Monday, July 27, 2026

«WiRED International-Armenia»-ն և «ՄԻԱՍԻՆ» ՀԿ-ն սկսում են առողջապահական նոր ծրագիր

Wired International – Armenia առողջապահական միջազգային կազմակերպությունը և «ՄԻԱՍԻՆ» համահայկական ՀԿ-ն շարունակում են իրենց համատեղ նախաձեռնությունները՝ Համայնքային Առողջապահական Աշխատողների (ՀԱԱ) վերապատրաստման նոր առցանց ծրագրով։ Այս մասին տեղեկացնումն է «Միասին» ՀԿ-ն:
 Ծրագիրը հիմնված է 2023-2024 թթ. Էջմիածնում, Գյումրիում, Չկալովկայում (ք. Սևան), Սիսիանում և Վանաձորում իրականացված «Առողջությունը՝ բարեկեցության գրավական. WiRED» դասախոսաշարերի հաջողության վրա։
Հանդիպումների նպատակն էր աջակցել հանրային առողջության ամրապնդմանը, առողջապահական-բժշկական առաջնային գիտելիքներ ստանալուն և առողջապահական համայնքի հզորացմանը։ Արդյունքում նախապատրաստվեցին մոտ 200 թիրախային խմբերի ներկայացուցիչներ, որոնցից ընտրվել են նոր վերապատրաստման փուլի մասնակիցները։
Ծրագիրը ներառում է 33 մասնակիցներ Երևան, Արմավիր, Արագածոտն, Գեղարքունիք, Շիրակ, Լոռի և Սյունիք մարզերի 16 համայնքներից։
Վերապատրաստման նոր փուլի նպատակն է աջակցել Համաշխարհային Առողջապահության Կազմակերպության (ՀԱԿ) նախաձեռնություններին՝ անվճար ուսուցանելով համայնքային առողջապահական աշխատողներին։ Վերապատրաստումն իրականացվելու է ՀԱԿ-ի կողմից մշակված հատուկ ուսումնական նյութերի հիման վրա, որոնք ուղղված են հենց համայնքային առողջապահական աշխատողների կարիքներին։
Ծրագրի առաքելությունն է ոչ միայն մասնակիցներին գիտելիքներ և հմտություններ փոխանցելը, այլև համայնքային մակարդակում առողջապահական ոլորտում փոփոխություններ իրականացնելը՝ կարճաժամկետ և երկարաժամկետ ազդեցություն ունենալով համայնքների բնակիչների առողջության բարելավման վրա։
Վերապատրաստված մասնակիցները, հնարավորության դեպքում, աշխատելու են համայնքներում՝ ընդլայնելով առաջին բուժօգնության և առողջապահական ծառայությունների մատչելիությունը և խթանելով տեղական առողջապահական համակարգի հզորացումը։
Նախատեսում է նաև, որ ծրագրի մասնակիցները հետագայում օգնելու են ստեղծելու և շահագործելու Առողջության Ստուգման Կլինիկաներ (ԱՍԿ) Հայաստանի տարբեր հատվածներում, որոնք կենտրոնանալու են հիվանդությունների վաղ հայտնաբերման և կանխարգելման ուղղությամբ:
Դասընթացները հաջողությամբ ավարտած մասնակիցները կստանան վկայական և արտոնագիր (լիցենզիա)՝ 1 տարի ժամկետով:
Փետրվարի 19-ին տեղի ունեցավ առցանց հանդիպում ծրագրի 33 մասնակիցների հետ, որին ներկա էին «WiRED International» առողջապահական կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Սեպուհ Պաղտոյեանը, ծրագրի բժշկական խորհրդատու, օրթոպեդ-ոսկրաբան դոկտոր Արա Նահապետեանը, «ՄԻԱՍԻՆ» ՀԿ-ի հիմնադիր-նախագահ, ծրագրի պատասխանատու Գևորգ Չիչյանը, «ՄԻԱՍԻՆ» ՀԿ-ի համահիմնադիրներ, ծրագրի համակարգողներ Սոսիկ Ավագյանը և Լուսինե Պետրոսյանը։
Սեպուհ Պաղտոյեանը և դոկտոր Արա Նահապետեանը, ողջունելով մասնակիցներին, ներկայացրեցին ծրագրի կարևորությունը՝ հույս հայտնելով, որ այս վերապատրաստումը կնպաստի դրական փոփոխությունների, որոնք կարևոր են ոչ միայն մասնակիցների, այլև համայնքների բնակիչների առողջության բարելավման համար։
Նրանք ընդգծեցին նաև, որ 33 առողջա ահական-կրթական մոդուլների շնորհիվ մասնակիցները ձեռք կբերեն հմտություններ և գիտելիքներ, որոնք կօգնեն նրանց դառնալ ակտիվ համայնքային առողջապահական աշխատողներ իրենց բնակավայրերում։
Գևորգ Չիչյանը, Սոսիկ Ավագյանը և Լուսինե Պետրոսյանը ևս ողջունեցին ծրագրի մասնակիցներին և շնորհակալություն հայտնեցին Սեպուհ Պաղտոյեանին՝ «ՄԻԱՍԻՆ» ՀԿ-ին այս կարևոր ծրագրի իրականացման վստահության համար՝ ընդգծելով, որ համատեղ աշխատանքի արդյունքում կրկին կհաջողվի գրանցել դրական արդյունքներ։
Մասնակիցները ևս շնորհակալություն հայտնեցին իրենց թեկնածության ընտրության համար՝ նշելով, որ նման ծրագրերը հատկապես համայնքներում մեծ անհրաժեշտություն ունեն։

