Monday, November 23, 2026

KM Lex & Translation. լիակատար ըմբռնում

Ներկայում քիչ են այն բիզնեսները, որոնց գործունեությունը սահմանափակվումէ  լոկալ, բացառապես տեղացիների հետ աշխատանքով։ Միջազգային ընկերությունների հետ աշխատանքը նոր հնարավորություններ է առաջ բերում, միևնույն ժամանակ աշխատանքային բծախնդրության նոր որակ պահանջում։ Փաստաթղթերի միջազգային որակը նախ պատշաճ կազմում և թարգմանություն է ենթադրում։

KM Lex& Translation ընկերությունը երկու հիմնական ծառայություն է մատուցում, որոնք ևս ունեն իրենց ճյուղավորումներն ու զարգացւոմները՝ իրավաբանական խորհրդատվություն և թարգմանություններ։ Ընկերույթունը բացահայտել ենք հիմնադիր-տնօրեն Քրիստինե Մարտիրոսյանի հետ։

–KM Lex & Translation ընկերությունը հանրությանը հիմնականում երկու տիպի ծառայություններ է մատուցում՝ իրավական խորհրդատվություն և թարգմանություններ։ Ինչո՞վ է պայմանավորված այս կոնցեպտի ընտրությունը։

-Որպես ընկերության հիմնադիր ընտրել եմ այս կոնցեպտը, քանի որ ունեմ երկու մասնագիտություն՝ լեզվաբանի և իրավաբանի: Ցանկանում եմ նշել, որ մեր ընկերությունը մասնագիտացած է իրավաբանական ոլորտի թարգմանություններով՝ անգլերենից հայերեն և հակառակը, ինչպես նաև նոտարական վավերացմամբ: Քանի որ ոլորտը պահանջում է նեղ մասնագիտական գիտելիքներ, ընկերությունն ապահովում է ճշգրիտ և որակյալ թարգմանչական ծառայություններ շնորհիվ նաև իրավաբանական գիտելիքների:

– Սա կորպորատի՞վ ծառայություններ մատուցող ընկերություն է, թե աշխատում եք և՛ իրավաբանական անձանց, և՛ ֆիզիկական անձանց հետ։
-Մեր ընկերությունը ծառայություններ է մատուցում թե՛ իրավաբանական, և թե՛ ֆիզիկական անձանց:

-Ինչպիսի՞ հարցերի առկայության դեպքում է կարելի դիմել Ձեր կազմակերպությանը։
-Մեր կազմակերպությանը կարելի է դիմել աշխատանքային, ընտանեկան վեճերի դեպքում, ՀՀ իրավաբանական փաստաթղթերի կազման, անշարժ գույքի հետ կապված հարցերով, ժառանգական հարցերով, քաղաքացիական օրենսդրության շրջանակներում խորհրդատվություն ստանալու համար

– Ո՞ր ոլորտներն են Ձեր գործունեության առանցքում՝ իրավաբանական խորհրդատվության տեսանկյունից։
-Ոլորտները տարբեր են․ կորպորատիվ իրավունք, առևտրային իրավունքին առնչվող ցանկացած հարցով իրավաբանական խորհրդատվություն և սպասարկում, պայմանագրային իրավունք, Իրավաբանական խորհրդատվություն պայմանագրերի կնքման, կատարման կամ ցանկացած այլ փուլում և ցանկացած հարցի վերաբերյալ, բոլոր տեսակի պայմանագրերի կազմում, ժառանգության իրավունք, ինչպես նաև աշխատանքային իրավունք, դատական ներկայացուցչություն քաղաքացիական ոլորտում:

