Monday, October 5, 2026

ԱՄՆ-ի Էնգլվուդ-Քլիֆս քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը

ԱՄՆ Նյու Ջերսիի նահանգի Էնգլվուդ-Քլիֆսի քաղաքապետ Մարիո Կրանյակը նոյեմբերի 4-ին քաղաքապետարանի անունից բանաձև է ընդունել ՝ ճանաչելով Արցախի Հանրապետությունը և նրա ինքնորոշման անքակտելի իրավունքը, ինչպես նաև դատապարտելով ադրբեջանական և թուրքական հարձակումները Արցախի հայերի վրա: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբը:

«Իմ համեստ կարծիքն այն է, որ խաղաղության ճանապարհը միշտ կարելի է գտնել խելամիտ մարդկանց հետ, և մենք միշտ պետք է գտնենք այդ ճանապարհը, այլ ոչ թե հակամարտության փակուղին»,-ասել է Էնգլվուդ-Քլիֆսի քաղաքապետ Մարիո Կրանյակը:

Նյու Ջերսին, որտեղ բնակվում է շուրջ 50 000 ամերիկահայ, նահանգի և քաղաքների մակարդակով աջակցել է Արցախին՝ ներառյալ Ֆորտ Լիի քաղաքապետ Մարկ Սոկոլիչի կողմից Արցախի ճանաչումը, Նյու Ջերսի նահանգի սենատոր Ջոզեֆ Լագանի կողմից S. R. 99 բանաձևը, որը դատապարտում է Ադրբեջանի հարձակումն Արցախի վրա, ինչպես նաև Կոնգրեսում Նյու Ջերսին ներկայացնող մի խումբ  անդամների աջակցությունը:

Block title

ՈՒՁՀ-ն կարևոր է՝ վիրահատության դիմելիս

Տարբեր օրգան-համակարգերի օրգանների վիրահատություններից առաջ նշանակվում են ամենատարբեր հետազոտություններ։ Դրանց նպատակի, ինչպես նաև նախավիրահատական ուլտրաձայնային հետազոտության առանձնահատկությունների մասին ենք զրուցել բժիշկ-սոնոգրաֆիստ Արմինե Միսակյանի հետ։ -Ի՞նչ...

Ինչպե՞ս պատրաստվել ՈՒՁՀ-ի

Բժիշկները հաճախ են խոսում կանխարգելիչ հետազոտությունների մասին։ Միայն այսպես է հնարավոր վաղ հայտնաբերել մեր օրգան-համակարգերում առաջացող փոփոխությունները և արագ միջոցներ ձեռնարկել դրանք բուժելու ուղղությամբ։...

Գաստրոէնտերոլոգիական հիվանդությունների վաղ ախտորոշման հնարավորությունները

Գրեթե բոլոր հիվանդություններրի բարդությունները հնարավոր է կանխարգելել, երբ դրանք ախտորոշվում են իրենց առաջացման վաղ փուլերում։ Այս անգամ զրուցում ենք գասրտոէնտերոլոգիական հիվանդությունների ուկտրաձայնային հայտնաբերման մասին։...

ՈՒՁՀ, երբ պետք է հայտնաբերել ուրոլոգիական հիվանդությունը

Ուլտրաձայնային հետազոտությունը «ոսկե ստանդարտ» է համարվում մի շարք օրգանների և օրգան-համակարգերի հիվանդությունների հայտնաբերման և ախտորոշման ժամանակ։ Ուրոլոգիայում ևս այն առաջնային մեթոդ է։ Խորհրդակցում ենք...

Related news

Արցախյան մշակույթի պահպանմանը նվիրված հեռուստամարաթոն ‹‹Փրկենք՝ վաղվա համար›› խորագրով

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ռազմական գործողությունների  հետևանքով ստեղծված իրավիճակում, Արցախից բռնի տեղահանված բնակչությանը կենտրոնացված կարգով մշակութային միջոցառումների, նախաձեռնությունների...

Ազատության հրապարակում տեղի կունենա Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության հանրահավաքը

Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները

Կենացային մտածելակերպից դուրս գանք ու տե´ր կանգնենք մեր արցախցի հայրենակիցներին. Մրո

«Մենք` հայերս, չպետք է մոռանանք, որ լավ տեսակ ենք, մնում է` «ես»-ից անցում կատարենք «մենք»-ի, մեզ բաժին հասած ճանապարհն արժանապատվությամբ անցնենք»,-Usanogh.am-ի հետ զրույցում նման...