Sunday, October 4, 2026

Փոխըմբռնման հուշագիր` Հայաստանի ազգային գրադարանի և Լիբանանի «Ազդակ» օրաթերթի միջև

Փետրվարի 15-ին, Հայաստանի ազգային գրադարանի և Լիբանանի «Ազդակ» օրաթերթի խմբագրակազմի միջև կնքվեց փոխըմբռնման հուշագիր՝ համագործակցության լայն շրջանակի ապահովման, համատեղ ցուցադրությունների և համաժողովների կազմակերպման, մամուլի թվային պատճենների փոխանակման, մասնագետների փոխադարձ այցելությունների, թվայնացման համատեղ ծրագրերի իրականացման, «Ազդակ»-ի մատենագիտության կազմման, «Հայկական շարունակական հրատարակություններ» շտեմարանի ձևավորման աշխատանքներում «Ազդակ»-ի խմբագրակազմի ներգրավման հարցերի շուրջ: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ազգային գրադարանի ֆեյսբուքյան էջից։

Հուշագիրը ստորագրելիս Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը նշեց, որ «Ազդակ»-ի հետ համագործակցությունը գրադարանը սկսել է 6 տարի առաջ, և հուշագրի ստորագրման նպատակն է համագործակցությանը տալ պաշտոնական բնույթ։ Ազգային գրադարանում արդեն տարվում են օրաթերթի մատենագիտության կազմման աշխատանքները, և նախատեսվում է 2027 թվականին՝ «Ազդակ»-ի 100-ամյա հոբելյանին, հրատարակել այն: Աննա Չուլյանի կարծիքով՝ սա նախադեպ կհանդիսանա սփյուռքահայ մամուլը Ազգային գրադարան բերելու համար:

Օրաթերթի տնօրեն ու գլխավոր խմբագիր Շահան Գանտահարեանը և սփյուռքահայ հայտնի մատենագետ Արտաշես Տեր-Խաչատուրեանի որդիները՝ Տարոն ու Զարեհ Տեր-Խաչատուրեանները, նախորդ տարի Ազգային գրադարանին էին հանձնել «Ազդակ»-ի թվայնացված ողջ արխիվը: Շահան Գանտահարեանը շեշտում է, որ թվայնացված են ոչ միայն օրաթերթի առ այսօր հրատարակված բոլոր համարները, այլև հավելվածները, ինչը կարևոր է Սփյուռքում հրատարակվող յուրաքանչյուր թերթի համար: Թեժ կետերում, ուր հաճախ վտանգված է նաև թերթի թվայնացված արխիվը, դրա անվտանգության մասին մտածելը ռազմավարական նշանակություն ունի, և էլ որտե՞ղ պիտի պահպանվեր այդ արխիվը, եթե ոչ Հայաստանի ազգային գրադարանում: Շահան Գանտահարեանը խոստովանում է, որ այդ առումով բեկումնային էր գրադարանում 2019թ. նոյեմբերի 28-29-ին անցկացված «Հայ մամուլի դերը ազգային արժեհամակարգի ձևավորման և պահպանման գործում . ընտանիք, հայրենիք, եկեղեցի» գիտաժողովը, քանի որ հենց այնտեղ որոշվեց կազմել «Ազդակ»-ի մատենագիտությունը, և գնահատելի է այն արհեստավարժ աշխատանքը, որ տարվում է այդ ուղղությամբ գրադարանում: Ըստ օրաթերթի խմբագրի՝ «Ազդակ»-ի մատենագիտության կազմումը հսկայական նշանակություն կունենա հատկապես սփյուռքի պատմությունը հետազոտողների համար:

Հուշագրի ստորագրումից հետո կողմերը շնորհավորեցին միմյանց՝ ընդգծելով, որ մեծ ճանապարհ ունեն միասին անցնելու:

Block title

ՈՒՁՀ-ն կարևոր է՝ վիրահատության դիմելիս

Տարբեր օրգան-համակարգերի օրգանների վիրահատություններից առաջ նշանակվում են ամենատարբեր հետազոտություններ։ Դրանց նպատակի, ինչպես նաև նախավիրահատական ուլտրաձայնային հետազոտության առանձնահատկությունների մասին ենք զրուցել բժիշկ-սոնոգրաֆիստ Արմինե Միսակյանի հետ։ -Ի՞նչ...

Ինչպե՞ս պատրաստվել ՈՒՁՀ-ի

Բժիշկները հաճախ են խոսում կանխարգելիչ հետազոտությունների մասին։ Միայն այսպես է հնարավոր վաղ հայտնաբերել մեր օրգան-համակարգերում առաջացող փոփոխությունները և արագ միջոցներ ձեռնարկել դրանք բուժելու ուղղությամբ։...

Գաստրոէնտերոլոգիական հիվանդությունների վաղ ախտորոշման հնարավորությունները

Գրեթե բոլոր հիվանդություններրի բարդությունները հնարավոր է կանխարգելել, երբ դրանք ախտորոշվում են իրենց առաջացման վաղ փուլերում։ Այս անգամ զրուցում ենք գասրտոէնտերոլոգիական հիվանդությունների ուկտրաձայնային հայտնաբերման մասին։...

ՈՒՁՀ, երբ պետք է հայտնաբերել ուրոլոգիական հիվանդությունը

Ուլտրաձայնային հետազոտությունը «ոսկե ստանդարտ» է համարվում մի շարք օրգանների և օրգան-համակարգերի հիվանդությունների հայտնաբերման և ախտորոշման ժամանակ։ Ուրոլոգիայում ևս այն առաջնային մեթոդ է։ Խորհրդակցում ենք...

Related news

Կյանքը սարի գագաթին, հարթավայրի կանաչին, հենց ամպի տակ՝ երկնքին շատ մոտ, այնքան ուրիշ է... Մեզնից յուրաքանչյուրն իր պատկերացումն ունի կենսակերպի, կյանքի որակի, բարեկեցության ևապրելակերպի սկզբունքների...

Հայոց ցեղասպանության ճանաչումը չպետք է վտանգի ենթարկվի քաղաքական նկատառումներով. CAAS

Արձագանք` ի պատասխան 2025 թվականի հունվարի 24-ին Ցյուրիխում Հայաստանի վարչապետի հնչեցրած հայտարարությունների

Կորդոբայի Օրենսդիր մարմինը մեծարել է երաժիշտ Գագիկ Գասպարյանին

Արգենտինայի Կորդոբա քաղաքի Օրենսդիր մարմնում տեղի է ունեցել արգենտինաբնակ երաժիշտ Գագիկ Գասպարյանի մեծարման արարողությունը: Ինչպես miasin.am-ին հայտնում է Գագիկ Գասպարյանը, Օրենսդիր մարմինն իրեն նման...

Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա տաճարում Գագիկ Գասպարյանը հնչեցրել է հայկական հոգևոր երաժշտություն

Նոյեմբերի 23-ին Իսպանիայի Բարսելոնա քաղաքի Սագրադա Ֆամիլիա պատմական տաճարում կայացել է համերգ՝ «Հոգևոր ճանապարհորդություն հայկական, անգլիկան եւ հռոմեական կաթոլիկ եկեղեցիների սրբազան երգասացությունների միջոցով՝ ի...