Wednesday, October 7, 2026

Պետք է հաղթենք, հակառակ ընտրություն չունենք. Սարգիս Շահինյան

Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվավոր նախագահ և Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանի հարցազրույցը miasin.am համահայկական հարթակին։

Սարգիս Շահինյանն ընդգծում է. «Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումն առաջին հերթին ներքին լսարանի համար է կարևոր»

Սարգիս Շահինյան – Ամենամեծ ներդրումը, թերևս այն է լինելու, որ հնարավորություն կտա Հայաստանին ռազմական և ֆինանսական զորակցության հարցը լուծել: Հայաստանը հնարավորություն կունենան ո՛չ միայն դիվանագիտական աջակցություն ցուցաբերել Արցախին, ինչն առ այսօր իրականացվել է, այլև պաշտոնական՝ ռազմական աջակցություն, երկրի պաշտպանություն, երկու երկրների միջև ֆինանսական, տնտեսական հարաբերություններ և այլն:

Հաջորդ քայլն արդեն քաղաքական ինտեգրման հարցն է:

Ինչ վերաբերում է արտաքին աշխարհին: Վերջինս ենթադրում է անկախության, ինքնության, կայունության և ժողովրդի անվտանգության ճանաչման հարցի բարձրացում արդեն միջազգային ատյաններում:

Այս փուլում, սակայն, կարևոր են մի քանի նրբություններ: Օրինակ՝ հստակ չէ հարաբերությունները Ռուսաստանի հետ, որը շուրջ 30 տարի ամեն ինչ անում է, որպեսզի Ղարաբաղյան խնդիրն իր ձեռքում պահի: Ո՞րն է Ռուսաստանի դերը, ի՞նչ հետաքրքրություններ, լծակներ ունի: Անցնող տարիների ընթացքում ամեն ինչ արեց, որ այս հարցում շահագրգիռ երկու կողմերն էլ իրենից «չանջատվեն»: Հայաստանը՝ քաղաքական, նաև ռազմական առումով, Ադրբեջանը՝ էներգետիկ և ռազմական: Եթե պարտվող կողմ չլինի այս հարցում, ո՞րն է Ռուսաստանի հետաքրքրությունը:

Մյուս կողմից Թուրքիայի մասնակցություն այս խնդրում: Դեռ ինչքա՞ն նա կարող է աջակցել Ադրբեջանին: Եթե Ռուսաստանին չհաջողվեց մի քանի ճակատում պատերազմել, արդյո՞ք կհաջողվի Թուրքիային՝ Միջերկրական շրջան, Լիբիա, Սիրիա, Կովկաս:

Ակնհայտ է, որ թուրքական դրամն արագորեն անկում է ապրում: Թուրքիայի համար երկարատև պատերազմի արդյունքում տնտեսական, ռազմական կորուստները կարող են հավասարազոր լինել մահվան: Թուրքիան կարող է կորցնել իր ազդեցությունը Լիբիայում, Սիրիայում, ինչը հնարավորություն կարող է տալ քրդերին հաջողությունների հասնել հյուսիս-արևմուտքում:

Հաջորդը Ռուսաստանի կարևորության աճն է հյուսիս-հարավային ուղղությամբ՝ դեպի Պարսկաստան, որը հնարավոր է միայն Հայաստանի միջոցով: Եթե Հայաստանը և Արցախը տկարացած լինեն, ապա նա հասույթ չի կարող քաղել: Հետաքրքրությունը Հայաստանի և Արցախի նկատմամբ կնվազի, հաշվի առնելով, որ այսօր Ստեփանակերտը, Հադրութը, Վարդենիսը շատ ծանր վիճակում են:

Այս ամենը հարցեր են, որոնք ուղղակիորեն կապված են միմյանց հետ:

Վերադառնալով Արցախի քաղաքական ճանաչման օրակարգին, ապա այն առաջին հերթին լուծելու է Ղարաբաղի և Հայաստանի հայերի անվտանգության խնդիրը: Միայն ճանաչումը կարող է երաշխավորել հայերի խաղաղ գոյակցությունը, միմիայն անկախության միջոցով Հայաստանը հնարավորություն կունենա պաշտպանելու սեփական ժողովրդի ապահով ու անվտանգ կյանքը: Ուրիշ ճանապարհ չկա:

Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի գլխավոր քարտուղարի դիտարկմամբ՝ Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչման գործում մեծ է Հայկական սփյուռքի դերը

