Monday, October 5, 2026

Պլանավորել հղիությունը՝ առողջ մայրության և մանկության համար

«Հղիության պլանավորումը առողջ և անվտանգ հղիության և առողջ երեխա ունենալու գրավականն է»,- նշում է Մարգարյան ծննդատան վիրաբուժական գինեկոլոգիայի բաժանմունքի ղեկավար, մանկաբարձ գինեկոլոգ Նարեկ Մանուկյանը։

–Ի՞նչ է նշանակում հղիության պլանավորում։
-Կինը պետք է իմանա, որ հղիությունը «սկսվում» է հղիությունից առաջ, պետք է հրաժարվի բոլոր տեսակի վնասակար սովորություններից և իմանա, որ հղիությանը պետք է նախապես պատրաստվել։ Նախքան հղիությունը պետք է անպայման դիմի բժշկի՝ բացառելու օրգանիզմի ամենատարբեր հիվանդությունները, առաջին հերթին սեռական ուղիների բորբոքային պրոցեսները, այլ հիվանդություններ, հետագայում առողջ հղիության համար։

–Ի՞նչ հետազոտություններ է անցնում ամուսնական զույգը՝ կինը և ամուսինը՝ մինչև հղիությունը։
-Առաջնահերթ կինն անցնում է գինեկոլոգիական զննում, որի ընթացքում վերցվում են համապատասխան քսուքներ բորբոքումների և ինֆեկցիաների առկայությունը պարզելու համար։ Կատարվում է փոքր կոնքի օրգանների հետազոտություն։ Իսկ ամուսինը հանձնում է նախ առաջին հերթին սպերմոգրամմա, անցնում բորբոքումների և ինֆեկցիաների առկայությունը ստուգելու համար նախատեսված հետազոտություն։ Անհրաժեշտության դեպքում կատարվում է նաև հորմոնալ և այլ հետազտություններ։

–Ինչքանո՞վ է կարևոր պլանավորումը և ի՞նչ ռիսկերից է կնոջը ձերբազատում։
-Պլանավորումն էական նշանակություն ունի թե մոր, թե պտղի առողջության պահպանման հարցում, որի միջոցով հնարավոր է կանխել քրոնիկ հիվանդությունները, կանխել բնածին արատները, նվազեցնել վիժման և վաղաժամ ծննադաբերության ռիսկերը, և հղիությունը պետք է լինի գիտակցված, որպեսզի հնարավորինս առողջ մայր և առողջ երեխա ունենանք։

Block title

ՈՒՁՀ-ն կարևոր է՝ վիրահատության դիմելիս

Տարբեր օրգան-համակարգերի օրգանների վիրահատություններից առաջ նշանակվում են ամենատարբեր հետազոտություններ։ Դրանց նպատակի, ինչպես նաև նախավիրահատական ուլտրաձայնային հետազոտության առանձնահատկությունների մասին ենք զրուցել բժիշկ-սոնոգրաֆիստ Արմինե Միսակյանի հետ։ -Ի՞նչ...

Ինչպե՞ս պատրաստվել ՈՒՁՀ-ի

Բժիշկները հաճախ են խոսում կանխարգելիչ հետազոտությունների մասին։ Միայն այսպես է հնարավոր վաղ հայտնաբերել մեր օրգան-համակարգերում առաջացող փոփոխությունները և արագ միջոցներ ձեռնարկել դրանք բուժելու ուղղությամբ։...

Գաստրոէնտերոլոգիական հիվանդությունների վաղ ախտորոշման հնարավորությունները

Գրեթե բոլոր հիվանդություններրի բարդությունները հնարավոր է կանխարգելել, երբ դրանք ախտորոշվում են իրենց առաջացման վաղ փուլերում։ Այս անգամ զրուցում ենք գասրտոէնտերոլոգիական հիվանդությունների ուկտրաձայնային հայտնաբերման մասին։...

ՈՒՁՀ, երբ պետք է հայտնաբերել ուրոլոգիական հիվանդությունը

Ուլտրաձայնային հետազոտությունը «ոսկե ստանդարտ» է համարվում մի շարք օրգանների և օրգան-համակարգերի հիվանդությունների հայտնաբերման և ախտորոշման ժամանակ։ Ուրոլոգիայում ևս այն առաջնային մեթոդ է։ Խորհրդակցում ենք...

Related news