«Հաղթելու ենք…. Այո՛, հաղթելու ենք, քանի որ ունենք ամենախիզախ, ամենագրագետ, ամենազիլ զինվորը-հրամանատարը-գեներալը-ղեկավարը… Նրանցից ոգևորված՝ Ամերիկայում ապրող այս հայ փոքրիկներն անտարբեր անցորդին (ոչ հայ) «ստիպում» են լսել մեզ, իմանալ ճշմարտությունը, կարեկից լինել… Մեր Հաղթանակը անբեկանելի է… Ապրե՛ք տղերք, հանուն այս գալիք սերնդի… Մենք ամուր ենք պահելու թիկունքը… Կանք, պիտի լինենք ու դեռ շատանանք… Կրթենք մեր սերունդներին… տերը դարձնենք նրանց այդ անգերազանցելի արժեքին…»,- miasin.am-ի փոխանցմամբ, գրել է լոսանջելեսահայ Ադրինե Մանասերյանը ֆեյսբուքյան իր էջում:

Արդեն 2 օր է` Լոս Անջելեսում բոլորի ուշադրությունը գրաված երեխաները` Էլենը և Սառան, իրենց նախաձեռնությամբ դրամահավաք են իրականացնում` անցորդներին վաճառելով #ArtsakhStrong , #ArtsakhisArmenia տպագրությամբ թևնոցներ ( 1հատը` 5$), իսկ հավաքված ողջ հասույթը ուղարկելու են «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here