Սարգիս Շահինյան – Մինչ այդ պակաս կարևոր չէ Սփյուռքի ինքնության խնդիրը, հայամետ, հայաստանամետ զարգանալու հեռանկարը: Մենք այլ ելք չունենք, քան համախմբվել Հայաստանի ռազմական անվտանգության, տնտեսական զարգացման իրողության շուրջ և զարգացնել ամենատարբեր միջոցներով:

Սփյուռքն, այսօր, ինքնին կարողացավ մոբիլիզացվել՝ ի նպաստ հայրենիքի: Մոբիլիզացվել՝ քաղաքական, սոցիալական, նաև ֆինանսական գետնի վրա:

Քաղաքական դաշտում դեռևս շահույթ չենք կարողանում տեսնել, որովհետև տարբեր են մոտեցումները. ավանդական կուսակցությունները, հատկապես՝ ՀՅԴ-ն, իրենց ուղղությունն ունեն, առկա են առավել լիբերալ, ազգայնական ալիքներ և այլն:

Սեպտեմբերի 27-ից հետո Շվեյցարիայում տեղի ունեցած քաղաքական ձեռքբերումն ամենանշանակալին էր մինչ այսօր իրականացված ճանաչումների մեջ (Ժնևի քաղաքային խորհուրդը հոկտեմբերի 7-ին 49 կողմ, 18 ձեռնպահ և 2 դեմ ձայներով ընդունել է Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտելու, Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը ճանաչելու և Ալիևների կլանի ակտիվները Շվեյցարիայում սառեցնել պարտադրելու մասին բանաձևը-miasin.am): Այս հարցն արժևորեց նաև ՀՀ նախագահը՝ մատը վերքի վրա դնելով և ընդգծելով կարևորությունն այս բանաձևի:

Եթե կարողանանք նմանօրինակ ալիքը բազմապատկել այլ երկրներում, կարծում եմ՝ քաղաքական շահույթը շատ մեծ կարող է լինել:

Այս ուղղությամբ հաջորդ քայլը պետք է աներ հայկական դիվանագիտությունը, բայց չարեց: Անիվ պետք չէր հնարել, հարկավոր էր թիրախավորել այն փողի տոպրակը, որից «սնվում» է այսօր Արցախի դեմ պատերազմողը: Միայն այդ դեպքում կկարողանայինք մեծ վնաս հասցնել հակառակորդին և արդյունքի հասնել: Մենք ի՞նչ արեցինք. քաղաքական գետնի վրա անդամալույծ դարձնելու փոխարեն, թողեցինք, որ մեր հակառակորդը հարստանա: Այս ուղղությամբ է պետք շարժվել:

Շվեյցարիայի հայկական համայնքի հաջորդ կարևոր ձեռքբերումը SOCAR-ի հետ կապված սկանդալն է։ Պատրաստում ենք SOCAR դեմ հակաքարոզչություն իրականացնել, որը կտարածվի բոլոր ԶԼՄ-ներով։ Հույս ունենք, որ այն վիրուսի պես կտարածվի հարևան երկրներում:

«Այս պայքարում շատ կարևոր է քարոզչական պատերազմը, – ընդգծում է Շահինյանը, առավել ևս, երբ մարտնչում ես մի քանի երկրի դեմ»

Սարգիս Շահինյան – Սփյուռքի կազմակերպությունները, Հայաստանի պետական կառույցներն ամեն ինչ պետք է անեն, որ Հայաստանի Զինված ուժերի տարածած տեղեկատվությունն արժևորվի:

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի գործունեությունը շատ կարևոր էր մեզ համար: Սակայն էլ ավելի օգտակար կարող էր լինել, եթե մատուցվող տեղեկատվությունը տեխնիկապես, որակապես, գրաֆիկական լուծումներով առավել հարուստ լիներ: Այդ ամենը տարածման ավելի մեծ լսարան կապահովեր և կարիք չէր լինի «մուրալու» մարդկանց ուշադրությունն Արցախում կատարվող իրադարձությունների շուրջ: Այն մեզ հնարավորություն կտար ողջ աշխարհով սփռել անհերքելի տեղեկատվություն:

Այս պատերազմը ցույց տվեց, որ մեր ամենամեծ խնդիրը քարոզչության դաշտում է:

Համագործակցությունը Սփյուռքի տեղեկատվական և քաղաքական կառույցների հետ ամենակարևորն է: Այսօր պետք է ունենայինք 2 բևեռներից ուղղորդվող տեղեկատվական հոսք, սակայն չկան այդ երկու բևեռները, չկա Սփյուռքի հետ կապված քաղաքականություն, հակառակ նախորդ տարիների, ինչը թեև թույլ էր, սակայն կար: Հզորացնելու փոխարեն՝ ամեն ինչ քանդվեց:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամենամեծ սխալը Սփյուռքը քաոսի մեջ թողնելն էր: Սակայն զարմանալիորեն այդ քաոսի միջից, ճիշտ մարգարիտի պես, դուրս եկավ միայն որակը:

