Արդեն երրորդ օրն է, ինչ թշնամու սպիտակ ֆոսֆոր պարունակող զենքի կիրառման հետևանքով Արցախում վառվում են համայնքապատկան անտառային ծածկույթները: Այն կազմում է ավելի քան 150հա տարածք: Ինչպես հաղորդում է miasin.am-ը, այս մասին հայտնում է ԱՀ Մարտունու շրջանի Ննգի համայնքի ղեկավարը:
Թշնամին մշտական նշանառության տակ է պահում Ննգին ու հարակից տարածքները։
Բարեբախտաբար, այսօրվա հրետակոծության ընթացքում մարդկային կորուստներից հաջողվել է խուսափել։






