Գրեթե բոլոր հիվանդություններրի բարդությունները հնարավոր է կանխարգելել, երբ դրանք ախտորոշվում են իրենց առաջացման վաղ փուլերում։ Այս անգամ զրուցում ենք գասրտոէնտերոլոգիական հիվանդությունների ուկտրաձայնային հայտնաբերման մասին։ Խորհրդակցում ենք բժիշկ-սոնոգրաֆիստ Արմինե Միսակյանի հետ։
-Գաստրոէնտերոլոգիայում ի՞նչ կիրառություն ունի ՈՒՁՀ-ն՝ որպես հետազոտության մեթոդ։
-Գաստրոէնտերոլոգիայում ուլտրաձայնային հետազոտությունը լայն կիրառում։ Հետազոտվում է որովայնային խոռոչի հյուսվածքային բոլոր օրգանները, բացառությամբ խոռոչավոր օրգանների, որոնք են՝ ստամոքսաղիքային տրակտը։ Մյուս բոլոր օրգանների դեպքում, լյարդի, լեղապարկի, ենթաստամոքսային գեղձի հետազոտության պարագայում, ՈՒՁՀ-ն համարվում է ոչ ինվազիվ, դյուրամատչելի հետազոտության տարբերակ։ Այսպիսով ճշգրիտ ինֆորմացիա է տրվում լյարդի չափերի, կառուցվածքային առանձնահատկությունների, լեղապարկի, լեղու քանակի, պաթոլոգիկ փոփոխությունների, դիֆուզ և օջախային փոփոխությունների մասին, և սահմանվում է հստակ ճշգրիտ ախտորոշում։
-Ի՞նչ հիվանդություններ եք հայտնաբերում։
-ՈՒՁՀ մեծ դեր ունի ենթաստամոքսային գեղձի հետազոտութոյւնների հայտնաբերման հարցում։ Ենթաստամոքսային գեղձի դեպքում տարածուն և տեղային փոփոխություններն ենք գնահատում, գեղձի չափերը, էխոգենութոյւնը, կառուցվածքային և օջախային փոփոխությունները, որոնք կարող են լինել տարբեր բնույթի կիստաների, գոյացությունների տեսքով։
Երբ հետազոտում ենք որովայնը, հայտնաբերում ենք փոփոխությունները, արդեն ռադիոլոգի և բուժող բժշկի ցուցումով պացիենտը կարող է անցնել այլ գործիքային հետազոտություններ։
ՈՒՁՀ միջոցով հայտնաբերվում են բազմաթիվ խնդիրներ։ Եթե դիտարկենք լյարդը, ապա չափերի, ճարպակալման առանձնահատկությունների, դիֆուզ և օջախային ցանկացած տիպի ախտահարում հնարավոր է հայտնաբերել ՈՒՁՀ միջոցով։ Եթե հարկ է լինում, տարբերակիչ ախտորոշման համար, օջախային փոփոխության տեսակը, արդեն պացիենտն անցնում է այլ հետազոտություններ ևս, ինչպիսիք են համակարգչային շերտագրումն ու մագնիսառեսոնանսային շերտագրումը։
-Լեղուղիների պաթոլոգիկ վիճակների համար ևս ՈՒՁՀ-ն կարևոր նշանակություն ունի։ Հետազոտվում է լեղապարկի պատերի առաձգականությունը, չափերը, լեղու հոմոգենությունը, հետազոտման պահին լեղու արտահոսքի խանգարումների առկայությունը, քարերի և այլ գոյացությունների առկայությունը լեղապարկի խորոչում։
-Ի՞նչ կարևոր հանգամանքի պետք է ուշադրություն դարձնեն պացիենտները։ Ի՞նչ խորհուրդ կտաք՝ արդյունավետ կանխարգելման տեսանկյունից։
-Քանի որ ոչ բոլոր հիվանդություններն են, որ ունեն իրենց բնորոշ սիմպտոմատիկան, այսինքն պացիենտի կողմնորոշման համար ոչ միշտ են լինում ազդակներ, որոնք կստիպեին դիմել վաղ ախտորոշման համար, ուստի հարկ է ինչպես պրոֆիլակտիկ զննումներ կազմակերպելը, այնպես էլ թեթևակի գանգատների առկայության պարագայում բժշկին դիմելը, որպեսզի խնդիրները հայտնաբերվեն արդեն իսկ վաղ փուլերում։



