Հոկտեմբերի 24-ին առցանց տեղի է ունեցել Բեռլինի հայկական դպրոցի աշակերտների գեղանկարչական աշխատանքների ցուցահանդես-աճուրդը՝ նախաձեռնությամբ դպրոցի տնօրեն և Հայ և գերմանացի մասնագետների կազմակերպության ատենապետ Միքայել Մինասյանի և դպրոցի գեղարվեստական բաժնի ղեկավար Նվարդ Ամիրխանյանի։ Ցուցահանդես-աճուրդին մասնակցել են նաև դպրոցի աշակերտները՝ ցուցադրելով իրենց գեղանկարչական աշխատանքները։
Ինչպես հայտնում է miasin.am-ը, ցուցահանդեսին իր մասնակցությունն է բերել Գերմանիայի հայկական համայնքը՝ գնելով աշակերտների բոլոր աշխատանքները։
Ցուցահանդես-աճուրդի հասույթը կազմել է մոտ 725 եվրո, որը ամբողջովին փոխանցվելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ արցախահայությանը սատարելու նպատակով։






