Ներկայում քիչ են այն բիզնեսները, որոնց գործունեությունը սահմանափակվումէ լոկալ, բացառապես տեղացիների հետ աշխատանքով։ Միջազգային ընկերությունների հետ աշխատանքը նոր հնարավորություններ է առաջ բերում, միևնույն ժամանակ աշխատանքային բծախնդրության նոր որակ պահանջում։ Փաստաթղթերի միջազգային որակը նախ պատշաճ կազմում և թարգմանություն է ենթադրում։
KM Lex& Translation ընկերությունը երկու հիմնական ծառայություն է մատուցում, որոնք ևս ունեն իրենց ճյուղավորումներն ու զարգացւոմները՝ իրավաբանական խորհրդատվություն և թարգմանություններ։ Ընկերույթունը բացահայտել ենք հիմնադիր-տնօրեն Քրիստինե Մարտիրոսյանի հետ։
–KM Lex & Translation ընկերությունը հանրությանը հիմնականում երկու տիպի ծառայություններ է մատուցում՝ իրավական խորհրդատվություն և թարգմանություններ։ Ինչո՞վ է պայմանավորված այս կոնցեպտի ընտրությունը։
-Որպես ընկերության հիմնադիր ընտրել եմ այս կոնցեպտը, քանի որ ունեմ երկու մասնագիտություն՝ լեզվաբանի և իրավաբանի: Ցանկանում եմ նշել, որ մեր ընկերությունը մասնագիտացած է իրավաբանական ոլորտի թարգմանություններով՝ անգլերենից հայերեն և հակառակը, ինչպես նաև նոտարական վավերացմամբ: Քանի որ ոլորտը պահանջում է նեղ մասնագիտական գիտելիքներ, ընկերությունն ապահովում է ճշգրիտ և որակյալ թարգմանչական ծառայություններ շնորհիվ նաև իրավաբանական գիտելիքների:
– Սա կորպորատի՞վ ծառայություններ մատուցող ընկերություն է, թե աշխատում եք և՛ իրավաբանական անձանց, և՛ ֆիզիկական անձանց հետ։
-Մեր ընկերությունը ծառայություններ է մատուցում թե՛ իրավաբանական, և թե՛ ֆիզիկական անձանց:
-Ինչպիսի՞ հարցերի առկայության դեպքում է կարելի դիմել Ձեր կազմակերպությանը։
-Մեր կազմակերպությանը կարելի է դիմել աշխատանքային, ընտանեկան վեճերի դեպքում, ՀՀ իրավաբանական փաստաթղթերի կազման, անշարժ գույքի հետ կապված հարցերով, ժառանգական հարցերով, քաղաքացիական օրենսդրության շրջանակներում խորհրդատվություն ստանալու համար
– Ո՞ր ոլորտներն են Ձեր գործունեության առանցքում՝ իրավաբանական խորհրդատվության տեսանկյունից։
-Ոլորտները տարբեր են․ կորպորատիվ իրավունք, առևտրային իրավունքին առնչվող ցանկացած հարցով իրավաբանական խորհրդատվություն և սպասարկում, պայմանագրային իրավունք, Իրավաբանական խորհրդատվություն պայմանագրերի կնքման, կատարման կամ ցանկացած այլ փուլում և ցանկացած հարցի վերաբերյալ, բոլոր տեսակի պայմանագրերի կազմում, ժառանգության իրավունք, ինչպես նաև աշխատանքային իրավունք, դատական ներկայացուցչություն քաղաքացիական ոլորտում:
–Ի՞նչ նշանակություն ունի Ձեր ընկերությունում մատուցվող ծառայությունների որակը։ Ի՞նչ քայլեր են իրականացվում այս ուղղությամբ։
-Մեր ընկերությունը շատ մեծ կարևորություն է տալիս ծառայությունների որակին: Առաջին հերթին մեզ համար շատ կարևոր է վստահելի լինելը: Մենք կարողանում ենք ծառայությունների բարձր որակ ապահովել հետևյալի շնորհիվ.
