Սիդնեյի Համազգայինի «Արշակ և Սոֆի Գօլստըն» ճեմարանի աշակերտական խորհրդի անդամները, ընկերակցությամբ ճեմարանի տնօրեն Էդի Դեմիրճյանի, մասնակցել են հոկտեմբերի 25-ին Ավստրալիայում կայացած «Արցախն ուժեղ է» խորագրով համահայկական դրամահավաքին, որի նպատակն էր աջակցել Հայոց բանակին։
Ինչպես հաղորդում է miasin.am-ը, հեռուստամարաթոնի ընթացքում աշակերտները ներկայացրել են ճեմարանում իրենց, ծնողական հանձնախմբի կատարած աշխատանքները և որպես արդյունք՝ 65 000 ԱՄՆ դոլար են նվիրաբերել Արցախի դրամահավաքին:
Հավելենք, որ հեռուստամարաթոնի ընթացքում Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայ համայնքի կողմից եղել է 1 մլն 200 հազար 860 ԱՄՆ դոլարի նվիրատվության խոստում:






