Saturday, October 3, 2026

Օգտակար լինելու զգացողությամբ

Աննա Մկրտչյանն  ու Նաիրա Միրաքյանը

Զարմանալի, հրաշք երիտասարդություն ունենք: Արցախյան  պատերազմական օրերի հորձանուտում, ամեն  մեկը   փորձում էր իր անելիքով օգտագար լինել: Մի մասը ընդգրկվեց նիդերլանդահայ կառույցներում  կազմակերպվող միջոցառումներում՝ բողոքի ցույցերի, պիկետների, ավտոերթերի կազմակերպում, անհրաժեշտ ապրանքների հավաքագրում, դրամահավաքի  կազմակերպում  եվ այլն: Հենց այդ օրերին նամակ ենք ստանում   Nijmegen-ից:  Մեզ գրում  են երկու աղջիկներ՝ Աննա Մկրտչյանն  ու Նաիրա Միրաքյանը: Իմանում ենք, որ նրանք շատ արագ կազմակերպել են հայկական  թխվացքների արտադրություն եվ  վաճառք՝    « Artsakh gebak» խոսուն անվամբ: Սա երկու կարևոր նպատակ էր հետապնդում: Նախ՝  արտադրանքի հասույթն ուղարկվում էր պատերազմից տուժածներին, հետո՝ Արցախի մասին ճանաչողական տեղեկատվության տարածումը նիդերլանդական մեդիա դաշտում: Թե ինչ չափով դա նրանց հաջողվեց՝  կներկայացնենք այս հոդվածում: Թխվածքների պատրաստման աշխատանքներին նրանք  ներգրավել էին  անգամ իրենց մայրերին: Ամբողջ դեկտեմբեր ամիսն աղջիկները լարված  աշխատել են և այս երկու ճակատներում անգնահատելի օգնել Հայրենիքին:

«Lets Talk magazine» ամսագրի
կազմը

 

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ. ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔ 

Այժմ, երբ թևակոխել ենք  նոր տարին, և օրացույցով հունվարի վերջին օրերն են, որոշեցի կապվել ու զրուցել աղջիկներից մեկի՝  Աննայի հետ. նրանից բավականին հետաքրքիր տեղեկություններ իմացա նաև ընկերուհու՝  Նաիրայի մասին։ Նրանք երկուսն էլ կրթություն ստացել են Նիդերլանդներում եվ իրենց հիմնական աշխատանքն ունեն: Աննան Հաագայի բարձրագույն դպրոցն ավարտելուց հետո  2011-2014թթ ընդունվել եվ ավարտել է Ամստերդամի համալսարանը՝ եւրոպագետ է, ուսումնասիրել է տնտեսագիտություն, քաղաքականություն, պատմություն, տիրապետում է լեզուների, աշխատում է  Webhelp/Vodafone Ziggo ընկերությունում

Աննա Մկրտչյանը

որպես տեխնիկական հարցերով վերահսկիչ-խորհրդատու: ՈՒնի հրաշք «արքայադուստր»` Անահիտ անունով: Ամուսինը` Կարեն Թևոնյանը, նախկին ֆուտբոլիստ է, խաղացել է Հայաստանի երիտասարդական հավաքականում (մինչև 21 տարեկան), հանդես է եկել Հոլանդիայում, Բելգիայում և այլուր:  Ազատ ժամանակն ամուսիններն անց են կացնում երեքամյա դստրիկի հետ: Աննան լավ նկարում է, սիրում է պատմական գրքեր կարդալ, հանդես գալ ազգագրական երգերով ու պարերով:

Նաիրան սովորել և ավարտել է Նայմեխենի Radboud համալսարանի «հանրային կառավարում» (bestuurskunde)՝  մասնագիտությամբ։ Ներկայումս աշխատում է արդարադատության նախարարության միգրացիոն ծառայութունում  (IND)՝  պատասխանատու պաշտոնյա է (beslismedewerker/decision maker): ՈՒնի իր 3-ամյա

Նաիրա Միրաքյանը

«արքայազնին»` Մենուա հրաշալի անվամբ: Ազատ ժամանակ սիրում է թենիս խաղալ, կարդալ, ճանապարհորդել, երգել, պարել…

Ի դեպ ընկերուհիները տարիներ առաջ  միասին ընդգրկվել են Նայմեխենի ՎԱՆ միության «Սասնա լույս» պարախմբում՝ կազմելով հիմնական միջուկը, ակտիվորեն մասնակից են եղել հայ համայնքի կյանքին, ելույթներ են ունեցել Ալմելոյի, Մաստրիխտի և այլ հայկական համայնքներում: Այնուհետև ուսման ընթացքում 2014-2016թթ միասին հիմնել և ունեցել են իրենց նորաձևության խանութը  «Senorita» անվամբ:

