Tuesday, October 6, 2026

Կենացային մտածելակերպից դուրս գանք ու տե´ր կանգնենք մեր արցախցի հայրենակիցներին. Մրո

«Մենք` հայերս, չպետք է մոռանանք, որ լավ տեսակ ենք, մնում է` «ես»-ից անցում կատարենք «մենք»-ի, մեզ բաժին հասած ճանապարհն արժանապատվությամբ անցնենք»,-Usanogh.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ազգային, ժողովրդական երգերի կատարող, ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը (Մրո):

Նրա խոսքով` հարկավոր է նախ գիտակցել` այսօր ինչ իրավիճակի մեջ ենք և հոգ տանենք արցախցիների մասին.

«Որոշ մարդկանց կողմից դրվող ջրբաժանները պետք է վերացվեն, մենք պետք է գիտակցենք, որ մեկ ընտանիք ենք: Եկե´ք մեր հույսը մեզ վրա դնենք և կենացային մտածելակերպից դուրս գանք: Խնդիրների լուծման ճանապարհը մե´նք պետք է գտնենք: Ամեն մարդ պետք է համարի, որ իր առաջնային խնդիրն ընդհանրական խնդիրն է, ոչ թե իր առանձին անհատական խնդիրը»:

Արսեն Գրիգորյանն այն համոզման է, որ մենք երբեմն չենք գիտակցում` հոգեբանական ինչ ծանր վիճակում է արցախցին. «Բացասական վարքագծի օրինակներ են բերում, ասում եմ` եղբա´յր, այդ օրինակներն ամեն տեղ էլ կան: Դրական օրինակները բերե´ք մեջտեղ, դրա´նց մասին խոսեք: Մենք պետք է տեր կանգնենք մեր հայրենակիցներին»:

Նա խոսում է նաև Արցախի կարևոր, խորհրդանշական կառույցները, մշակութային օջախները Հայաստանում պահպանելու անհրաժեշտության մասին` Արցախի պետական համալսարանից մինչև Ստեփանակերտի դրամատիկական թատրոն.

«Մենք պետք է ունենանք այն մտայնությունը, որ սա ժամանակավոր իրավիճակ է, որ այդ օջախները մի օր հետ են գնալու…Օրինակ` «Մենք ենք, մեր սարերը» ազգագրական խումբը պետք է ամեն կերպ պահպանել, որպեսզի հանկած չկազմաքանդվի: Ամեն մեկն իր ոլորտի հայրենակցի մասին պետք է հոգ տանի, ամեն մեկս իր դերը պետք է ունենա»,-եզրափակել է  Արսեն Գրիգորյանը:

Block title

ՈՒՁՀ-ն կարևոր է՝ վիրահատության դիմելիս

Տարբեր օրգան-համակարգերի օրգանների վիրահատություններից առաջ նշանակվում են ամենատարբեր հետազոտություններ։ Դրանց նպատակի, ինչպես նաև նախավիրահատական ուլտրաձայնային հետազոտության առանձնահատկությունների մասին ենք զրուցել բժիշկ-սոնոգրաֆիստ Արմինե Միսակյանի հետ։ -Ի՞նչ...

Ինչպե՞ս պատրաստվել ՈՒՁՀ-ի

Բժիշկները հաճախ են խոսում կանխարգելիչ հետազոտությունների մասին։ Միայն այսպես է հնարավոր վաղ հայտնաբերել մեր օրգան-համակարգերում առաջացող փոփոխությունները և արագ միջոցներ ձեռնարկել դրանք բուժելու ուղղությամբ։...

Գաստրոէնտերոլոգիական հիվանդությունների վաղ ախտորոշման հնարավորությունները

Գրեթե բոլոր հիվանդություններրի բարդությունները հնարավոր է կանխարգելել, երբ դրանք ախտորոշվում են իրենց առաջացման վաղ փուլերում։ Այս անգամ զրուցում ենք գասրտոէնտերոլոգիական հիվանդությունների ուկտրաձայնային հայտնաբերման մասին։...

ՈՒՁՀ, երբ պետք է հայտնաբերել ուրոլոգիական հիվանդությունը

Ուլտրաձայնային հետազոտությունը «ոսկե ստանդարտ» է համարվում մի շարք օրգանների և օրգան-համակարգերի հիվանդությունների հայտնաբերման և ախտորոշման ժամանակ։ Ուրոլոգիայում ևս այն առաջնային մեթոդ է։ Խորհրդակցում ենք...

Related news

Կյանքը սարի գագաթին, հարթավայրի կանաչին, հենց ամպի տակ՝ երկնքին շատ մոտ, այնքան ուրիշ է... Մեզնից յուրաքանչյուրն իր պատկերացումն ունի կենսակերպի, կյանքի որակի, բարեկեցության ևապրելակերպի սկզբունքների...

Սերժն իր գործի նվիրյալն էր, արժանապատիվ հայորդի. Հրանուշ Հակոբյանի ցավակցական խոսքը

  Սգակիր, վշտակիր Սրապիոնյան ընտանիքի անդամներին, հարազատներին, գործընկերներին, ուսանողներին, Սերժին ճանաչողներին Սիրելի՛ Ռոզա, լուրը ցնցեց, ալեկոծեց ինձ, քանզի երկու օր առաջ էր, որ հեռախոսազրույց ունեցա իմ ուսանողական...

Բացահայտելով Աբու Դաբին․ Adventures Tour Operator-ի հետ

Արաբական միացյալ էմիրությունները դինամիկ ու շարունակաբար զարգացող երկիր է։  Թեև այս երկրի մայրաքաղաքն Աբու Դաբին է, տուրիստական հոսքերը հաճախ են ուղղվում դեպի Դուբայ։ Այսօր...

Արցախյան մշակույթի պահպանմանը նվիրված հեռուստամարաթոն ‹‹Փրկենք՝ վաղվա համար›› խորագրով

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ռազմական գործողությունների  հետևանքով ստեղծված իրավիճակում, Արցախից բռնի տեղահանված բնակչությանը կենտրոնացված կարգով մշակութային միջոցառումների, նախաձեռնությունների...