Monday, November 23, 2026

Ֆրանսիայի կողմից Արցախի ճանաչման օրինագիծը կարող է ուղենշային լինել մյուս երկրների համար

Բեյրութի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանդահարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման իրավաքաղաքական նախադրյալներին։ 

Արդեն հայտնի է, որ Ֆրանսիայի Ազգային ժողովը քննարկելու է Արցախի ճանաչման օրինագիծը, որը ներկայացվել է խորհրդարանի ստորին պալատին։ Նախագիծն առաջինը ստորագրել է Սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչ Ֆրանսուա Պուպոնը։

Շահան Գանդահարյանի փոխանցմամբ` Արցախի Հանրապետության ճանաչման համար այժմ ստեղծվել է իրավաքաղաական բարենպաստ ենթահող։ Ըստ նրա`Ֆրանսիան ձևվորված հակաթուրքական առանցքներում գրավել է առաջնային տեղ, բավական լարված են երկու երկրների հարաբերությունները հատկապես արևելյան միջերկրածովյան տարածաշրջանում Թուրքիայի ոտնձգությունների պատճառով։

«Ֆրանսիան առաջատար երկիր է նման երևույթները զսպելու և կարմիր գծերը չհատելու հարցում Թուրքիային զգուշացնելու առումով։ Փարիզի և Անկարայի շահերը բավականին սուր կերպով բախվում են նաև Լիբիային վերաբերող հիմնախնդրում։ Ֆրանսիան ԵՄ կարևոր ու հիմնական երկրներից է, հայ–ադրբեջանական հակամարտությունում Մինսկի խմբի համանախագահող երկիր է, ՆԱՏՕ–ի անդամ, ՄԱԿ–ի ԱԽ մշտական անդամ, և այս ամենը շատ կարևոր դերակատարություն ունի»,– նշում է Բեյրութի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիրը։

Շահան Գանդահարյանի դիտարկմամբ` այն երևույթը, որ Ֆրանսիայի նման երկրի Ազգային ժողովը քննարկելու է Արցախի ճանաչման օրինագիծը, ուղենշային կարող է լինել մյուս երկրների համար։ Դա ուղերձ է նաև, որ թուրքական ագրեսիայի շարունակության դեպքում կարող է սկսվել Արցախի ճանաչման միջազգային գործընթացը, ինչի նախադրյալներն արդեն իսկ կան, քանի որ առանձին եվրոպական քաղաքների մակարդակով սկսվել է այն։

«Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքն արդեն իսկ ճանաչել է Արցախի անկախությունը։ Գիտեք, այնտեղ ահավոր ճնշում կար դեռ Արցախյան պատերազմից առաջ։ Ադրբեջանը տարիներ շարունակ բողոքում էր այն կապակցությամբ, որ ֆրանսիական քաղաքները համագործակցում էին Արցախի քաղաքների հետ, և ֆրանսիացիները ստիպված որոշ դեպքերում փոխում էին համագործակցության եզրաբանությունը։ Բայց հիմա եվրոպական քաղաքների մակարդակով սկսվել է Արցախի ճանաչման աշխույժ գործընթաց։ Ալֆորվիլին հետևեց աշխարհամասի ամենահեղինակավոր քաղաքներից մեկի` Միլանի քաղաքային խորհրդի որոշումը։ Լյուքսեմբուրգի և Բելգիայի խորհրդարանները հանդես են եկել Արցախի դեմ ագրեսիան դատապարտող բանաձևով։ Այս ամենը կունենա շղթայական հաջորդականության ազդեցություն»,– նշում է Բեյրութի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիրը։

