Saturday, October 3, 2026

Հիշե՛ք, որ դուք պաշտպանում եք ձեր երեխաներին, ձեր տները, մենք հաղթելու ենք. Փաշինյան

Ես շատ կուզեի այսօր ձեր առջև ելույթ ունենալով ասել, որ այլևս կայունությունը և խաղաղությունը մեր հայրենիքում վերականգնված է, և հայրենիքն այլևս ձեր զինվորական ծառայության կարիքը չունի, բայց դա ճշմարտություն չէր լինի, որովհետև հայրենիքն այսօր ունի ձեր և մեզանից յուրաքանչյուրի ծառայության կարիքը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 16–ին, հայրենիքի պաշտպանությանը զինվորագրված գումարտակի առաջ ունեցած ելույթում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսօր այնպիսի իրավիճակում ենք, որ մեզանից յուրաքանչյուրը պիտի մոռանա իր նախորդ քաղաքացիական կարգավիճակը, և ամբողջ ազգով պիտի զինվորագրվենք հայրենիքի պաշտպանության գործին։

Բայց ես ուզում եմ, որ լավ իմանաք, թե ինչով եք զբաղված լինելու՝ ձեր տներից, երեխաներից, հարազատներից հարյուրավոր կիլոմետրեր հեռանալով։

Դուք կանգնած եք լինելու ձեր երեխաների, հարազատների, կանանց, ծնողների, ձեր շեմի և օջախի պաշտպանության դիրքերում։ Այնտեղ, որտեղ գնալու եք, հնարավոր է՝ ոչ մի ծանոթ ծառ ու թուփ չտեսնեք։ Բայց իրականում դուք կանգնած եք լինելու ձեր սեփական ննջարանների, ձեր երեխաների ննջարանների դռների առաջ, ձեր երեխաների դպրոցների առաջ, որպեսզի կարիք չլինի ձեր ննջարանները պաշտպանել ձեր մուտքերի, ձեր շքամուտքերի դիմաց, ձեր բակերում։

2016թ. գարնանը ես կանգնած եմ եղել ճիշտ այն տեղում, որտեղ դուք եք կանգնած։ 2016–ին, երբ որոշում եմ կայացրել որպես կամավոր մեկնել հայրենիքը պաշտպանելու, դա տեղի է ունեցել պահի ակնթարթի տակ, երբ առավոտյան արթանացել ու տեսել եմ իմ մեկ տարին չբոլորած դստերը քնած, ասել եմ, որ պիտի գնամ նրա խաղաղ քունը պաշտպանելու, և եթե պետք լինի, պիտի զոհվեմ հանուն հայրենիքի, որ իմ երեխան, հարևանիս, եղբորս երեխան հաղթեն ու ապրեն։

Ուզում եմ հստակ արձանագրենք, խոսենք աշխարհում տիրող իրավիճակի մասին։ Շատ են հարց տալիս՝ արդյոք աշխարհում մենք ունենք բարեկամներ։ Այո, մենք ունենք բարեկամներ։ Բայց նրանք մեր փոխարեն չեն որոշելու։ Բայց նրանք կպաշտպանեն մեր ընտրությունը. եթե մենք որոշենք պարտվել, նրանք կպաշտպանեն պարտվելու մեր ընտրությունը, եթե որոշենք հաղթել, կպաշտպանեն հաղթելու մեր որոշումը։ Ես գիտեմ, որ մենք որպես հազարամյա ժողովուրդ ունենք կամք այդ դժվար որոշումը կայացելու, այդ որոշումը հաղթելու որոշումն է։ Խնդրում եմ, պահանջում եմ, որ այստեղից մեկնեք հաղթանակը ձեր սրտում պահած։

Եվ մենք կհաղթենք։

Հայ ժողովուրդը Երկիր մոլորակի վրա պիտի գոյություն ունենա հավիտյան»,– ասել է Փաշինյանը։

 

Block title

ՈՒՁՀ-ն կարևոր է՝ վիրահատության դիմելիս

Տարբեր օրգան-համակարգերի օրգանների վիրահատություններից առաջ նշանակվում են ամենատարբեր հետազոտություններ։ Դրանց նպատակի, ինչպես նաև նախավիրահատական ուլտրաձայնային հետազոտության առանձնահատկությունների մասին ենք զրուցել բժիշկ-սոնոգրաֆիստ Արմինե Միսակյանի հետ։ -Ի՞նչ...

Ազատության հրապարակում տեղի կունենա Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության հանրահավաքը

Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները

Ի հիշատակ 44-օրյա պատերազմի հերոսների. «Իմ անուշ տղա» պիեսը՝ Տնտեսագիտականի բեմում

Ներկայացումն ավարտվեց Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների լուսանկարների ցուցադրումով և նրանց հերոսացման արժևորմամբ

Էմանուել Մակրոնի հայերեն ուղերձը՝ ցեղասպանության տարելիցի առիթով

Հանուն արդարության և ճշմարտության պայքարը, որ ձեր կողքին Ֆրանսիան մղել է և կշարունակի մղել, չի դադարի, քանզի այն միայն հայերի պայքարը չէ.Մակրոն

Related news

Հայոց ցեղասպանության ճանաչումը չպետք է վտանգի ենթարկվի քաղաքական նկատառումներով. CAAS

Արձագանք` ի պատասխան 2025 թվականի հունվարի 24-ին Ցյուրիխում Հայաստանի վարչապետի հնչեցրած հայտարարությունների

ԱՄՆ Արևմտյան թեմի շաբաթօրյա դպրոցներն ստացան պետական արտոնագիր

Այս կարևոր հանգրվանը ևս ծառայեցվելու է ի շահ հայոց դպրության, Հայոց Մայր եկեղեցու և մեր ժողովրդի։

Նոր միջազգային խոհարարական դպրոց և տնտեսական զարգացման կենտրոն՝ Գյումրիի հին շուկայի տարածքում

Ծրագրի նպատակն է Գյումրին դիրքավորել որպես տուրիզմի և խոհարարության տարածաշրջանային կենտրոն