Յուրաքանչյուր գործարարի կյանքում մեծ նշանակություն ունեն կապերը, ծանոթությունները, միջավայրը։ Նեթվորքինգը գործոն է, որը հնարավորություններ է բացում բիզեսների համար՝ ճանաչելու նոր մարդկանց, ընդլայնվելու, նոր գործակցություններ հաստատելու։

Արդեն ավանդույթ է դարձել Speed networking ֆորմատի միջոցառումը, որին մասնակցության բացառիկ իրավունք ունեն Club Capital Premium և Club Capital Business փակ ակումբների անդամակից գործարարները։
Միևնույն միջավայրում են հավաքվում ամենատարբեր ոլորտները ներկայացնող ավելի քան 100 բիզնեսի սեփականատեր, որոնք գործունեություն են ծավալում թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում։

Ակումբների համահիմնադիր նախագահ Գրիգոր Առաքելյանը ներկայացնում է գործարարներից յուրաքանչյուրին՝ մատնանշելով վերջիններիս բիզնեսի առանձնահատկություններն ու համագործակցության հեռանկարներ հուշում։
Բարձրակարգ երաժշտությունը, նրբաճաշակ խոհանոցը, հետաքրքիր միջավայրը կտրում են բազմազբաղ գործարարներին առօրյայից ու հնարավորություն տալիս հանգամանալից ծանոթանալ իրար գործունեությանն ու փոխվստահության հիմքեր ստեղծել։

Այս ֆորմատը հնարավորություն է տալիս մանրամասն ծանոթանալ ապագա գործընկերների բիզնեսի նրբություններին, պոտենցիալին, քննարկել համագործակցության ուղիներ։

Այս հանդիպումներն են, որ ստեղծում են միմյանց նկատմամբ վստահություն, և ցանկացած գործարարներն անկաշկանդ են ցանկացած խնդրի ու աջակցության անհրաժեշտությամբ դիմել միմյանց՝ խորհրդի, միջնորդությունների և գործակցության առումով։

Club Capital-ում սիրում են կրկնել, որ միջավայրն է որոշիչը և որ մեծ գործերը միայնակ չեն արվում։
Փակ գործարար ակումբների գաղափարախոսությունն ու արժեհամակարգը վերածվում են իրական արդյունքի նաև այս ֆորմատի միջոցով։



