Tuesday, October 6, 2026

Տեղի ունեցավ «ՄԻԱՍԻՆ» ՀԿ-ի 1-ամյակին նվիրված միջոցառումը

«Բարձունք» գիտակրթական-ռազմավարական կենտրոնում օգոստոսի 26-ին տեղի ունեցավ «ՄԻԱՍԻՆ» հասարակական կազմակերպության 1-ամյակին նվիրված միջոցառումը։ Ցերեկույթը վարեց «ՄԻԱՍԻՆ» ՀԿ-ի ծրագրերի խորհրդատու Սիրվարդ Համբարյանը:

«ՄԻԱՍԻՆ» ՀԿ-ի տեղեկացմամբ,  միջոցառման ընթացքում ներկայացվեց կազմակերպության իրականացրած բոլոր ծրագրերը, հնչեցին շնորհավորական բազում խոսքեր։

Մեկ տարվա գործունեության մասին զեկույցով հանդես եկավ ՀԿ-ի նախագահ Գևորգ Չիչյանը՝ իր խոսքում շնորհակալություն հայտնելով հայաստանյան և սփյուռքյան գործընկերներին համագործակցության և վստահության համար:

Այնուհետև տեսասահիկի միջոցով «ՄԻԱՍԻՆ» ՀԿ-ի մեկ տարվա գործունեությունը ներկայացրեց  ՀԿ-ի համահիմնադիր Լուսինե Պետրոսյանը։

Միջոցառման երաժշտական մասն ապահովեցին  ազգագրական երգերի կատարող, «Առաքելություն Հայաստան» ՀԿ կենտրոնների երգի խմբավար, մանկապարտեզների եւ մանկական զարգացման կենտրոնների երգի ուսուցչուհի «Գոհար Հարությունյանը, Էջմիածնի Մակար Եկմալյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցի ջութակի ուսուցչուհի Լուսինե Ներսիսյանը, Երևանի Կոմիտասի անվան պետական Կոնսերվատորիայի ժողովրդական երգեցողության բաժնի ուսանողուհի Ռաիսա Մելքումյանը։

Միամյա գործունեության առիթով Օրհնության և գնահատանքի գիր էր հղել Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ, Բուլղարիայի Հայոց թեմի Առաջնորդական տեղապահ, Բալկանյան երկրների Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տեր Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, շնորհավորական հոլովակներով հանդես եկան ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ Արսեն Գրիգորյանը (Մրո), «WiRED International» միջազգային առողջապահական կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ, ավստրիահայ հասարակական գործիչ Սեբուհ Բաղդոյանը, ՀՕՄ-ի Վառնայի «Արաքս» մասնաճյուղը ատենապետուհի Շողիկ Սիմոնյանը, Մյունխենի հայ֊-գերմանական «Անուշ» պարի և մշակույթի կենտրոնի հիմնադիր տնօրեն Անուշ Չախալյանը, Դոնի Ռոստովի «Искры Армении» պարի անսամբլի ղեկավար Արմինե Օհանյանը։

«ՄԻԱՍԻՆ» ՀԿ-ի միամյակի միջոցառմանը ներկա էին բոլոր ծրագրերում համագործակցած կազմակերպությունների ներկայացուցիչներ, հատուկ հյուրեր, ծրագրերի մասնակիցներ։

«Մեր տունը» սոցիալական  ՀԿ-ի փոխտնօրեն Մարիամ Կիրակոսյանն իր խոսքում ջերմորեն շնորհավորեց ՀԿ-ի աշխատակազմին միամյա գործունեության առիթով՝ հանգամանալիորեն անդրադառնլով միասին իրականացրած ծրագրերին:

ՀՕՄ Արվեստի ատենապետուհի Լիզա Մինասյանն իր շնորհավորական խոսքում նույնպես կարևորեց «ՄԻԱՍԻՆ»-ի գործուենությունը՝ հույս հայտնելով, որ արդեն երկուստեք սկիզբ առած արդյունավետ փոխգործակցությունը կլինի շարունակական:

Միջոցառումն ամփոփվեց շնորհակալագրերի և պատվոգրերի հանդիսավոր հանձմամբ։

Block title

ՈՒՁՀ-ն կարևոր է՝ վիրահատության դիմելիս

Տարբեր օրգան-համակարգերի օրգանների վիրահատություններից առաջ նշանակվում են ամենատարբեր հետազոտություններ։ Դրանց նպատակի, ինչպես նաև նախավիրահատական ուլտրաձայնային հետազոտության առանձնահատկությունների մասին ենք զրուցել բժիշկ-սոնոգրաֆիստ Արմինե Միսակյանի հետ։ -Ի՞նչ...

Ինչպե՞ս պատրաստվել ՈՒՁՀ-ի

Բժիշկները հաճախ են խոսում կանխարգելիչ հետազոտությունների մասին։ Միայն այսպես է հնարավոր վաղ հայտնաբերել մեր օրգան-համակարգերում առաջացող փոփոխությունները և արագ միջոցներ ձեռնարկել դրանք բուժելու ուղղությամբ։...

Գաստրոէնտերոլոգիական հիվանդությունների վաղ ախտորոշման հնարավորությունները

Գրեթե բոլոր հիվանդություններրի բարդությունները հնարավոր է կանխարգելել, երբ դրանք ախտորոշվում են իրենց առաջացման վաղ փուլերում։ Այս անգամ զրուցում ենք գասրտոէնտերոլոգիական հիվանդությունների ուկտրաձայնային հայտնաբերման մասին։...

ՈՒՁՀ, երբ պետք է հայտնաբերել ուրոլոգիական հիվանդությունը

Ուլտրաձայնային հետազոտությունը «ոսկե ստանդարտ» է համարվում մի շարք օրգանների և օրգան-համակարգերի հիվանդությունների հայտնաբերման և ախտորոշման ժամանակ։ Ուրոլոգիայում ևս այն առաջնային մեթոդ է։ Խորհրդակցում ենք...

Related news

«WiRED International-Armenia»-ն և «ՄԻԱՍԻՆ» ՀԿ-ն սկսում են առողջապահական նոր ծրագիր

Wired International - Armenia առողջապահական միջազգային կազմակերպությունը և «ՄԻԱՍԻՆ» համահայկական ՀԿ-ն շարունակում են իրենց համատեղ նախաձեռնությունները՝ Համայնքային Առողջապահական Աշխատողների (ՀԱԱ) վերապատրաստման նոր առցանց ծրագրով։...

Հայոց ցեղասպանության ճանաչումը չպետք է վտանգի ենթարկվի քաղաքական նկատառումներով. CAAS

Արձագանք` ի պատասխան 2025 թվականի հունվարի 24-ին Ցյուրիխում Հայաստանի վարչապետի հնչեցրած հայտարարությունների

Կորդոբայի Օրենսդիր մարմինը մեծարել է երաժիշտ Գագիկ Գասպարյանին

Արգենտինայի Կորդոբա քաղաքի Օրենսդիր մարմնում տեղի է ունեցել արգենտինաբնակ երաժիշտ Գագիկ Գասպարյանի մեծարման արարողությունը: Ինչպես miasin.am-ին հայտնում է Գագիկ Գասպարյանը, Օրենսդիր մարմինն իրեն նման...

Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա տաճարում Գագիկ Գասպարյանը հնչեցրել է հայկական հոգևոր երաժշտություն

Նոյեմբերի 23-ին Իսպանիայի Բարսելոնա քաղաքի Սագրադա Ֆամիլիա պատմական տաճարում կայացել է համերգ՝ «Հոգևոր ճանապարհորդություն հայկական, անգլիկան եւ հռոմեական կաթոլիկ եկեղեցիների սրբազան երգասացությունների միջոցով՝ ի...