Հայտնի ռուսաստանցի իրավաբան-միջազգայնագետ, Հաագայի միջազգային դատարանի դատավոր Կիրիլ Գևորգյանն ընտրվել է Հաագայի դատարանի փոխնախագահ։ Ընտրությունները կայացել են փետրվարի 8-ին։ Այս մասին armeniasputnik.am-ի փոխանցմամբ, հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ-ն։
Մինչև դատարանի կազմում ընտրվելը` մինչև 2014թ.-ը, Գևորգյանը Ռուսաստանի դիվանագիտական ծառայության համակարգում զբաղեցրել է պատասխանատու պաշտոններ, այդ թվում ՝ 2003-2009 թվականներին Նիդեռլանդներում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը:
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ ասվում է, որ Գևորգյանի ՝ ՄԱԿ – ի գլխավոր դատական մարմնում նման պատվավոր պաշտոնում ընտրվելը նրա և ընդհանուր առմամբ ռուսական միջազգային-իրավական դպրոցի բարձր հեղինակության մասին է խոսում:
ԱԳՆ-ում համոզված են, որ Գևորգյանը կարևոր ներդրում կունենա վեճերի խաղաղ կարգավորման սկզբունքի իրականացմանն ուղղված միջազգային դատարանի արդյունավետ աշխատանքի ապահովման գործում:
Նշենք, որ Կիրիլ Գևորգյանը խորհրդային և ռուս հայտնի դերասանուհի Մարինա Նեելովայի ամուսինն է։




