Monday, October 5, 2026

Ազատության հրապարակում տեղի կունենա Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության հանրահավաքը

Երեկ իրազեկման գրություն է ուղարկվել Երևանի քաղաքապետին առ այն, որ ս.թ. մարտի 20-ին, ժամը 15:30-ին, Երևան քաղաքի Ազատության հրապարակում տեղի կունենա Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության հանրահավաքը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը:

«Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները ՀՀ կառավարության կողմից քննարկվող՝ Արցախի ժողովրդի բնակարանային կարիքների ապահովման, բնակվարձի համար աջակցության ծրագրերի նախագծերի և այլ առնչվող ծրագրերի  վերաբերյալ:

Բոլոր մտահոգ անձանց հրավիրում ենք մասնակցելու այդ հավաքին և համատեղ լուծում տալու արցախահայության ընթացիկ հիմնախնդիրներին:

Քանի որ սա նախնական հանրային ծանուցում է, Նախաձեռնությունը լրացուցիչ կերպով կտեղեկացնի, երբ Երևանի քաղաքապետից ստանա պաշտոնական պատասխանը՝ օրենսդրությամբ նախատեսված կարգով»,-նշել է նա:

Block title

ՈՒՁՀ-ն կարևոր է՝ վիրահատության դիմելիս

Տարբեր օրգան-համակարգերի օրգանների վիրահատություններից առաջ նշանակվում են ամենատարբեր հետազոտություններ։ Դրանց նպատակի, ինչպես նաև նախավիրահատական ուլտրաձայնային հետազոտության առանձնահատկությունների մասին ենք զրուցել բժիշկ-սոնոգրաֆիստ Արմինե Միսակյանի հետ։ -Ի՞նչ...

Արցախի մասին պատմող ֆիլմն ընդգրկվել է Կաննի 73-րդ կինոփառատոնի պաշտոնական ցուցակում

Կինոնկարի պրեմիերան տեղի ունեցավ մարտի 10-ին «Մոսկվա» կինոթատրոնում:

Ադրբեջանն է պատասխանատվություն կրում տարածաշրջանի ժողովուրդների կրած զրկանքների համար․Աննա Նաղդալյան

Ադրբեջանը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի դեմ սանձազերծել է երկու լայնամասշտաբ պատերազմ, որը հանգեցրել է տասնյակ հազարավոր զոհերի

ԼՂ-ում ադրբեջանական օկուպացիոն ուժերը պետք է փոխարինվեն խաղաղապահ ուժերով․Հայկ Կայսերյան

Խիստ կարևոր է, որ Արցախի Հանրապետության բնիկ հայերի կողմից իրացված ինքնորոշման իրավունքն այս գործընթացում հարգվի

Related news

«WiRED International-Armenia»-ն և «ՄԻԱՍԻՆ» ՀԿ-ն սկսում են առողջապահական նոր ծրագիր

Wired International - Armenia առողջապահական միջազգային կազմակերպությունը և «ՄԻԱՍԻՆ» համահայկական ՀԿ-ն շարունակում են իրենց համատեղ նախաձեռնությունները՝ Համայնքային Առողջապահական Աշխատողների (ՀԱԱ) վերապատրաստման նոր առցանց ծրագրով։...

Հայոց ցեղասպանության ճանաչումը չպետք է վտանգի ենթարկվի քաղաքական նկատառումներով. CAAS

Արձագանք` ի պատասխան 2025 թվականի հունվարի 24-ին Ցյուրիխում Հայաստանի վարչապետի հնչեցրած հայտարարությունների

Կորդոբայի Օրենսդիր մարմինը մեծարել է երաժիշտ Գագիկ Գասպարյանին

Արգենտինայի Կորդոբա քաղաքի Օրենսդիր մարմնում տեղի է ունեցել արգենտինաբնակ երաժիշտ Գագիկ Գասպարյանի մեծարման արարողությունը: Ինչպես miasin.am-ին հայտնում է Գագիկ Գասպարյանը, Օրենսդիր մարմինն իրեն նման...

Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա տաճարում Գագիկ Գասպարյանը հնչեցրել է հայկական հոգևոր երաժշտություն

Նոյեմբերի 23-ին Իսպանիայի Բարսելոնա քաղաքի Սագրադա Ֆամիլիա պատմական տաճարում կայացել է համերգ՝ «Հոգևոր ճանապարհորդություն հայկական, անգլիկան եւ հռոմեական կաթոլիկ եկեղեցիների սրբազան երգասացությունների միջոցով՝ ի...