Շահան Գանդահարյանի տեղեկացմամբ` շատ կարևոր խորհրդակցություն է տեղի ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունում Վեհափառ հայրապետ Արամ Առաջինի նախաձեռնությամբ, որին հրավիրվել էին համասփյուռքյան գործունեություն ծավալող հոգևոր, ազգային, միութենական բոլոր կառույցների ներկայացուցիչները։ Այդ հավաքը համահայկական օրակարգի առաջնային կետ է համարել Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ տարվող լոբբիստական աշխատանքն ու ռազմավարությունը։ Ճամաչման համար պարարտ հող է ստեղծվել ինչպես պատերազմի այս օրերին, այնպես էլ հետագայի համար, երբ բոլորը կընդգծեն Արցախի ու Ադրբեջանի անհամատեղելիությունը, մանավանդ Ադրբեջանն արդեն փաստեց, որ վերածվել է Թուրքիայի մարզի և ահաբեկչական խմբավորումներ ընդունող տարածքի։

Block title

ՈՒՁՀ-ն կարևոր է՝ վիրահատության դիմելիս

Տարբեր օրգան-համակարգերի օրգանների վիրահատություններից առաջ նշանակվում են ամենատարբեր հետազոտություններ։ Դրանց նպատակի, ինչպես նաև նախավիրահատական ուլտրաձայնային հետազոտության առանձնահատկությունների մասին ենք զրուցել բժիշկ-սոնոգրաֆիստ Արմինե Միսակյանի հետ։ -Ի՞նչ...

Ի հիշատակ 44-օրյա պատերազմի հերոսների. «Իմ անուշ տղա» պիեսը՝ Տնտեսագիտականի բեմում

Ներկայացումն ավարտվեց Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների լուսանկարների ցուցադրումով և նրանց հերոսացման արժևորմամբ

Արցախի մասին պատմող ֆիլմն ընդգրկվել է Կաննի 73-րդ կինոփառատոնի պաշտոնական ցուցակում

Կինոնկարի պրեմիերան տեղի ունեցավ մարտի 10-ին «Մոսկվա» կինոթատրոնում:

Ադրբեջանն է պատասխանատվություն կրում տարածաշրջանի ժողովուրդների կրած զրկանքների համար․Աննա Նաղդալյան

Ադրբեջանը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի դեմ սանձազերծել է երկու լայնամասշտաբ պատերազմ, որը հանգեցրել է տասնյակ հազարավոր զոհերի

Related news

Աշնանային գույները ԱՄՆ «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցում

«Աշուն է, անձրեւ... Ստվերներն անձեւ Դողում են դանդաղ... Պաղ, միապաղաղ Անձրեւ՜ ու անձրեւ...»: Վահան Տերյան Այս տխուր եւ մելամաղձոտ տրամադրությունը ստեղծում է աշունը` տարվա աներեւակայելի գեղեցիկ եղանակը: Աշնանային...

ԱՐԵՎՄՏԱՀԱՅԵՐԵՆՆ ՈՒ ՀԱՄՇԵՆԻ ԲԱՐԲԱՌԸ ՄԻԱՍՆԱԲԱՐ ՀՆՉՈՒՄ ԵՆ «ԼՈՒՍԻ ՀԱՏԻԿ» ԵՐԳՈՒՄ

Արևմտահայերենն ու Համշենի բարբառը, չնայած նույն տարածքում ապրելով և իրարից հեռու մնալով հանդերձ, ինչքան հարազատ են միմյանց

Կայացավ ՀԵՀԵՄ Ռուսաստան և ԱՊՀ տարածաշրջանային ֆորումը

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ սույն թվականի փետրվար 4–7-ը տեղի ունեցավ Հայ  Եկեղեցու Համաշխարհային  Երիտասարդական Միավորման(ՀԵՀԵՄ) Ռուսաստան և ԱՊՀ տարածաշրջանային ֆորումը։ ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի հրավերով ֆորումը...

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքում

Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի Աշտարակ հրապարակում նոյեմբերի 29-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված խաչքարի հանդիսավոր բացման արարողությունը: Խաչքարի բացման հանդիսավոր արարողությանը ներկա...