Monday, October 5, 2026

Արցախի ճանաչման խաղաթուղթը՝ հակազդեցության կարգով

Ֆրանսիայի Սենատի որոշումը որքան էլ իրավական նշանակություն չունենա, ոչ պարտադիր տեսքով լինի կամ պաշտոնական Փարիզի կողմից ճանաչում չենթադրի, այդուհանդերձ ճանաչման  գործընթացին նոր տարողություն է հաղորդում։

Առաջին անգամ է, որ ճանաչման օրակարգն ընդունվում է պետության օրենսդիրի բաղադրիչ պալատում, առաջադրանքի կայացման գործընթացը քաղաքային եւ նահանգային մակարդակից տեղափոխելով խորհրդարանական մակարդակ։ Առընթեր շարունակվում է հատկապես եվրոպական քաղաքների բարձրագույն խորհուրդների կողմից Արցախի Հանրապետության ճանաչման որոշումների կայացման գործընթացը։

Պատերազմի թեժացմանն առընթեր պաշտոնական Փարիզը, հատկապես նախագահի մակարդակով հանդես եկավ տարբեր նախաձեռնություններով եւ հայտարարություններով։ Նախագահ Մակրոնն ազդարարեց նոր մեթոդաբանությամբ բանակցություններ ձեռնարկելու մասին, մինչ մարդասիրական հրադադար հաստատելու ֆրանսիական փորձերը ձախողվեցին։ Հայ ժողովրդի ուղղությամբ Ֆրանսիան իր դերը անելու է՝ հրապարակային հանձնառությունն ու Անկարային տարբեր առիթներով մեղադրելու եւ ահաբեկչական տարրերի թափանցումն ապահովելու ամբաստանությունները բարձրաձայն հնչեցին Ֆրանսիայի պաշտոնատարների կողմից։

Նախաձեռնություններն ու հայտարարությունները մնացին ապարդյուն։ Հրադադարի հաստատումից հետո Փարիզը հայտարարեց, որ  առաջադրում է Արցախում զինադադարի դրության պահպանման նկատմամբ միջազգային վերահսկողություն ապահովել։ Պարզ էր ենթատեքստը․ մտահոգությունն այն էր, որ Մոսկվան եւ Անկարան միեւնույն  պայմանավորվածությամբ  այս անգամ կարգավորման գործընթացից դուրս կմղեն Մինսկի խմբի մյուս անդամներին։

Դրանով չբավարարվելով՝ նախագահ Մակրոնը  հայտարարեց, որ  այժմ իր երկիրը աշխատում է ժառանգության եւ մշակութային հրադադարի շուրջ, Հայաստանի, Ադրբեջանի,  Մինսկի խմբի իր գործընկերների հետ միասին պահպանելու եւ վերականգնելու ամբողջ շրջանի  բազմազանության եւ հարստության գանձերը: Այստեղ պարզ է, որ վտանգվածը հայկական մշակութային եւ հոգեւոր ժառանգությունն է։ Բազմազանության մասին խոսելով՝ Ֆրանսիան միշտ փորձում է միջնորդի իր առաքելությունն ընդգծել եւ վերաշեշտել Մինսկի խմբի ձեւաչափի պահպանումը։

Հիմա Մակրոնն ունի Արցախի ճանաչման իրեն հղված կոչի խաղաթուղթը։ Դժվար թե նման քայլի գնա Ֆրանսիայի նախագահը։ Ֆրանսիան, ՆԱՏՕ-ում եւ ՄԱԿ-ում հիմնարար դեր ունենալուց բացի, հակամարտության կարգավորման համանախագահող միջնորդ երկիր է։

Կարգավորման բանակցությունները դեռեւս չեն վերսկսվել։ Հատկապես Անկարան ձեւաչափի իրողական փոփոխություն իրականացնելու ճիգի մեջ է։ Պաշտոնական Փարիզի կողմից ճանաչումը՝ ձեւաչափից դուրս ինքնամղման քայլի համազոր կարող է ընկալվել։

Արցախի ճանաչման խաղաթուղթը միայն Ֆրանսիան չէ, որ կարող է օգտագործել։ Հարավային Կովկասում սահմանների փոփոխություններով հատկանշվող իրադարձություններին կարող են հակազդել այլ պետություններ եւս․ այդ հակազդեցությունների շարքին Արցախի  ճանաչումը կարող է դառնալ օգտագործելի գործոն։

 

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Block title

ՈՒՁՀ-ն կարևոր է՝ վիրահատության դիմելիս

Տարբեր օրգան-համակարգերի օրգանների վիրահատություններից առաջ նշանակվում են ամենատարբեր հետազոտություններ։ Դրանց նպատակի, ինչպես նաև նախավիրահատական ուլտրաձայնային հետազոտության առանձնահատկությունների մասին ենք զրուցել բժիշկ-սոնոգրաֆիստ Արմինե Միսակյանի հետ։ -Ի՞նչ...

Ի հիշատակ 44-օրյա պատերազմի հերոսների. «Իմ անուշ տղա» պիեսը՝ Տնտեսագիտականի բեմում

Ներկայացումն ավարտվեց Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների լուսանկարների ցուցադրումով և նրանց հերոսացման արժևորմամբ

Արցախի մասին պատմող ֆիլմն ընդգրկվել է Կաննի 73-րդ կինոփառատոնի պաշտոնական ցուցակում

Կինոնկարի պրեմիերան տեղի ունեցավ մարտի 10-ին «Մոսկվա» կինոթատրոնում:

Ադրբեջանն է պատասխանատվություն կրում տարածաշրջանի ժողովուրդների կրած զրկանքների համար․Աննա Նաղդալյան

Ադրբեջանը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի դեմ սանձազերծել է երկու լայնամասշտաբ պատերազմ, որը հանգեցրել է տասնյակ հազարավոր զոհերի

Related news

Հայոց ցեղասպանության ճանաչումը չպետք է վտանգի ենթարկվի քաղաքական նկատառումներով. CAAS

Արձագանք` ի պատասխան 2025 թվականի հունվարի 24-ին Ցյուրիխում Հայաստանի վարչապետի հնչեցրած հայտարարությունների

Կորդոբայի Օրենսդիր մարմինը մեծարել է երաժիշտ Գագիկ Գասպարյանին

Արգենտինայի Կորդոբա քաղաքի Օրենսդիր մարմնում տեղի է ունեցել արգենտինաբնակ երաժիշտ Գագիկ Գասպարյանի մեծարման արարողությունը: Ինչպես miasin.am-ին հայտնում է Գագիկ Գասպարյանը, Օրենսդիր մարմինն իրեն նման...

Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա տաճարում Գագիկ Գասպարյանը հնչեցրել է հայկական հոգևոր երաժշտություն

Նոյեմբերի 23-ին Իսպանիայի Բարսելոնա քաղաքի Սագրադա Ֆամիլիա պատմական տաճարում կայացել է համերգ՝ «Հոգևոր ճանապարհորդություն հայկական, անգլիկան եւ հռոմեական կաթոլիկ եկեղեցիների սրբազան երգասացությունների միջոցով՝ ի...

Գագիկ Գասպարյանը հայկական մշակույթը հանրահռչակելու է եվրոպական տաճարներում

Արգենտինաբնակ երաժիշտ, Հայ բարեգործական ընդհանուր միության Բուենոս Այրեսի մասնաճյուղի պատվավոր անդամ Գագիկ Գասպարյանը, հավատարիմ մնալով իր առաքելությանը,  տասնչորս ելույթներով մեկնելու է եվրոպական մի շարք...