-իրավասություն՝ մեր ընկերությունն ունի ծառայություններ մատուցելու համար անհրաժեշտ հմտություններ և գիտելիքներ, ինչպես նաև օրենքով պահանջվող արտոնագրեր /փաստաբանի արտոնագիր, նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորում,
-պատասխանատվության բարձր զգացում,
– ըմբռնում (հաճախորդների առանձնահատուկ կարիքների ընկալում),
-գաղտնիության ապահովում
քաղաքավարություն:
– Ի՞նչ արժեք եք տալիս շարունակական կրթությանը՝ մասնավորապես իրավաբանության ոլորտում։
-Անկախ նրանից, թե որքան բարձր որակավորում և փորձ ունի մասնագետը, շատ կարևոր է անընդհատ կատարելագործվելը: Տարբեր վերապատրաստման դասընթացների մասնակցություն, համագումարների մասնակցություն, միջազգային փորձի ուսումնասիրություն և այլն: Պետք է նշել, որ փաստաբանի շարունակական կրթությունը պարտադիր է նաև փաստաբանության մասին օրենքով, համաձայն որի՝ փաստաբանը պետք է մշտապես կատարելագործի իր գիտելիքները՝ սահմանված կարգով և ժամաքանակով մասնակցելով օրենքով նախատեսված վերապատրաստման դասընթացներին:
–Ո՞ր ոլորտների տեքստերի թարգմանության համար կարելի է դիմել Ձեզ։
- Բիզնես և ֆինանսներ
- ԵՄ իրավունք
- Իրավունք, արբիտրաժ
- Բժշկություն
- Տեղեկատվական տեխնոլոգիաներ
- Գիտություն և ուսումնասիրություն
–Որքանո՞վ է կարևոր, որ թարգմանությունը լինի պրոֆեսիոնալ, պահպանված լինեն ոչ միայն իմաստային ու բովանդակային, այլև տերմինաբանական թարգմանությունները։
-Ընդհանրապես ցանկացած ծառայություն լինի դա իրավաբանական, փաստաբանական, թարգմանչական, և այլն պետք է մատուցվի արհեստավարժ մասնագետների կողմից, դրանից է կախված ընկերության հետագա բոլոր հաջողությունները և հաճախորդներ ներգրավելը:
– Ի՞նչ արժեք եք տալիս թարգմանչի մասնագիտական ունակություններին՝ ի՞նչ հատկանիշներ, ինչպիսի՞ շարունակական կրթություն պետք է ունենա ու կարողանա ապահովել թարգմանություն իրականացնողը։-
Առաջին հերթին թարգմանիչը պետք է ունենա,
- Վերլուծական միտք,
- ճշգրտություն,
- պատասխանատվություն,
- ուշադրություն,
- Իրավասու և հստակ խոսք,
- Գաղտնիության պահպանում:
Թարգմանիչն իր հմտությունները զարգացնում է գործնական գործողությունների արդյունքում:
–Թարգմանչական ծառայությունը ու՞մ համար է նախատեսված։ Ո՞ր դեպքում կարող են իրավաբանական անձինք դիմել, և որ դեպքում ֆիզիկական անձինք։
-Թարգմանչական ծառայություններ մատուցում ենք թե՛ իրավաբանական անձանց, թե ֆիզիկական անձանց, որևէ տարբերություն չկա:
– Ի՞նչ առավելություն կբերի բիզնեսին պրոֆեսիոնալ թարգմանչական ծառայությանը դիմելը։
-Բիզնեսի ցանկացած փուլում իրավաբանական ծառայություններից բացի, հաճախ անհրաժեշտություն է առաջանում ունենալ բիզնեսին առնչվող փաստաթղթերի թարգմանված տարբերակները. օտարալեզու նամակագրություն և պայմանագրեր արտասահմանյան գործընկերների հետ, օտարերկրյա քաղաքացիների անձը հաստատող փաստաթղթերի թարգմանություններ՝ նոտարական վավերացմամբ, երկլեզու կազմվող փաստաթղթեր, արտասահմանյան ընկերություններից և անձանցից տրված լիազորագրերի պատշաճ թարգմանություններ, դատարան ներկայացվող օտարալեզու փաստաթղթերի պատշաճ թարգմանություններ և այլն:



