Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ, Բուլղարիայի Հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տ․ Տաթև եպիսկոպոս Հակոբյանն առաջնագծում է:
«Աշխարհի 160 երկրում հայություն կա: Ամբողջ սփյուռքի հայությունն այսօր մեկ մտածմունքով, մեկ գաղափարով է լցված՝ օգնել, օգտակար լինել, պաշտպանել մեր Արցախի Հանրապետությունը: Երբեք չկարծեք, որ դուք առանձին եք, մենք պետք է հաղթենք, վստահ եղեք, որովհետևւ ձեզ նման առյուծասիրտ զինվորներ ունենք, դուք մեր հպարտությունն եք: Մենք ձեր առջև խոնարհվում ենք, մենք ձեզնով հպարտ ենք: Թող Աստված ձեր աջը զորացնի, որպեսզի կարողանանք թշնամուն հետ մղել այս սրբազան, այս սուրբ հողից: Այն միայն հող չէ, այս երկիրը Աստծո տունն է»,- դիմելով Հայոց բանակի զինվորներին՝ ասել է թեմի առաջնորդը:
Մանրամասները՝ Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի տեղեկատվական համակարգի տարածած տեսանյութում.






