Thursday, October 8, 2026

«Հուսով եմ՝ հրադադարը կլինի խաղաղության գործընթացին վերադառնալու սկիզբը».նախագահ Արմեն Սարգսյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հովանու ներքո այսօր Երևանում բացվել է «Մտքերի հայկական երկրորդ գագաթնաժողովը,-տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

Հեռավար ձևաչափով անցկացվող գագաթնաժողովին մասնակցում են 500 ներկայացուցիչ աշխարհի տարբեր երկրներից՝ քաղաքական ու հասարակական գործիչներ, միջազգային կազմակերպությունների, համաշխարհային խոշոր ընկերությունների ղեկավարներ, հայտնի քաղաքագետներ ու վերլուծաբաններ:

Հանդես գալով բացման խոսքով՝ նախագահ Սարգսյանը ողջունել է բոլոր նրանց, ովքեր կոնֆերանսին հանդես են գալու որպես բանախոսներ, նրանց, ովքեր միայն մասնակցելու են ու նրանց, ովքեր հետևելու են կոնֆերանսի ընթացքին: «Չնայած ողջ աշխարհում, ինչպես նաև Կովկասում տեղի ունեցող իրադարձություններին, մենք որոշեցինք կազմակերպել կոնֆերանսը, -ասել է նախագահը: -Սա չի լինի ավանդական եռօրյա միջոցառում, որի ընթացքում հնարավոր կլիներ նաև հիանալ Դիլիջանի և Հայաստանի Հանրապետության մյուս վայրերի գեղեցիկ պատկերներով: Սակայն հուսով եմ, որ մյուս տարի մենք կրկին կհավաքվենք»:

Հանրապետության նախագահի խոսքով, դժվար է լինելու մեկ օրում քննարկումներ ունենալ և պատասխանել բոլոր հարցերին, սակայն մի բան հստակ է. «Մենք պետք է անդրադառնանք հիմնական հարցին՝ աշխարհն իսկապես փոխվել է: Սա նոր աշխարհ է և մեր համաժողովն էլ հենց այս խորագիրն ունի:

Կորոնավիրուսը՝ Covid-19-ը, ազդել է ոչ միայն մարդկանց, այլև երկրների տնտեսությունների, երկրների հարաբերությունների վրա: Այսօր մեր քննարկումները թերևս կկենտրոնանան երկու խնդրի վրա: Մեկը C-19-ն է՝ կորոնավիրուս-19-ը: Սակայն մենք պետք է խոսենք նաև C-20-ի մասին, որը Կովկաս-20-ն է՝ այն, ինչ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում՝ Արցախի Հանրապետության և, Թուրքիայի ներգրավվածությամբ, Ադրբեջանի միջև, խնդրին առնչվում է նաև Հայաստանը»:

Ինչ-որ առումով խորհրդանշական համարելով, որ գագաթնաժողովի քննարկումները սկսվում են ժամը 12:00-ին, նախագահ Սարգսյանը տեղեկացրել է, որ երեկ Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները՝ Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի միջնորդությամբ համաձայնության են եկել հաստատել հրադադար: «Այս գործողություններն շարունակվում են արդեն շուրջ երկու շաբաթ և հարյուրավոր կյանքեր են խլել ու ավերածությունների պատճառ դարձել Լեռնային Ղարաբաղում, որտեղ հարվածներ են հասցվել գյուղերի և քաղաքների,-նշել է նախագահը: -Մենք չենք կարող խուսափել C-19-ը քննարկելուց, և, միևնույն ժամանակ, չենք կարող չքննարկել C-20-ը»:

Հայաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել Մինսկի խմբի բոլոր նախագահներին՝ ԱՄՆ-ին, Ֆրանսիային և Ռուսաստանին՝ միջնորդելու և հրադադարի հասնելու համար և հատուկ շնորհակալություն՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինին և արտգործնախարար Լավրովին: «Հուսով եմ՝ հրադադարը կլինի խաղաղության գործընթացին վերադառնալու սկիզբը»,– ասել նախագահ Սարգսյանը:

Block title

ՈՒՁՀ-ն կարևոր է՝ վիրահատության դիմելիս

Տարբեր օրգան-համակարգերի օրգանների վիրահատություններից առաջ նշանակվում են ամենատարբեր հետազոտություններ։ Դրանց նպատակի, ինչպես նաև նախավիրահատական ուլտրաձայնային հետազոտության առանձնահատկությունների մասին ենք զրուցել բժիշկ-սոնոգրաֆիստ Արմինե Միսակյանի հետ։ -Ի՞նչ...

Ազատության հրապարակում տեղի կունենա Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության հանրահավաքը

Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները

Ի հիշատակ 44-օրյա պատերազմի հերոսների. «Իմ անուշ տղա» պիեսը՝ Տնտեսագիտականի բեմում

Ներկայացումն ավարտվեց Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների լուսանկարների ցուցադրումով և նրանց հերոսացման արժևորմամբ

Էմանուել Մակրոնի հայերեն ուղերձը՝ ցեղասպանության տարելիցի առիթով

Հանուն արդարության և ճշմարտության պայքարը, որ ձեր կողքին Ֆրանսիան մղել է և կշարունակի մղել, չի դադարի, քանզի այն միայն հայերի պայքարը չէ.Մակրոն

Related news

Կյանքը սարի գագաթին, հարթավայրի կանաչին, հենց ամպի տակ՝ երկնքին շատ մոտ, այնքան ուրիշ է... Մեզնից յուրաքանչյուրն իր պատկերացումն ունի կենսակերպի, կյանքի որակի, բարեկեցության ևապրելակերպի սկզբունքների...

«WiRED International-Armenia»-ն և «ՄԻԱՍԻՆ» ՀԿ-ն սկսում են առողջապահական նոր ծրագիր

Wired International - Armenia առողջապահական միջազգային կազմակերպությունը և «ՄԻԱՍԻՆ» համահայկական ՀԿ-ն շարունակում են իրենց համատեղ նախաձեռնությունները՝ Համայնքային Առողջապահական Աշխատողների (ՀԱԱ) վերապատրաստման նոր առցանց ծրագրով։...

Հայոց ցեղասպանության ճանաչումը չպետք է վտանգի ենթարկվի քաղաքական նկատառումներով. CAAS

Արձագանք` ի պատասխան 2025 թվականի հունվարի 24-ին Ցյուրիխում Հայաստանի վարչապետի հնչեցրած հայտարարությունների

Կորդոբայի Օրենսդիր մարմինը մեծարել է երաժիշտ Գագիկ Գասպարյանին

Արգենտինայի Կորդոբա քաղաքի Օրենսդիր մարմնում տեղի է ունեցել արգենտինաբնակ երաժիշտ Գագիկ Գասպարյանի մեծարման արարողությունը: Ինչպես miasin.am-ին հայտնում է Գագիկ Գասպարյանը, Օրենսդիր մարմինն իրեն նման...