Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդանիստ Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում նոյեմբերի 1-ին առաջնորդ Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանի հանդիսապետությամբ մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Խոսրով քահանա Ստեփանյանը: Ինչպես miasin.am-ը տեղեկանում է Բալթյան երկրների Հայոց թեմից, Սուրբ Պատարագի ընթացքում տեղի է ունեցել hոգեհանգստյան արարողություն` նահատակ հայորդիների համար:

Ս. Պատարագի ավարտին կազմակերպվել է լատվիահայ կանանց հավաք, որի ընթացքում քննարկվել են Հայրենիքի օժանդակության տարբեր ծրագրեր: Ձևավորվել է Լատվիայի Հայ եկեղեցասեր տիկնանց աշխատանքային խումբ, որն առաջիկայում կհամակարգի օժանդակության ընթացիկ աշխատանքները:

Հավելենք, որ Առաջնորդ Սրբազանի նախագահությամբ տեղի է ունեցել նաև լատվիահայ կամավոր պատանիների հետ հանդիպում, որի ընթացքում քննարկվել են առաջիկա կամավորական աշխատանքները:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here