Monday, November 23, 2026

Կիրիլ Գևորգյանն ընտրվել է Հաագայի դատարանի փոխնախագահ

Հայտնի ռուսաստանցի իրավաբան-միջազգայնագետ, Հաագայի միջազգային դատարանի դատավոր Կիրիլ Գևորգյանն ընտրվել է Հաագայի  դատարանի փոխնախագահ։ Ընտրությունները կայացել են փետրվարի 8-ին։ Այս մասին armeniasputnik.am-ի փոխանցմամբ, հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ-ն։

Մինչև դատարանի կազմում ընտրվելը` մինչև 2014թ.-ը, Գևորգյանը Ռուսաստանի դիվանագիտական ծառայության համակարգում զբաղեցրել է պատասխանատու պաշտոններ, այդ թվում ՝ 2003-2009 թվականներին Նիդեռլանդներում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը:

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ ասվում է, որ Գևորգյանի ՝ ՄԱԿ – ի գլխավոր դատական մարմնում նման պատվավոր պաշտոնում ընտրվելը նրա և ընդհանուր առմամբ ռուսական միջազգային-իրավական դպրոցի բարձր հեղինակության մասին է խոսում:

ԱԳՆ-ում համոզված են, որ Գևորգյանը կարևոր ներդրում կունենա վեճերի խաղաղ կարգավորման սկզբունքի իրականացմանն ուղղված միջազգային դատարանի արդյունավետ աշխատանքի ապահովման գործում:

Նշենք, որ Կիրիլ Գևորգյանը խորհրդային և ռուս հայտնի դերասանուհի Մարինա Նեելովայի ամուսինն է։

Block title

ՈՒՁՀ-ն կարևոր է՝ վիրահատության դիմելիս

Տարբեր օրգան-համակարգերի օրգանների վիրահատություններից առաջ նշանակվում են ամենատարբեր հետազոտություններ։ Դրանց նպատակի, ինչպես նաև նախավիրահատական ուլտրաձայնային հետազոտության առանձնահատկությունների մասին ենք զրուցել բժիշկ-սոնոգրաֆիստ Արմինե Միսակյանի հետ։ -Ի՞նչ...

Related news

Հայոց ցեղասպանության ճանաչումը չպետք է վտանգի ենթարկվի քաղաքական նկատառումներով. CAAS

Արձագանք` ի պատասխան 2025 թվականի հունվարի 24-ին Ցյուրիխում Հայաստանի վարչապետի հնչեցրած հայտարարությունների

Կորդոբայի Օրենսդիր մարմինը մեծարել է երաժիշտ Գագիկ Գասպարյանին

Արգենտինայի Կորդոբա քաղաքի Օրենսդիր մարմնում տեղի է ունեցել արգենտինաբնակ երաժիշտ Գագիկ Գասպարյանի մեծարման արարողությունը: Ինչպես miasin.am-ին հայտնում է Գագիկ Գասպարյանը, Օրենսդիր մարմինն իրեն նման...

Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա տաճարում Գագիկ Գասպարյանը հնչեցրել է հայկական հոգևոր երաժշտություն

Նոյեմբերի 23-ին Իսպանիայի Բարսելոնա քաղաքի Սագրադա Ֆամիլիա պատմական տաճարում կայացել է համերգ՝ «Հոգևոր ճանապարհորդություն հայկական, անգլիկան եւ հռոմեական կաթոլիկ եկեղեցիների սրբազան երգասացությունների միջոցով՝ ի...

Գագիկ Գասպարյանը հայկական մշակույթը հանրահռչակելու է եվրոպական տաճարներում

Արգենտինաբնակ երաժիշտ, Հայ բարեգործական ընդհանուր միության Բուենոս Այրեսի մասնաճյուղի պատվավոր անդամ Գագիկ Գասպարյանը, հավատարիմ մնալով իր առաքելությանը,  տասնչորս ելույթներով մեկնելու է եվրոպական մի շարք...