Հուսանք, խելացի ձևով, մարդկային ներուժը նպատակային օգտագործելով՝ կկարողանանք ճիշտ եզրակացության հասնել՝ հստակեցնելով Սփյուռքի հետ մեր աշխատելաոճը:

Սարգիս Շահինյանը համոզված է՝ այս պատերազմը ցույց է տալիս՝ ո՞վ է գործ անում և ո՞վ է պարապ խոսում

Սարգիս Շահինյան – Ամենամեծ վկան դիվանագիտական կառույցն է, որը լավ տեսնում է՝ ի՞նչ է արվում և ի՞նչպես: Եթե դիվանագիտական կառույցը հմուտ չլինի և իրական ռեսուրսը չգործածի՝ մեծ խնդիր կարող ենք ունենալ ապագայում:

Սփյուռքի մոբիլիզացումը շատ կարևոր էր: Անգամ այն համայնքները, որոնց կարծես «խորթ» էր հայկականության հետ կապված ամեն բան, դուրս են եկել փողոց և արդարություն են պահանջում:

Կարևորը, որ այդ կրակը պահենք և գործածենք ի նպաստ Հայաստանի և Արցախի հզորացման, վերաշինության, առանց ազգայնականության մեջ թաթախվելու: Վերադառնանք մեր այն անցյալին, ինչպիսին էինք, օրինակ, 1960-ական թվականներից հետո՝ որպես հավասարակշռված և մշակութասեր ժողովուրդ:

Իսկ մինչ այդ՝ պետք է հաղթենք, հակառակ ընտրություն չունենք, պետք է հաղթեն թե՛ ռազմական ճակատում, թե՝ դիվանագիտական ու կարողանանք քանդված ենթակառուցվածքները վերականգնելուց առաջ՝ հոգեկան կայունություն գտնել:

Միակ «դժվարությունը» երիտասարդ կյանքերի (որոնք ամենաթանկն են մեզ համար) կորստի «ծանրությանը» դիմանալն է:

Block title

ՈՒՁՀ-ն կարևոր է՝ վիրահատության դիմելիս

Տարբեր օրգան-համակարգերի օրգանների վիրահատություններից առաջ նշանակվում են ամենատարբեր հետազոտություններ։ Դրանց նպատակի, ինչպես նաև նախավիրահատական ուլտրաձայնային հետազոտության առանձնահատկությունների մասին ենք զրուցել բժիշկ-սոնոգրաֆիստ Արմինե Միսակյանի հետ։ -Ի՞նչ...

Ազատության հրապարակում տեղի կունենա Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության հանրահավաքը

Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները

Ի հիշատակ 44-օրյա պատերազմի հերոսների. «Իմ անուշ տղա» պիեսը՝ Տնտեսագիտականի բեմում

Ներկայացումն ավարտվեց Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների լուսանկարների ցուցադրումով և նրանց հերոսացման արժևորմամբ

Էմանուել Մակրոնի հայերեն ուղերձը՝ ցեղասպանության տարելիցի առիթով

Հանուն արդարության և ճշմարտության պայքարը, որ ձեր կողքին Ֆրանսիան մղել է և կշարունակի մղել, չի դադարի, քանզի այն միայն հայերի պայքարը չէ.Մակրոն

Related news

Հայոց ցեղասպանության ճանաչումը չպետք է վտանգի ենթարկվի քաղաքական նկատառումներով. CAAS

Արձագանք` ի պատասխան 2025 թվականի հունվարի 24-ին Ցյուրիխում Հայաստանի վարչապետի հնչեցրած հայտարարությունների

ԱՄՆ Արևմտյան թեմի շաբաթօրյա դպրոցներն ստացան պետական արտոնագիր

Այս կարևոր հանգրվանը ևս ծառայեցվելու է ի շահ հայոց դպրության, Հայոց Մայր եկեղեցու և մեր ժողովրդի։

Նոր միջազգային խոհարարական դպրոց և տնտեսական զարգացման կենտրոն՝ Գյումրիի հին շուկայի տարածքում

Ծրագրի նպատակն է Գյումրին դիրքավորել որպես տուրիզմի և խոհարարության տարածաշրջանային կենտրոն