Tuesday, October 6, 2026

Քոուչինգ մշակույթը Հայաստանում. մեկ տարվա զարգացումներ

Ավելի քան մեկ տարի Հայաստանում գործում է Էրիքսոնյան քոուչինգի դպրոցի հայաստանյան ներկայացուցչությունը: Այս ընթացքում մի քանի տասնյակ՝ ամենատարբեր մասնագիտություններ ունեցող մարդիկ քոուչինգ են սովորել: Ձեռքբերումների մասին ենք զրուցել Էթրիքսոնյան հայկական դպրոցի հիմնադիր Նանա Հովհաննիսյանի հետ:

-Մեկ տարվա ընթացքում ավելի քան 50 մարդ, ովքեր կայացած են ամենատարբեր ոլորտներում, հնարավորություն ունեցան քոուչինգ սովորել: Եվ քոուչինգ-մշակույթի ներդրումը Հայաստանում իր բնականոն հունով է գնում: Իսկ ի՞նչ աշխատանք է այս ամենի հետևում:

-2020-ի մայիսն էր, լարված ու  չափազանց ծանր օր էր այդ պահին ինձ թվում, քանի որ կար անորոշության զգացողություն՝ համավարակով պայմանավորված, և մենք չգիտեինք, թե հաջորդ քայլն ինչ է լինելու, բիզնեսն ընդհանուր առմամբ ինչպես է աշխատելու: Ամեն ինչ անորոշ էր ու մշուշոտ, երբ ես համագործակցության առաջարկ և պայմանագիր ստացա Էրիքսոնի միջազգային դպրոցի կողմից:  Այս օրը մայիսի 8-ն էր: Հասկացա, որ ոչինչ պատահական չէ: Եվ ամեն ինչ հնարավոր է՝ չէ՞ որ մայիսի 8-ն է… ու գնացի առաջ: Որոշեցի ոչ մի բանի առաջ չկանգնել, և սկսվեց ինտենսիվ աշխատանքը: Ներգրավեցի իմ բոլոր ծանոթներին, միացան իմ ընկերներն ու գործընկերները ամբողջ աշխարհից՝ միասին զարգացնելու ու քոուչինգը Հայաստանում:

-Ի՞նչ ծրագիր է դասավանդվում:

– Էրիքսոնյան ծրագիրը լավագույն պլատֆորմն է քոուչերի ուսուցման ու զարգացման համար: Ընտրեցի ու ներգրավեցի միջազգային որակավորում ունեցող լավագույն մասնագետների: Մեզ միացավ իմ կոլեգան Քոուչինգի միջազգային ֆեդերացիայից: Հատկանշական է, որ այն մարդիկ, ովքեր միջազգային հարթակներից գալիս են Հայաստան, նշում են, որ այս համագործակցությունն իրենց համար ավելին է, քան պարզապես բիզնես:

-Ի՞նչ ճանապարհ անցաք՝ սկսելով աշխատանքները:

– Պետք է նշել, որ բավական իրարամերժ էին քոուչինգի վերաբերյալ պատկերացումները մեր հասարակությունում: Ու մեր գերխնդիրն էր ներկայացնել հանրությանն ու  հետաքրքրվող շրջանակներին, թե ինչ է այն իրականում, ու որքան կնպաստի ամենատարբեր ոլորտների զարգացմանը: Դասական իմաստով թրեյնինգի վաճառք մենք չենք իրականացրել: Պարզապես ուղղել ենք ճիշտ մեսիջներ՝ և այն մարդիկ, ում դա իսկապես պետք էր, եկավ մասնակցելու դասընթացներին: Հետո արդեն շատերը փաստեցին, որ իրենք զարգացման ու կրթության ոլորտներում փնտրում էին հենց սա:

Իսկ այսօր արդեն մեր աշխատանքի իրական արդյունքները երևում են այն հանգամանքով, որ հանրությունը հստակ գիտի, ինչ է քոուչինգը: Իսկ մեր շրջանավարտները հաջողությամբ աշխատում են, ինչպես հայաստանցի, այնպես էլ արտասահմանցի հաճախորդների հետ:

-Փաստորեն քոուչինգ կարող են սովորել բոլորը, ընդ որում՝ այլ բնագավառներում կայացած մասնագետներ:

