Հայաստանում Erickson International-ի պաշտոնական ներկայացուցիչն է Erickson coaching Armenia-ն: Erickson International-ը ներկայացված է աշխարհի 140 երկրներում և ունի շուրջ 45,000 շրջանավարտ, որոնք ծառայություններ են մատուցում բիզնեսի բոլոր ուղղությունների, քաղաքականության, առողջապահության և անձնային ոլորտներում:

Քոուչինգի մշակույթը Հայաստանում համեմատաբար նոր է: Թեև տարիներ շարունակ մեր երկրում գործել են անհատներ: Քոուչինգը մարդկային ներուժի բացահայտման, սեփական կարողությունների ու հմտությունների վերաիմաստավորման, ձգտումների, մոտիվացիայի ուղղորդումն է: Ամենատարբեր (ճշգրիտ և հումանիտար) գիտությունների տվյալների համադրությունը, ինչպես նաև հստակ մեթոդաբանությունը ստեղծում են քոուչինգի արդյունքը: Հարցադրումները, որոնց պատասխանում է քոուչին (հաճախորդը), օգնում են հարցերին ու խնդիրներին նայել այլ հարթությունից, ինքնուրույն դուրսբերել լուծումները, դրանց հասնելու ուղիները, ամրապնդել ձգտումը: Սա ճգնաժամային կառավարման արդյունավետ գործիք է, կայուն զարգացման հնարավորություն:

Որակավորված քուչի ծառայությունների մատուցումը կարգավորվում է էթիկայի նորմերով, որոնք ուժեղացնում են այս ինստիտուտի գործունեության հիմքերն ու ստիպում են քոուչին մասնագիտորեն կատարելագործվել:
Տասնամյակներ շարունակ ամբողջ աշխարհում զարգացող ու կյանքի բոլոր ուղղություններում իր դերն արդարացրած այս ոլորտը ինստիտուցիոնալ հիմքերն է կառուցում Հայաստանում:

Օրերս ավարտվեց «Տրանսֆորմացիոն քոուչինգի արվեստն ու գիտությունը» մասնագիտական դասընթացի 1-ին և 2-րդ փուլերը: Erickson coaching Armenia-ի պաշտոնական մեկնարկը տրվել էր 2020-ի հոկտեմբերին: Դասընթացը վարում էր MCC, ICF Օլգա Բաթումը: Մասնակցում են արդեն կայացած մասնագետներ՝ մարդկային ռեսուրսների կառավարման, բիզնեսի, խորհրդատվության, կրթության, հոգեբանության, մանկավարժության, IT և այլ ոլորտներ ներկայացնող: Տեսական դասընթացին հետևելու է մենթորինգը, ապա պրակտիկ աշխատանքը՝ հետո միայն՝ միջազգային որոկավորման քննությունն ու սերտիֆիկատը: Սա ընդգրկուն ու հետևողական կերպով կարողունակություններ զարգացնել պահանջող, սակայն իրատեսական ու հասանելի որակավորում է:
Դասընթացի երկրորդ մոդուլի մեկնարկին ներկա էր նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նա կարևորեց և ընդգծեց քոուչինգի ինստիտուտի դերը նաև կրթության ոլոտում.

«Ուրախ եմ, որ Հայաստանում ևս սկսում է տարածում գտնել քոուչինգը, որը հատկապես կարևորվում է կրթության ոլորտում: Քոուչինգային տարբեր մոտեցումներ ու մեթոդներ օգտակար կարող են լինել ինչպես ֆորմալ, այնպես էլ ոչ ֆորմալ կրթության դաշտերում, քանի որ օգնում են բացահայտել սովորողների ներուժը, այն ծառայեցնել ինքնազարգացմանը և միտված են ավելի որակյալ, սովորողակենտրոն և արդյունավետ կրթություն ապահովելուն: Վստահ եմ, որ կրթական ոլորտի ներկայացուցիչները բարձր որակավորված դասընթացից հետո իրենց գիտելիքները, հմտություններն ու քոուչինգ սկզբունքներն արդյունավետորեն կկիրառեն աշխատանքում»,- նշել է ԿԳՄՍ փոխնախարարը՝ հավելելով, որ քոուչինգի հետագա զարգացման համար կարևոր է Հայաստանում միջազգային ճանաչում ունեցող քոուչինգի կենտրոնի առկայությունը:
Erickson Coaching Armenia-ի պաշտոնական ներկայացուցիչ, Քոուչինգի միջազգային ֆեդերացիայի (ICF) կողմից որակավորված PCC քոուչ Նանա Հովհաննիսյանն էլ նշում է.

«Դասավանդելով քոոչինգ տարբեր երկրներում ու աշխարհի տարբեր դպրոցներում, վստահորեն կարող եմ ասել՝ այն ծրագիրը, դասավանդման մեթոդները, թրեյները, մենթորները ու առհասարակ ուսուցումը, որն այժմ հասանելի է Հայաստանում, լավագույններից մեկն է»:
Առաջիկայում պլանավորվում են նոր դասընթացներ՝ ինչպես սկսնակների, այնպես էլ արդեն մասնակցած մասնագետների շարունակական կրթությունն ապահովելու նպատակով:
Նյութի աղբյուրը՝ investmagazine.am



