Ինչպես ավելի վաղ miasin.am-ը տեղեկացրել էր, հոկտեմբերի 28-ին Վյեն-Վալանս ճանապարհին (Լիոն քաղաքի մոտ) խաղաղ հայ ցույցարարների վրա էին հարձակվել մուրճերով, մահակներով և փայտերով զինված ազգությամբ թուրք երիտասարդներ: Նրանցից մեկը հարվածել հայ երիտասարդներից մեկի՝ Գևորգի գլխին: Թեթև վիրավորում էին ստացել նաև հայ համայնքի մոտ 10 ներկայացուցիչ, այդ թվում՝ կին և երեխա։

Դեպքի վայր էին ժամանել ոստիկաներ, շտապ օգնության մեքենա և հիվանդանոց տեղափոխել հայ երիտասարդին: Նրա վիճակն արդեն կայուն է. «Գևորգի վիճակը լավ է, գիտակցությունը տեղն է, բայց հարվածից որոշ բարդություններ են առաջացել և կարիք ունի վիրահատման»,- ինչպես հաղորդում է miasin.am-ը, այս մասին իր ՖԲ էջում գրել է ցույցի մասնակիցներից՝ Կարեն Կիրակոսյանը:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here