-Ես՝ որպես ուսուցման ու զարգացման ոլորտում 20 տարի փորձ ունեցող մասնագետ՝ ամբողջ աշխարհում, վստահ կարող եմ ասել, որ քոուչինգ սովորելով մասնագետը ստանում է մի քանի արդյունք:  Նա սովորում է այն տեխնիկաները, որոնք հզորագույն մեթոդներ են՝ մանրակրկիտ ձևով մշակված, տարիներ շարունակ հղկված լավագույն մասնագետների կողմից: Սովորեցվում են մեթոդներ և տեխնիկաներ, որոնք հնարավոր է կիրառել առօրյա կյանքում, բիզնեսում, աշխատանքի մեջ: Այս գործիքակազմը բազմապատկում է գործընթացների արդյունավետությունը, և ըստ իս՝ լավագույն մոտեցումն է Executive education-ում:

Վստահություն ձեռք բերելու, հստակեցնելու, լսելու կարողունակությունները, որոնք զարգանում են դասընթացին հաջորդող պրակտիկ աշխատանքներում, հստակ արդյունավետություն են հաղորդում: Պետք է նշել, որ այս ընթացքում սովորողները հմտանում են զույգերով, եռյակներով, մենթորի հետ աշխատելով:

-Ի՞նչ պլաններ ունի դպրոցը առաջիկայում:

-Մենք անընդհատ զարգանում ու կատարելագործվում ենք: Չափազանց կարևոր եմ համարում հանրության ու մասնագիտական խմբերի հետ աշխատանքները, որպեսզի մարդիկ դիտարկեն, թե որքան կարող է քոուչինգն օգնել ամենատարբեր գործընթացներում:

Մեր թիմն անում է ամեն ինչ՝ ապահովելու հարմարավետ դասախոսություններ, որպեսզի յուրաքանչյուր մասնակից դասընթացի օրերին պարզապես կենտրոնանա բովանդակության ուղղությամբ:

Մենք ներդրել ենք և շուտով կգործի ասիստենտների դպրոցը: Քոուչ-ասիստենտի ներկայությունը չափազանց կարևոր է դասընթացի ժամանակ: Մեծ նշանակություն ունեն նրանց հմտությունները:

Ինչպես նշեցի՝ սովորողները որոշակի ժամանակ տեսական դասերից բացի պրակտիկ քոուիչնգ իրական սեսիաներ են անում՝ միմյանց հետ: Այս սեսիաները սղագրվում են և քննարկվում՝ մենթորների ներկայությամբ: Եվ որպեսզի այս գործընթացը ևս պրոֆեսիոնալ կերպ իրականացվի, նախատեսել ենք թրեյնինգ կազմակերպել նաև տրանսկրիբանտների համար:

Առջևում նոր դասընթցներ են, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները, ովքեր ուզում են իրենց գործունեությունում նոր նշաձող սահմանել:

 

Block title

ՈՒՁՀ-ն կարևոր է՝ վիրահատության դիմելիս

Տարբեր օրգան-համակարգերի օրգանների վիրահատություններից առաջ նշանակվում են ամենատարբեր հետազոտություններ։ Դրանց նպատակի, ինչպես նաև նախավիրահատական ուլտրաձայնային հետազոտության առանձնահատկությունների մասին ենք զրուցել բժիշկ-սոնոգրաֆիստ Արմինե Միսակյանի հետ։ -Ի՞նչ...

Related news

Կյանքը սարի գագաթին, հարթավայրի կանաչին, հենց ամպի տակ՝ երկնքին շատ մոտ, այնքան ուրիշ է... Մեզնից յուրաքանչյուրն իր պատկերացումն ունի կենսակերպի, կյանքի որակի, բարեկեցության ևապրելակերպի սկզբունքների...

Հայոց ցեղասպանության ճանաչումը չպետք է վտանգի ենթարկվի քաղաքական նկատառումներով. CAAS

Արձագանք` ի պատասխան 2025 թվականի հունվարի 24-ին Ցյուրիխում Հայաստանի վարչապետի հնչեցրած հայտարարությունների

Սերժն իր գործի նվիրյալն էր, արժանապատիվ հայորդի. Հրանուշ Հակոբյանի ցավակցական խոսքը

  Սգակիր, վշտակիր Սրապիոնյան ընտանիքի անդամներին, հարազատներին, գործընկերներին, ուսանողներին, Սերժին ճանաչողներին Սիրելի՛ Ռոզա, լուրը ցնցեց, ալեկոծեց ինձ, քանզի երկու օր առաջ էր, որ հեռախոսազրույց ունեցա իմ ուսանողական...

ԱՄՆ Արևմտյան թեմի շաբաթօրյա դպրոցներն ստացան պետական արտոնագիր

Այս կարևոր հանգրվանը ևս ծառայեցվելու է ի շահ հայոց դպրության, Հայոց Մայր եկեղեցու և մեր ժողովրդի։