–Ի՞նչ նշանակություն ունի Ձեր ընկերությունում մատուցվող ծառայությունների որակը։ Ի՞նչ քայլեր են իրականացվում այս ուղղությամբ։
-Մեր ընկերությունը շատ մեծ կարևորություն է տալիս ծառայությունների որակին: Առաջին հերթին մեզ համար շատ կարևոր է վստահելի լինելը: Մենք կարողանում ենք ծառայությունների բարձր որակ ապահովել հետևյալի շնորհիվ.
-իրավասություն՝ մեր ընկերությունն ունի ծառայություններ մատուցելու համար անհրաժեշտ հմտություններ և գիտելիքներ, ինչպես նաև օրենքով պահանջվող արտոնագրեր /փաստաբանի արտոնագիր, նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորում,
-պատասխանատվության բարձր զգացում,
– ըմբռնում (հաճախորդների առանձնահատուկ կարիքների ընկալում),
-գաղտնիության ապահովում
քաղաքավարություն:

– Ի՞նչ արժեք եք տալիս շարունակական կրթությանը՝ մասնավորապես իրավաբանության ոլորտում։
-Անկախ նրանից, թե որքան բարձր որակավորում և փորձ ունի մասնագետը, շատ կարևոր է անընդհատ կատարելագործվելը: Տարբեր վերապատրաստման դասընթացների մասնակցություն, համագումարների մասնակցություն, միջազգային փորձի ուսումնասիրություն և այլն: Պետք է նշել, որ փաստաբանի շարունակական կրթությունը պարտադիր է նաև փաստաբանության մասին օրենքով, համաձայն որի՝ փաստաբանը պետք է մշտապես կատարելագործի իր գիտելիքները՝ սահմանված կարգով և ժամաքանակով մասնակցելով օրենքով նախատեսված վերապատրաստման դասընթացներին:

–Ո՞ր ոլորտների տեքստերի թարգմանության համար կարելի է դիմել Ձեզ։

  • Բիզնես և ֆինանսներ
  • ԵՄ իրավունք
  • Իրավունք, արբիտրաժ
  • Բժշկություն
  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ
  • Գիտություն և ուսումնասիրություն

–Որքանո՞վ է կարևոր, որ թարգմանությունը լինի պրոֆեսիոնալ, պահպանված լինեն ոչ միայն իմաստային ու բովանդակային, այլև տերմինաբանական թարգմանությունները։
-Ընդհանրապես ցանկացած ծառայություն լինի դա իրավաբանական, փաստաբանական, թարգմանչական, և այլն պետք է մատուցվի արհեստավարժ մասնագետների կողմից, դրանից է կախված ընկերության հետագա բոլոր հաջողությունները և հաճախորդներ ներգրավելը:

– Ի՞նչ արժեք եք տալիս թարգմանչի մասնագիտական ունակություններին՝ ի՞նչ հատկանիշներ, ինչպիսի՞ շարունակական կրթություն պետք է ունենա ու կարողանա ապահովել թարգմանություն իրականացնողը։-
Առաջին հերթին թարգմանիչը պետք է ունենա,

  • Վերլուծական միտք,
  • ճշգրտություն,
  • պատասխանատվություն,
  • ուշադրություն,
  • Իրավասու և հստակ խոսք,
  • Գաղտնիության պահպանում:

Թարգմանիչն իր հմտությունները զարգացնում է գործնական գործողությունների արդյունքում:

–Թարգմանչական ծառայությունը ու՞մ համար է նախատեսված։ Ո՞ր դեպքում կարող են իրավաբանական անձինք դիմել, և որ դեպքում ֆիզիկական անձինք։
-Թարգմանչական ծառայություններ մատուցում ենք թե՛ իրավաբանական անձանց, թե ֆիզիկական անձանց, որևէ տարբերություն չկա:

– Ի՞նչ առավելություն կբերի բիզնեսին պրոֆեսիոնալ թարգմանչական ծառայությանը դիմելը։
-Բիզնեսի ցանկացած փուլում իրավաբանական ծառայություններից բացի, հաճախ  անհրաժեշտություն է առաջանում ունենալ բիզնեսին առնչվող փաստաթղթերի թարգմանված տարբերակները. օտարալեզու նամակագրություն և պայմանագրեր արտասահմանյան գործընկերների հետ, օտարերկրյա քաղաքացիների անձը հաստատող փաստաթղթերի թարգմանություններ՝ նոտարական վավերացմամբ, երկլեզու կազմվող փաստաթղթեր, արտասահմանյան ընկերություններից և անձանցից տրված լիազորագրերի պատշաճ թարգմանություններ, դատարան ներկայացվող օտարալեզու փաստաթղթերի պատշաճ թարգմանություններ և այլն:

