Saturday, October 3, 2026

Genocide Watch-ն Ադրբեջանին «շնորհել» է ցեղասպանության սպառնալիքի 9-րդ` բնաջնջում և 10-րդ` ժխտողականություն աստիճանները

Աշխարհում ցեղասպանության վտանգի գնահատմամբ զբաղվող հեղինակավոր Genocide Watch կազմակերպությունը Ադրբեջանին «շնորհել է» ցեղասպանության սպառնալիքի 9-րդ` բնաջնջում և 10-րդ` ժխտողականություն աստիճանները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Genocidewatch-ն անդրադառնում է սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմին.

«Ադրբեջանն օգտագործում է Թուրքիայի և Իսրայելի կողմից մատակարարվող անօդաչու թռչող սարքեր ՝ հայկական զորքերի, գյուղերի և քաղաքացիական բնակչության խոցման համար: Քաղաքացիական բնակչության վրա ադրբեջանական ռազմական հարձակումները ռազմական հանցագործություններ են ՝ Ժնևյան կոնվենցիաներին համապատասխան»,- նշված է հոդվածում։

Հայոց ցեղասպանությունը ժխտելու, ատելության խոսքը պաշտոնապես օգտագործելու և Արցախում խաղաղ բնակիչների վրա ներկայիս հարձակումների պատճառով Genocide Watch-ը կարծում է, որ Ադրբեջանը գտնվում է 9-րդ ՝ բնաջնջում և 10 –րդ՝ ժխտողականություն աստիճաններում։

Genocide Watch-ի գնահատմամբ՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը պետք է պահանջի, որ Ադրբեջանը դադարեցնի բոլոր հարձակողական գործողությունները Արցախի Հանրապետության դեմ և կրակի դադարեցման հրաման տա։

«ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը պետք է դիմի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին եւ ԵԱՀԿ Մինսկի խմբին  «բարի ծառայությունների» խնդրանքով՝ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հակամարտության կարգավորման համար: Անվտանգության խորհուրդը պետք է Ադրբեջանին զենքի վաճառքի էմբարգո սահմանի։ Համաշխարհային առաջնորդները պետք է դատապարտեն Ալիևի ռեժիմի կողմից ատելության հրահրումը և ցեղասպանության ժխտումը»,- նշվում է Genocide Watch-ը:

Block title

ՈՒՁՀ-ն կարևոր է՝ վիրահատության դիմելիս

Տարբեր օրգան-համակարգերի օրգանների վիրահատություններից առաջ նշանակվում են ամենատարբեր հետազոտություններ։ Դրանց նպատակի, ինչպես նաև նախավիրահատական ուլտրաձայնային հետազոտության առանձնահատկությունների մասին ենք զրուցել բժիշկ-սոնոգրաֆիստ Արմինե Միսակյանի հետ։ -Ի՞նչ...

Ի հիշատակ 44-օրյա պատերազմի հերոսների. «Իմ անուշ տղա» պիեսը՝ Տնտեսագիտականի բեմում

Ներկայացումն ավարտվեց Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների լուսանկարների ցուցադրումով և նրանց հերոսացման արժևորմամբ

Արցախի մասին պատմող ֆիլմն ընդգրկվել է Կաննի 73-րդ կինոփառատոնի պաշտոնական ցուցակում

Կինոնկարի պրեմիերան տեղի ունեցավ մարտի 10-ին «Մոսկվա» կինոթատրոնում:

Ադրբեջանն է պատասխանատվություն կրում տարածաշրջանի ժողովուրդների կրած զրկանքների համար․Աննա Նաղդալյան

Ադրբեջանը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի դեմ սանձազերծել է երկու լայնամասշտաբ պատերազմ, որը հանգեցրել է տասնյակ հազարավոր զոհերի

Related news

Արցախյան մշակույթի պահպանմանը նվիրված հեռուստամարաթոն ‹‹Փրկենք՝ վաղվա համար›› խորագրով

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ռազմական գործողությունների  հետևանքով ստեղծված իրավիճակում, Արցախից բռնի տեղահանված բնակչությանը կենտրոնացված կարգով մշակութային միջոցառումների, նախաձեռնությունների...

Ազատության հրապարակում տեղի կունենա Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության հանրահավաքը

Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները

Կենացային մտածելակերպից դուրս գանք ու տե´ր կանգնենք մեր արցախցի հայրենակիցներին. Մրո

«Մենք` հայերս, չպետք է մոռանանք, որ լավ տեսակ ենք, մնում է` «ես»-ից անցում կատարենք «մենք»-ի, մեզ բաժին հասած ճանապարհն արժանապատվությամբ անցնենք»,-Usanogh.am-ի հետ զրույցում նման...