Մյունխենում գործող «Անուշ» պարի և մշակույթի կենտրոնը Գերմանիայի տարբեր քաղաքներում բնակվող հայ ընտանիքների և անհատների աջակցությամբ՝ հերթական օգնությունն է ուղարկել այս օրերին առաջնագծում կենաց-մահու պայքար մղող հայ զինվորներին։
Ինչպես miasin.am-ին տեղեկացրեց կենտրոնի հիմնադիր-տնօրեն Անուշ Չախալյանը, նրանք տաք հագուստների, սպորտային կոշիկների և այլ ապրանքների հետ՝ զինվորներին խրախուսիչ գրություններ են գրել՝ ի հավաստումն այն բանի, որ աշխարհասփյուռ հայերը ևս մեր քաջարի տղաների կողքին են։