ՄԻԱՍԻՆ ՆՈՐ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ

Արցախյան տարևերջյան պատերազմն ընկերուհիներին կրկին ստիպեց համախմբվել, վերամիավորել իրենց ներուժը և օգտակար գործ անել «թիկունքում»:

«Artsakh gebak» հայկական թխվացքների արտադրանքի թողարկման հետ մեկտեղ նրանք բավականին հանրային, ճանաչողական աշխատանք են կատարել․ ստեղծել են ֆեյսբուքյան էջ ու մանրամասը  զետեղել  իրենց գործունեության ու հումանիտար օգնության մասին տվյալներ:  Նրանք օտարազգի հաճախորդներին իրազեկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը: Իրենց նախաձեռնությամբ հետաքրքրված տեղի թերթերին ու հանդեսներին ներկայացրել են ոչ միայն հայ ազգի մշակույթն ու նիստ ու կացը, այլև Արցախի մասին ճշմարտությունը: Այդ  մասին իմ ձեռքի տակ է «Lets Talk magazine» ամսագիրը:  Ամբողջ 2 էջ ամսագիրը ներկայացրել է Աննային ու  նրա ընտանիքին՝ չշրջանցելով Արցախի նկատմամբ Ադրբեջանի անարդարացի պատերազմի մանրամասները:

Hay Azian

 

Block title

ՈՒՁՀ-ն կարևոր է՝ վիրահատության դիմելիս

Տարբեր օրգան-համակարգերի օրգանների վիրահատություններից առաջ նշանակվում են ամենատարբեր հետազոտություններ։ Դրանց նպատակի, ինչպես նաև նախավիրահատական ուլտրաձայնային հետազոտության առանձնահատկությունների մասին ենք զրուցել բժիշկ-սոնոգրաֆիստ Արմինե Միսակյանի հետ։ -Ի՞նչ...

Ինչպե՞ս պատրաստվել ՈՒՁՀ-ի

Բժիշկները հաճախ են խոսում կանխարգելիչ հետազոտությունների մասին։ Միայն այսպես է հնարավոր վաղ հայտնաբերել մեր օրգան-համակարգերում առաջացող փոփոխությունները և արագ միջոցներ ձեռնարկել դրանք բուժելու ուղղությամբ։...

Գաստրոէնտերոլոգիական հիվանդությունների վաղ ախտորոշման հնարավորությունները

Գրեթե բոլոր հիվանդություններրի բարդությունները հնարավոր է կանխարգելել, երբ դրանք ախտորոշվում են իրենց առաջացման վաղ փուլերում։ Այս անգամ զրուցում ենք գասրտոէնտերոլոգիական հիվանդությունների ուկտրաձայնային հայտնաբերման մասին։...

ՈՒՁՀ, երբ պետք է հայտնաբերել ուրոլոգիական հիվանդությունը

Ուլտրաձայնային հետազոտությունը «ոսկե ստանդարտ» է համարվում մի շարք օրգանների և օրգան-համակարգերի հիվանդությունների հայտնաբերման և ախտորոշման ժամանակ։ Ուրոլոգիայում ևս այն առաջնային մեթոդ է։ Խորհրդակցում ենք...

Related news

Հայրենապաշտների դասարան՝ Խրիմյան Հայրիկի անվան դպրոցում

Յոթ զինվորի մեջ մարմնավովել է մի քանի հազարի հավաքական կերպարը։ 7-ի միջոցով սերունդներին են փոխանցելու հերոսության բացառիկ պատմություններ։ Խրիմյան Հայրիկի անվան դպրոցում Հայրենապաշտների դասարան...

Երբեք այսքան պարզ և ազնիվ երգեր չէի թողարկել․Մարիա Քոզետ

"Pen to Paper" ալբոմում ներառված երգերը սիրո, մարդկային ապրումների, դժվարությունները հաղթահարելու մասին են

ԱՍԱԼԱ-ի (ՀԱՀԳԲ) նախահայրը՝ Գուրգեն Յանիկյան

Բարեկամնե՜ր, գազանների հետ բարեկամ չեմ կարող լինել:

Հայ զինվորն Աստծո հրեշտակն է երկրի վրա. Տ. Տաթև եպս. Հակոբյան

Հայ զինվորից սովորեցինք սրբազան նպատակի համար կյանքը զոհաբերելու պատրաստակամություն: