Tuesday, October 6, 2026

Տնային կանչ. ուլտրաձայնային հետազոտություն տանը

Կան հիվանդություններ ու իրավիճակներ, որոնց պարագայում չափազանց կարևոր է դինամիկ ուլտրաձայնային հետազոտությունը։ Մինչդեռ, պացիենտի տարիքը, հիվանդության վիճակը՝ տեղաշարժի հնարավորության սահմանափակությունը «ստիպում» են հետազոտությունն իրականացնելու այլ ճանապարհներ փնտրել։ Շարժական ուլտրաձայնային հետազոտությունը և «Տնային կանչ» ծառայությունը դառնում են հարցի լուծում։ Այս ծառայության առանձնահատկությունների մասին ենք զրուցում բժիշկ-սոնոգրաֆիստ Արմինե Միսակյանի հետ։
-Սոնոգրաֆիայի շարժական սարքերը հնարավորություն են տալիս ուլտրաձայնային հետազոտությունն իրականացնել տնային պայմաններում, որը չափազանց կարևոր է ծանր, չտեղաշարժվող հիվանդների համար և այսպիսով լայն հնարավորություն է ամբողջական ծավալով հետազոտությունը ստանալ տանը,-ներկայացնում է Արմինե Միսակովնան։
-Ովքե՞ր կարող են դիմել և ո՞ր դեպքերում է հնարավոր դիմել այս ծառայության օգնությանը։
-Հաճախ են «տնային կանչի» ծառայությանը դիմում կոտրվածքներ ունեցող, վերջույթների անշարժացումով պառկածները։ Հաճախ ենք ունենում կանչեր վիրահատված պացիենտներից, որոնք դուրսգրումից հետո հետվիրահատական շրջանում հետազոտության կարիք ունեն, ինչպես նաև տարեցները, ծանր անկողնային հիվանդները, օնկոլոգիական տարատեսակ հիվանդություններով։
-Ի՞նչ հնարավորություն է սա պացիենտների տեսանկյունից։
-Առանց չափազանցության պետք է ասել, որ հետազոտության այս ձևը հիանալի հնարավորություն է նշված պացիենտների համար։ Տևական ժամանակ անկողնային հիվանդների, շարժունակության բացակայության պայմաններում, ինսուլտների, օնկոլոգիական հիվանդությունների պարագայում «Տնային կանչը» բացառիկ հնարավորություն է չհետաձգել հետազոտությունը, որը շատ կարևոր կարող է լինել բուժման տվյալ փուլի համար։ Սա նաև կոմֆորտ է պացիենտի տեսանկյունից՝ տանից դուրս չգալով հետազոտվել՝ խնայելով ժամանակը։
-Ի՞նչ հետազոտություններ են արվում։
-Սոնոգրաֆիկ հետազոտությունը ներառում է օրգան համակարգերի ամբողջական փաթեթը նույն հետազոտությունների ծավալն է, ինչն արվում է հիվանդանոցային պայմաններւոմ։ Ապարատի հնարավորությունները թույլ են տալիս բոլոր օրգան համակարգերի հիվանդությունների պարագայում կատարել ամբողջական ծավալով հետազոտություն։
-Ինչպե՞ս դիմել։
-Այս հետազոտությանը գրանցվել անհրաժեշտ է մեկ օր առաջ՝ նախապես կապ հաստատելով։
Հեռախոսահամար՝ 093 979709

Block title

ՈՒՁՀ-ն կարևոր է՝ վիրահատության դիմելիս

Տարբեր օրգան-համակարգերի օրգանների վիրահատություններից առաջ նշանակվում են ամենատարբեր հետազոտություններ։ Դրանց նպատակի, ինչպես նաև նախավիրահատական ուլտրաձայնային հետազոտության առանձնահատկությունների մասին ենք զրուցել բժիշկ-սոնոգրաֆիստ Արմինե Միսակյանի հետ։ -Ի՞նչ...

Ինչպե՞ս պատրաստվել ՈՒՁՀ-ի

Բժիշկները հաճախ են խոսում կանխարգելիչ հետազոտությունների մասին։ Միայն այսպես է հնարավոր վաղ հայտնաբերել մեր օրգան-համակարգերում առաջացող փոփոխությունները և արագ միջոցներ ձեռնարկել դրանք բուժելու ուղղությամբ։...

Գաստրոէնտերոլոգիական հիվանդությունների վաղ ախտորոշման հնարավորությունները

Գրեթե բոլոր հիվանդություններրի բարդությունները հնարավոր է կանխարգելել, երբ դրանք ախտորոշվում են իրենց առաջացման վաղ փուլերում։ Այս անգամ զրուցում ենք գասրտոէնտերոլոգիական հիվանդությունների ուկտրաձայնային հայտնաբերման մասին։...

ՈՒՁՀ, երբ պետք է հայտնաբերել ուրոլոգիական հիվանդությունը

Ուլտրաձայնային հետազոտությունը «ոսկե ստանդարտ» է համարվում մի շարք օրգանների և օրգան-համակարգերի հիվանդությունների հայտնաբերման և ախտորոշման ժամանակ։ Ուրոլոգիայում ևս այն առաջնային մեթոդ է։ Խորհրդակցում ենք...

Related news