Monday, October 5, 2026

Վերադարձ հայրենիք՝ ռազմաճակատ մեկնելու

Հարություն Մարգարյանը Ռուսաստանի Դաշնության Կրասնոդար քաղաքից ժամանել է Հայաստան՝ կամավորագրվելու։

Հարությունը 22 տարեկան է, արդեն 8 տարի ընտանիքի հետ բնակվում է Կրասնոդարում։ Մասնագիտությամբ մարկետոլոգ է։ Արցախում պատերազմական իրավիճակը տեսնելով՝ Հարությունը որոշել է վերադառնալ Հայաստան եւ մեկնել ռազմաճակատ։

Նա այս տարվա հուլիսին է զորացրվել ռուսական բանակից։

Հարությունը վստահեցնում է, որ մարտական բարձր պատրաստվածություն ունի։ Ինքնակամ ՌԴ բանակ էր զորակոչվել՝ մարտական պատրաստվածություն անցնելու, տանկիստ է։ Ասում է՝ գիտեր, որ պատերազմը Հայաստանից հեռու չէ։

 

 

«Հասկացա, որ սահմանին պետք են այնպիսի տղամարդիկ, որոնք ռազմական գիտելիքներ ունեն։ Մեր ժամն եկել է, որ գանք մեր կռիվը տանք»,- ասում է նա։

Հարությունի հետ նույն՝ Կրասնոդար-Երեւան չվերթով ժամանեցին տասնյակ հայ տղամարդիկ՝ ռազմաճակատ մեկնելու համար։

«Հետքի» հետ զրուցած մոտ մեկ տասնյակ ժամանողներից որևէ մեկը զորակոչի ծանուցում չի ստացել․ Հայաստան են ժամանել կամավորագրվելու համար։

 

 

Արցախ մեկնել ցանկացողների թվում թե’ երիտասարդներ էին, թե’ միջին տարիքի տղամարդիկ։ Մեզ հետ զրույցում պնդում են՝ մարտական են տրամադրված, հիմա պետք է լինեն սահմանին կանգնած զինվորների կողքին։

Վերադարձողներից շատերը զինվորական հագուստով էին։

«Պատերազմի լուրը ինձ համար մեծ հարված էր։ Ընտանիքս, երեխաներս Ստեփանակերտում են։ Եկել եմ կռվեմ, իմ հայրենիքը պաշտպանեմ։ Հիմա պետք է սփյուռքի տղաները գան»,- ասում է Էդվարդ Մեջլումյանը։

Էդվարդ Մեջլումյանը սեպտեմբերի 26-ին էր Հայաստանից մեկնել Կրասնոդար։ Հաջորդ օրը պատերազմը սկսվեց։ Տեսնելով, որ մարտերն ավելի են թեժանում՝ վերադարձի տոմս է գնել։

 

 

Գործի բերումով հաճախ է կարճաժամկետ այցելություններ կատարում Ռուսաստան։ Բայց ընտանիքը շարունակում է Ստեփանակերտում բնակվել։

Ռազմաճակատ մեկնելու համար այսօր արդեն կկամավորագրվի։  Նախկինում ծառայել է Արցախում, պահեստազորի սպա է, տեղանքին քաջատեղյակ։ Թեև 54 տարեկան է, բայց վստահեցնում է՝ մարտականորեն պատրաստված է։

Սա առաջին թռիչքը չէ, որ Սփյուռքի խոշոր համայնքներից հայ տղամարդիկ գալիս են Հայաստան՝ Արցախ մեկնելու։ Նրանք իրենց հետ նաև օգնություն են բերում։

 

 

«Եկել եմ հայրենիքս պաշտպանեմ։ Ամեն մի կորցրած զինվորը մեզ համար ցավալի կորուստ է, ամեն օրն էլ ցավալի է։ Մեր բանակին՝ տոկունություն, համարձակություն»,- ասում է Կրասնոդարից Հայաստան վերադարձած Արսեն Զուլոյանը։

Նրա ընկերներն ու ծանոթները ևս Ռուսաստանի, աշխարհի այլ քաղաքներից վերադառնում են Հայաստան՝ առաջնագիծ մեկնելու։

 

 

Արսեն Զուլոյանը սփյուռքում բնակվող հայերին կոչ արեց վերադառնալ Հայաստան, կանգնել զինծառայողների կողքին։ Թեև կարևորում է դրամական աջակցությունները, սակայն նրա համար անձնական ներկայությունն այս պահին շատ կարևոր է։

Նյութը՝ hetq.am-ի

Լուսանկարները՝ Անի Սարգսյանի

Block title

ՈՒՁՀ-ն կարևոր է՝ վիրահատության դիմելիս

Տարբեր օրգան-համակարգերի օրգանների վիրահատություններից առաջ նշանակվում են ամենատարբեր հետազոտություններ։ Դրանց նպատակի, ինչպես նաև նախավիրահատական ուլտրաձայնային հետազոտության առանձնահատկությունների մասին ենք զրուցել բժիշկ-սոնոգրաֆիստ Արմինե Միսակյանի հետ։ -Ի՞նչ...

Ի հիշատակ 44-օրյա պատերազմի հերոսների. «Իմ անուշ տղա» պիեսը՝ Տնտեսագիտականի բեմում

Ներկայացումն ավարտվեց Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների լուսանկարների ցուցադրումով և նրանց հերոսացման արժևորմամբ

Գալով ապրիլի 24-ին Հայաստան, դուք կօգնեք պահպանել մեր պետականությունը․Ռ․Հովհաննիսյան

Ապրիլի 24-ին եկեք Երևան, հայաստանցիների հետ միասին հարգելու Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը․կոչ սփյուռքահայերին

Արցախի մասին պատմող ֆիլմն ընդգրկվել է Կաննի 73-րդ կինոփառատոնի պաշտոնական ցուցակում

Կինոնկարի պրեմիերան տեղի ունեցավ մարտի 10-ին «Մոսկվա» կինոթատրոնում:

Related news

Տեղի ունեցավ Կարեն Խուրշուդյանի «Աստծո ոստան» գրքի շնորհանդեսը

Երևանի Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում:

Դեկտեմբերի 19-ից Հայաստանի Հանրապետությունում եռօրյա սուգ կհայտարարվի

Նաեւ հիշատակի երթ կկազմակերպվի Հանրապետության հրապարակից դեպի Եռաբլուր

Հրամանատարն իր լեռներում է…

Հայտնի «Եղնիկների» լեգենդար հրամանատարից «ազատվելու» համար թուրք-ադրբեջանական զինուժը 44 օր անդադրում ավիացիա կիրառեց` թիրախավորելով հատկապես նրա գտնվելու հավանական վայրը