Block title

ՈՒՁՀ-ն կարևոր է՝ վիրահատության դիմելիս

Տարբեր օրգան-համակարգերի օրգանների վիրահատություններից առաջ նշանակվում են ամենատարբեր հետազոտություններ։ Դրանց նպատակի, ինչպես նաև նախավիրահատական ուլտրաձայնային հետազոտության առանձնահատկությունների մասին ենք զրուցել բժիշկ-սոնոգրաֆիստ Արմինե Միսակյանի հետ։ -Ի՞նչ...

Ինչպե՞ս պատրաստվել ՈՒՁՀ-ի

Բժիշկները հաճախ են խոսում կանխարգելիչ հետազոտությունների մասին։ Միայն այսպես է հնարավոր վաղ հայտնաբերել մեր օրգան-համակարգերում առաջացող փոփոխությունները և արագ միջոցներ ձեռնարկել դրանք բուժելու ուղղությամբ։...

Գաստրոէնտերոլոգիական հիվանդությունների վաղ ախտորոշման հնարավորությունները

Գրեթե բոլոր հիվանդություններրի բարդությունները հնարավոր է կանխարգելել, երբ դրանք ախտորոշվում են իրենց առաջացման վաղ փուլերում։ Այս անգամ զրուցում ենք գասրտոէնտերոլոգիական հիվանդությունների ուկտրաձայնային հայտնաբերման մասին։...

ՈՒՁՀ, երբ պետք է հայտնաբերել ուրոլոգիական հիվանդությունը

Ուլտրաձայնային հետազոտությունը «ոսկե ստանդարտ» է համարվում մի շարք օրգանների և օրգան-համակարգերի հիվանդությունների հայտնաբերման և ախտորոշման ժամանակ։ Ուրոլոգիայում ևս այն առաջնային մեթոդ է։ Խորհրդակցում ենք...

Related news

Կյանքը սարի գագաթին, հարթավայրի կանաչին, հենց ամպի տակ՝ երկնքին շատ մոտ, այնքան ուրիշ է... Մեզնից յուրաքանչյուրն իր պատկերացումն ունի կենսակերպի, կյանքի որակի, բարեկեցության ևապրելակերպի սկզբունքների...

Սերժն իր գործի նվիրյալն էր, արժանապատիվ հայորդի. Հրանուշ Հակոբյանի ցավակցական խոսքը

  Սգակիր, վշտակիր Սրապիոնյան ընտանիքի անդամներին, հարազատներին, գործընկերներին, ուսանողներին, Սերժին ճանաչողներին Սիրելի՛ Ռոզա, լուրը ցնցեց, ալեկոծեց ինձ, քանզի երկու օր առաջ էր, որ հեռախոսազրույց ունեցա իմ ուսանողական...

Բացահայտելով Աբու Դաբին․ Adventures Tour Operator-ի հետ

Արաբական միացյալ էմիրությունները դինամիկ ու շարունակաբար զարգացող երկիր է։  Թեև այս երկրի մայրաքաղաքն Աբու Դաբին է, տուրիստական հոսքերը հաճախ են ուղղվում դեպի Դուբայ։ Այսօր...

Արցախյան մշակույթի պահպանմանը նվիրված հեռուստամարաթոն ‹‹Փրկենք՝ վաղվա համար›› խորագրով

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ռազմական գործողությունների  հետևանքով ստեղծված իրավիճակում, Արցախից բռնի տեղահանված բնակչությանը կենտրոնացված կարգով մշակութային միջոցառումների, նախաձեռնությունների...