Շվեյցարիայի հայ համայնքը հոկտեմբերի 29-ին Ժնևում գտնվող ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակի դիմաց բողոքի լուռ հավաք էր կազմակերպել:

Ինչպես հաղորդում է miasin.am-ը, «Լռությունը աջակցում է ահաբեկչությանը». «Ձեր աչքի առաջ տեղի է ունեմ Հայոց 2-րդ ցեղասպանությունը», «Օգտագործեք ձեր ձայնը՝ վերջ դնելու ագրեսիային» «Արթնացի՛ր, Եվրոպա», «Արցախը խաղաղություն է ուզում», «Շվեյցարիա՛, ձեր տնտեսական հարաբերությունները մարդկային կյանքերից ավելի՞ կարևոր են» և այլ գրությամբ պաստառներով ակցիայի մասնակիցները, սև զգեստներ հագած, իրենց բողոքի ձայնն են բարձրացրել՝ պահանջելով դատապարտել թուրք ադրբեջանական ագրեսիան Արցախի դեմ և վերջ դնել հայ ժողովրդի նկատմամբ կատարվող հանցագործությանը:

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեսին ուղղված համատեղ նամակով համայնքի ներկայացուցիչները պահանջել են դատապարտել թուրք-ադրբեջանական ագրեսիան և պաշտոնապես ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը:

Հավելենք, որ նույն օրը նմանատիպ ակցիաներ են կազմակերպել նաև Ավստրիայի և ԱՄՆ-ի հայ համայնքները՝ Վիեննայի և Նյու-Յորքում գտնվող ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակների մոտ:

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here