝ ուլտրաձայնային հետազոտության դիմելուց առաջ։

-ՈՒՁ հետազոտությանը պատրաստվելու համար կան որոշակի նախապայմաններ և կախված տվյալ օրգանի հետազոտությունից, դրանք տարբեր են։ Պետք է նշել, որ վահանաձև գեղձի կրծքագեղձի պարագայում հատուկ նախապատրաստություններ պետք չեն։ Իհարկե կրծքագեղձերի պարագայում անպայման հաշվի է առնվում դաշտանային ցիկլի ֆազան։ Ցանկալի է կրծքագեղձերը հետազոտել դաշտանային ցիկլի առաջին փուլում։

Իսկ որովայնի խոռոչի օրգանների  դեպքում ցանկալի է հետազոտությանը ներկայանալ դատարկ ստամոքսով։ Փոքր կոնքի օրգանները հետազոտելու պարագայում պետք է ներկայանալ լիքը միզապարկով, ցանկալի է սոնոգրաֆիայից առաջ չօգտագործել գազ առաջացնող սնունդ և ըմպելիքներ, որպեսզի աղիների լրացուցիչ գազային ստվերը չխանգարի որովայնի խոռոչի օրգանների վիզուալիզացիային։

-Բժիշկները հաճախ են խոսում կանխարգելիչ հետազոտությունների մասին։ Արդյոք հատուկ ուղեգրում պետք է, թե մարդը պարզապես կարող է գալ հետազոտության։
ՈՒՁՀ անցնելու համար չկան հատուկ  ուղեգրման պայմաններ և մարդը կարող է անցնել սոնոգրաֆիկ հետազոտություն՝ իր իսկ նախաձերնությամբ, որը կարող է լինել ինչպես պրոֆիլակտիկ, այնպես էլ որևէ գանգատի հիման վրա։ Մեծամասամբ դեպքերում պացիենտներին ուղղորդում են մասնագետները՝ գանգատի հիման վրա։

-Հաճախ մարդիկ զգուշանում են ուլտրաձայնային հետազոտություն անցնելուց՝ մատնանշելով, որ այս հետազոտութոյւնը կարող է վտանգավոր ճառագայթներով վնասել։ Որքանո՞վ է անվտանգ այն։

-ՈՒՁՀ-ն ինվազիվ մեթոդ չէ, չունի վնասակար ազդեցություն, չունի ճառագայթային ազդեցություն, գրեթե չունի հակացուցում։ Այն հանգամանքը, որ ՈՒՁՀ ցուցված է հղիության առաջին իսկ շաբաթից մինչև ծննդաբերություն, արդեն իսկ վկայում է անվնաս լինելու և բարձր անվտանգության մասին։  Այն պարզապես ձայնային ալիքի միջոցով փոխանցվող պատկերի վերարտադրումն է էկրանի վրա, որով կարողանում ենք տեսնել և գնահատել մարդու օրգան-համակարգերը։

Block title

ՈՒՁՀ-ն կարևոր է՝ վիրահատության դիմելիս

Տարբեր օրգան-համակարգերի օրգանների վիրահատություններից առաջ նշանակվում են ամենատարբեր հետազոտություններ։ Դրանց նպատակի, ինչպես նաև նախավիրահատական ուլտրաձայնային հետազոտության առանձնահատկությունների մասին ենք զրուցել բժիշկ-սոնոգրաֆիստ Արմինե Միսակյանի հետ։ -Ի՞նչ...

Ինչպե՞ս պատրաստվել ՈՒՁՀ-ի

Բժիշկները հաճախ են խոսում կանխարգելիչ հետազոտությունների մասին։ Միայն այսպես է հնարավոր վաղ հայտնաբերել մեր օրգան-համակարգերում առաջացող փոփոխությունները և արագ միջոցներ ձեռնարկել դրանք բուժելու ուղղությամբ։...

Գաստրոէնտերոլոգիական հիվանդությունների վաղ ախտորոշման հնարավորությունները

Գրեթե բոլոր հիվանդություններրի բարդությունները հնարավոր է կանխարգելել, երբ դրանք ախտորոշվում են իրենց առաջացման վաղ փուլերում։ Այս անգամ զրուցում ենք գասրտոէնտերոլոգիական հիվանդությունների ուկտրաձայնային հայտնաբերման մասին։...

ՈՒՁՀ, երբ պետք է հայտնաբերել ուրոլոգիական հիվանդությունը

Ուլտրաձայնային հետազոտությունը «ոսկե ստանդարտ» է համարվում մի շարք օրգանների և օրգան-համակարգերի հիվանդությունների հայտնաբերման և ախտորոշման ժամանակ։ Ուրոլոգիայում ևս այն առաջնային մեթոդ է։ Խորհրդակցում ենք...

Related news

ՈՒՁՀ-ն կարևոր է՝ վիրահատության դիմելիս

Տարբեր օրգան-համակարգերի օրգանների վիրահատություններից առաջ նշանակվում են ամենատարբեր հետազոտություններ։ Դրանց նպատակի, ինչպես նաև նախավիրահատական ուլտրաձայնային հետազոտության առանձնահատկությունների մասին ենք զրուցել բժիշկ-սոնոգրաֆիստ Արմինե Միսակյանի հետ։ -Ի՞նչ...

Գաստրոէնտերոլոգիական հիվանդությունների վաղ ախտորոշման հնարավորությունները

Գրեթե բոլոր հիվանդություններրի բարդությունները հնարավոր է կանխարգելել, երբ դրանք ախտորոշվում են իրենց առաջացման վաղ փուլերում։ Այս անգամ զրուցում ենք գասրտոէնտերոլոգիական հիվանդությունների ուկտրաձայնային հայտնաբերման մասին։...

ՈՒՁՀ, երբ պետք է հայտնաբերել ուրոլոգիական հիվանդությունը

Ուլտրաձայնային հետազոտությունը «ոսկե ստանդարտ» է համարվում մի շարք օրգանների և օրգան-համակարգերի հիվանդությունների հայտնաբերման և ախտորոշման ժամանակ։ Ուրոլոգիայում ևս այն առաջնային մեթոդ է։ Խորհրդակցում ենք...

Վահանաձև գեղձ. ՈՒՁՀ կարևորությունը

Վահանաձև գեղձը բժիշկների և գիտնականների շրջանում ընդունված է համարել օրգանիզմի «դիրիժոր», քանի որ հենց այս գեղձի նորմալ կենսագործունեությունն է ապահովում մարդու օրգանիզմում տեղի ունեցող...