Տաղանդավոր դերասան Վարդան Պետրոսյանն արդեն մի քանի օր է, ինչ միացել է ռազմական կրթություն ստացողների թիմին:
Այս մասին miasin.am-ը տեղեկանում է «ՈՄԱ/VOMA-Ողջ Մնալու Արվեստ» ֆեյսբուքյան էջից: Հրապարակված տեսանյութում դերասանը պատմում է այս օրերի իր տպավորության մասին և ոգեւորությամբ հավաստիացնում՝ մեր անկոտրուն ոգին կոտրել չի լինի։
Նշենք, որ դերասանի որդին՝ Հայկ Պետրոսյանը ևս մեկնեց սահման՝ կոչ անելով և պարտադրելով հայրիկին մնալ թիկունքում և հսկել այն` ինչպես երբևէ։







