Monday, July 27, 2026

Կորդոբայի Օրենսդիր մարմինը մեծարել է երաժիշտ Գագիկ Գասպարյանին

Արգենտինայի Կորդոբա քաղաքի Օրենսդիր մարմնում տեղի է ունեցել արգենտինաբնակ երաժիշտ Գագիկ Գասպարյանի մեծարման արարողությունը: Ինչպես miasin.am-ին հայտնում է Գագիկ Գասպարյանը, Օրենսդիր մարմինն իրեն նման բարձր գնահատանքին է արժանացրել՝ հաշվի առնելով վերջինիս տարիների բազմաբեղուն գործունեությունն ու գործադրած ջանքերը՝ դուդուկի միջոցով հայկական մշակույթն օտար շրջանակներում տարածելու և այն որպես համամարդկային ժառանգություն ներկայացնելու գործում:

Օրենսդիր մարմինը կարևորել է նաև Գագիկ Գասպարյանի կրթական գործունեությունը։ Վերջինս երաժիշտներ է պատրաստում աշխարհի տարբեր երկրների երիտասարդ կատարողներից։

«Որպես մշակութային դեսպան՝ մենք կարևորում ենք նրա աշխատանքը երաժշտության և «Համերգներ հանուն խաղաղության» միջազգային շրջագայության միջոցով։ Վերջինս նպաստում է ժողովուրդների միջև միասնության ու փոխըմբռնման հաստատմանը։ Այդ շրջագայությունների ընթացքում հատելով ամենատարբեր սահմաններ՝  բազմաթիվ սերունդների փոխանցում է մշակութային և երաժշտական հիմնարար ժառանգություն»,-նշված է գնահատագրում:

Block title

ՈՒՁՀ-ն կարևոր է՝ վիրահատության դիմելիս

Տարբեր օրգան-համակարգերի օրգանների վիրահատություններից առաջ նշանակվում են ամենատարբեր հետազոտություններ։ Դրանց նպատակի, ինչպես նաև նախավիրահատական ուլտրաձայնային հետազոտության առանձնահատկությունների մասին ենք զրուցել բժիշկ-սոնոգրաֆիստ Արմինե Միսակյանի հետ։ -Ի՞նչ...

Ինչպե՞ս պատրաստվել ՈՒՁՀ-ի

Բժիշկները հաճախ են խոսում կանխարգելիչ հետազոտությունների մասին։ Միայն այսպես է հնարավոր վաղ հայտնաբերել մեր օրգան-համակարգերում առաջացող փոփոխությունները և արագ միջոցներ ձեռնարկել դրանք բուժելու ուղղությամբ։...

Գաստրոէնտերոլոգիական հիվանդությունների վաղ ախտորոշման հնարավորությունները

Գրեթե բոլոր հիվանդություններրի բարդությունները հնարավոր է կանխարգելել, երբ դրանք ախտորոշվում են իրենց առաջացման վաղ փուլերում։ Այս անգամ զրուցում ենք գասրտոէնտերոլոգիական հիվանդությունների ուկտրաձայնային հայտնաբերման մասին։...

ՈՒՁՀ, երբ պետք է հայտնաբերել ուրոլոգիական հիվանդությունը

Ուլտրաձայնային հետազոտությունը «ոսկե ստանդարտ» է համարվում մի շարք օրգանների և օրգան-համակարգերի հիվանդությունների հայտնաբերման և ախտորոշման ժամանակ։ Ուրոլոգիայում ևս այն առաջնային մեթոդ է։ Խորհրդակցում ենք...

Related news

«WiRED International-Armenia»-ն և «ՄԻԱՍԻՆ» ՀԿ-ն սկսում են առողջապահական նոր ծրագիր

Wired International - Armenia առողջապահական միջազգային կազմակերպությունը և «ՄԻԱՍԻՆ» համահայկական ՀԿ-ն շարունակում են իրենց համատեղ նախաձեռնությունները՝ Համայնքային Առողջապահական Աշխատողների (ՀԱԱ) վերապատրաստման նոր առցանց ծրագրով։...

Հայոց ցեղասպանության ճանաչումը չպետք է վտանգի ենթարկվի քաղաքական նկատառումներով. CAAS

Արձագանք` ի պատասխան 2025 թվականի հունվարի 24-ին Ցյուրիխում Հայաստանի վարչապետի հնչեցրած հայտարարությունների

Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա տաճարում Գագիկ Գասպարյանը հնչեցրել է հայկական հոգևոր երաժշտություն

Նոյեմբերի 23-ին Իսպանիայի Բարսելոնա քաղաքի Սագրադա Ֆամիլիա պատմական տաճարում կայացել է համերգ՝ «Հոգևոր ճանապարհորդություն հայկական, անգլիկան եւ հռոմեական կաթոլիկ եկեղեցիների սրբազան երգասացությունների միջոցով՝ ի...

Գագիկ Գասպարյանը հայկական մշակույթը հանրահռչակելու է եվրոպական տաճարներում

Արգենտինաբնակ երաժիշտ, Հայ բարեգործական ընդհանուր միության Բուենոս Այրեսի մասնաճյուղի պատվավոր անդամ Գագիկ Գասպարյանը, հավատարիմ մնալով իր առաքելությանը,  տասնչորս ելույթներով մեկնելու է եվրոպական մի շարք...