Block title

ՈՒՁՀ-ն կարևոր է՝ վիրահատության դիմելիս

Տարբեր օրգան-համակարգերի օրգանների վիրահատություններից առաջ նշանակվում են ամենատարբեր հետազոտություններ։ Դրանց նպատակի, ինչպես նաև նախավիրահատական ուլտրաձայնային հետազոտության առանձնահատկությունների մասին ենք զրուցել բժիշկ-սոնոգրաֆիստ Արմինե Միսակյանի հետ։ -Ի՞նչ...

Ինչպե՞ս պատրաստվել ՈՒՁՀ-ի

Բժիշկները հաճախ են խոսում կանխարգելիչ հետազոտությունների մասին։ Միայն այսպես է հնարավոր վաղ հայտնաբերել մեր օրգան-համակարգերում առաջացող փոփոխությունները և արագ միջոցներ ձեռնարկել դրանք բուժելու ուղղությամբ։...

Գաստրոէնտերոլոգիական հիվանդությունների վաղ ախտորոշման հնարավորությունները

Գրեթե բոլոր հիվանդություններրի բարդությունները հնարավոր է կանխարգելել, երբ դրանք ախտորոշվում են իրենց առաջացման վաղ փուլերում։ Այս անգամ զրուցում ենք գասրտոէնտերոլոգիական հիվանդությունների ուկտրաձայնային հայտնաբերման մասին։...

ՈՒՁՀ, երբ պետք է հայտնաբերել ուրոլոգիական հիվանդությունը

Ուլտրաձայնային հետազոտությունը «ոսկե ստանդարտ» է համարվում մի շարք օրգանների և օրգան-համակարգերի հիվանդությունների հայտնաբերման և ախտորոշման ժամանակ։ Ուրոլոգիայում ևս այն առաջնային մեթոդ է։ Խորհրդակցում ենք...

Related news

Հայոց ցեղասպանության ճանաչումը չպետք է վտանգի ենթարկվի քաղաքական նկատառումներով. CAAS

Արձագանք` ի պատասխան 2025 թվականի հունվարի 24-ին Ցյուրիխում Հայաստանի վարչապետի հնչեցրած հայտարարությունների

Կորդոբայի Օրենսդիր մարմինը մեծարել է երաժիշտ Գագիկ Գասպարյանին

Արգենտինայի Կորդոբա քաղաքի Օրենսդիր մարմնում տեղի է ունեցել արգենտինաբնակ երաժիշտ Գագիկ Գասպարյանի մեծարման արարողությունը: Ինչպես miasin.am-ին հայտնում է Գագիկ Գասպարյանը, Օրենսդիր մարմինն իրեն նման...

Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա տաճարում Գագիկ Գասպարյանը հնչեցրել է հայկական հոգևոր երաժշտություն

Նոյեմբերի 23-ին Իսպանիայի Բարսելոնա քաղաքի Սագրադա Ֆամիլիա պատմական տաճարում կայացել է համերգ՝ «Հոգևոր ճանապարհորդություն հայկական, անգլիկան եւ հռոմեական կաթոլիկ եկեղեցիների սրբազան երգասացությունների միջոցով՝ ի...

Արևմտյան թեմի հոգևորականաց 3-րդ տարեկան ժողովը

ԱՄՆ Արևմտյան թեմում, ըստ ընդունված սովորության, տարեկան առնվազն 3 անգամ լինում է Հոգևորականաց ընդհանուր ժողով։ Այս տարվա վերջին հավաքը տեղի ունեցավ 2024 թ․-ի հոկտեմբերի...