Ինչպես miasin.am-ը տեղեկանում է Երուսաղեմի Հայոց պատրիարքության դիվանապետ Հոգեշնորհ Տեր Կորյուն վարդապետ Բաղդասարյանի ֆեյսբուքյան էջից, նոյեմբեր 2-ին Երուսաղեմում տեղի է ունենալու բողոքի քայլերթ՝ Իսրայելի կառավարությունից պահանջելու համար դադարեցնել զենքի վաճառքը Ադրբեջանին:
Քայլերթը սկսվելու է Սրբոց Հակոբյանց միաբանության մուտքի մոտից։






