Tuesday, November 24, 2026

Ցեղասպանության հիշատակությունը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցում

Ապրիլի 24-ը մեզ համար խնկարկումի, բայց նաև հարության օր է, հայ բյուրավոր սուրբ նահատակների անմոռաց հիշատակի օրը: Համայն հայությունը ՀՀ-ում և Սփյուռքում, աշխարհի բոլոր կողմերում ոգեկոչում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:Այս տարի լրանում է 1915 թ.-ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 109–րդ տարելիցը։

Ավանդության համաձայն, սուրբ նահատակների հիշատակի մերձակա շաբաթ օրը, ԱՄՆ «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցը դասերն սկսում է հարգանքի, աղոթքի ու լինելիության ուխտի արարողությամբ։ ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդանիստ Ս. Ղևոնդյաց Մայր Տաճարում աշակերտներին իր օրհնությունը բաշխեց առաջնորդ, գերաշնորհ Տ. Հովնան արք. Տերտերյանը: Սրբազան հայրը ներկաներին իր պատկերավոր խոսքով հիշեցրեց, որ․ «Խորհրուրդն այն պետք է լինի, որ մենք մեր ուխտը նորոգենք եղեռնի սուրբ նահատակների առաջ, պահպանենք հայ լեզուն, մշակույթը և մեր ինքնությունը»: Այնուհետև Սրբազան հայրը ներկայացրեց իրեն ընկերակցող հոգևորականներին, որոնք նոր էին ժամանել Մայր Աթոռ Ս․ Էջմիածնից։

Այունհետև աշակերտներն ուսուցիչների, ծնողների և բոլոր ներկաների ուղեկցությամբ սուրբ նահատակների խաչքարի առջև  իրենց խոնարհումը մատուցեցին: 2-րդից մինչև 6-րդ դասարանների աշակերտները հպարտությամբ արտասանեցին Պարույր Սևակի «Քիչ ենք, բայց հայ ենք» բանաստեղծությունը, ինչպես նաև այլ հայրենասիրական ստեղծագործություններ, ապա «Տերունական աղոթք»-ի միասնական երգեցողությունից հետո իրենց ծաղիկները խոնարհեցին։

Հաջորդ օրը, ապրիլի 21-ին դպրոցականները եկել էին մասնակցելու Ս․ Պատարագի։ Հետաքրքիր պատահականությամբ սրբազան արարողությանը ներկա էր նաև Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Կարո Փալյանը, որը հայտնի է Հայոց ցեղասպանության համար երկար տարիների անկոտրում պայքարով։

Օրվա խորհուրդը համալրվեց նաև գեղեցիկ զուգադիպությամբ։ Առաջնորդ Սրբազանը և թեմի Երիտասարդաց միությունը անակնկալ էին պատրաստել օրվա պատարագիչ, հոգեշնորհ Տ․ Երեմիա վարդապետ Աբգարյանի համար, քանի որ լրացել էր  բոլորի կողմից շատ սիրված Հայր սուրբի ծննդյան 40-ամյա հոբելյանը։

Պատարագի ընթացքում աշակերտները ստացան առաջնորդ Տ․ Հովնան արք․ Տերտերյանի մասնավոր օրհնությունը։ Ինչպես նաև Սրբազան հայրը ներկաներին տեղեկացրեց, որ «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցը գաղութի համար պատրաստում է հրաշալի անակնկալ, որը նոր էջ է բացելու սփյուռքի միօրյա դպրոցների կրթական կյանքում։

Անի Եղիազարյան,

ուսուցչուհի

 

Block title

ՈՒՁՀ-ն կարևոր է՝ վիրահատության դիմելիս

Տարբեր օրգան-համակարգերի օրգանների վիրահատություններից առաջ նշանակվում են ամենատարբեր հետազոտություններ։ Դրանց նպատակի, ինչպես նաև նախավիրահատական ուլտրաձայնային հետազոտության առանձնահատկությունների մասին ենք զրուցել բժիշկ-սոնոգրաֆիստ Արմինե Միսակյանի հետ։ -Ի՞նչ...

Ինչպե՞ս պատրաստվել ՈՒՁՀ-ի

Բժիշկները հաճախ են խոսում կանխարգելիչ հետազոտությունների մասին։ Միայն այսպես է հնարավոր վաղ հայտնաբերել մեր օրգան-համակարգերում առաջացող փոփոխությունները և արագ միջոցներ ձեռնարկել դրանք բուժելու ուղղությամբ։...

Գաստրոէնտերոլոգիական հիվանդությունների վաղ ախտորոշման հնարավորությունները

Գրեթե բոլոր հիվանդություններրի բարդությունները հնարավոր է կանխարգելել, երբ դրանք ախտորոշվում են իրենց առաջացման վաղ փուլերում։ Այս անգամ զրուցում ենք գասրտոէնտերոլոգիական հիվանդությունների ուկտրաձայնային հայտնաբերման մասին։...

ՈՒՁՀ, երբ պետք է հայտնաբերել ուրոլոգիական հիվանդությունը

Ուլտրաձայնային հետազոտությունը «ոսկե ստանդարտ» է համարվում մի շարք օրգանների և օրգան-համակարգերի հիվանդությունների հայտնաբերման և ախտորոշման ժամանակ։ Ուրոլոգիայում ևս այն առաջնային մեթոդ է։ Խորհրդակցում ենք...

Related news

Հայոց ցեղասպանության ճանաչումը չպետք է վտանգի ենթարկվի քաղաքական նկատառումներով. CAAS

Արձագանք` ի պատասխան 2025 թվականի հունվարի 24-ին Ցյուրիխում Հայաստանի վարչապետի հնչեցրած հայտարարությունների

Կորդոբայի Օրենսդիր մարմինը մեծարել է երաժիշտ Գագիկ Գասպարյանին

Արգենտինայի Կորդոբա քաղաքի Օրենսդիր մարմնում տեղի է ունեցել արգենտինաբնակ երաժիշտ Գագիկ Գասպարյանի մեծարման արարողությունը: Ինչպես miasin.am-ին հայտնում է Գագիկ Գասպարյանը, Օրենսդիր մարմինն իրեն նման...

Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա տաճարում Գագիկ Գասպարյանը հնչեցրել է հայկական հոգևոր երաժշտություն

Նոյեմբերի 23-ին Իսպանիայի Բարսելոնա քաղաքի Սագրադա Ֆամիլիա պատմական տաճարում կայացել է համերգ՝ «Հոգևոր ճանապարհորդություն հայկական, անգլիկան եւ հռոմեական կաթոլիկ եկեղեցիների սրբազան երգասացությունների միջոցով՝ ի...

Գագիկ Գասպարյանը հայկական մշակույթը հանրահռչակելու է եվրոպական տաճարներում

Արգենտինաբնակ երաժիշտ, Հայ բարեգործական ընդհանուր միության Բուենոս Այրեսի մասնաճյուղի պատվավոր անդամ Գագիկ Գասպարյանը, հավատարիմ մնալով իր առաքելությանը,  տասնչորս ելույթներով մեկնելու է եվրոպական մի շարք...