Սփյուռքի տարբեր համայնքներ այս օրերին փորձում են հնարավոր բոլոր միջոցներով օգտակար լինել հայրենիքին. բողոքի ցույցեր, դրամահավաքներ, մարդասիրական աջակցության հավաքագրում, բարեգործական նպատակներով կազմակերպվող ցուցահանդես-վաճառք և այլն: Յուրաքանչյուրը փորձում է, թեկուզ հեռվից, օգնության ձեռք մեկնել առաջնագծում թուրք-ադրբեջանական ագրեսիայի դեմ պայքարող Հայոց բանակի զինվորին:
Ինչպես հաղորդում է miasin.am-ը, Գերմանիայի Մյունխեն քաղաքում հոկտեմբերի 31-ին և նոյեմբերի 1-ին համայնքի անդամների համատեղ ուժերով և Մյունխենի կանանց անմիջական աջակցությամբ տեղի է ունեցել հայկական խմորեղենի բարեգործական վաճառք:






