Tuesday, October 6, 2026

Պետքարտուղար Փոմփեոն Ղարաբաղում տիրող կացությունը քննարկել է Թրամփի հետ

Պետքարտուղար Մայք Փոմփեոն Վաշինգտոնում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում ծավալվող իրադարձությունները ամերիկյան իշխանութունների ուշադրության կենտրոնում են։ Այս մասին տեղեկացնում է Ազատություն Ռադիոկայանը։

«Ես այս թեմայի շուրջ նախագահ Թրամփի հետ այսօր առավոտյան կարճատև զրույց եմ ունեցել: Մենք հետևում ենք այնտեղ ծավալվող իրադարձություններին։ Մենք միանում ենք մեր եվրոպացի գործընկերներին և աշխարհի բազմաթիվ պետություններին, որոնք ասում են, որ պետք է հրադադար հաստատվի և պետք է մեկնարկի խնդրի լուծումը», – հայտարարել է Փոմփեոն՝ հավելելով․ – «Մենք տեսնում ենք քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի մասին տեղեկությունները, մենք տեսնում ենք նաև, որ Թուրքիան սկսել է ուժեղացնել Ադրբեջանին։ Մենք կոչ ենք անում բոլոր միջազգային դերակատարներին հեռու մնալ այդ տարածաշրջանից՝ չխորացնելով խնդիրները։ Աշխատում ենք այդ ուղղությամբ օգտագործելով մեր դիվանագիտական գործիքակազմը, որպեսզի կարողանանք հասնել հրադադարի և խնդրի այնպիսի լուծման, որը հիմնված կլինի միջազգային իրավունքի նորմերի վրա», – հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը։

«Մենք կենտրոնացած ենք այս խնդրի վրա, մենք մեծ ուշադրություն ենք դարձնում այս ամենին և անկեղծորեն ասած մենք արդեն իսկ որոշ քայլերի դիմել ենք, որոնք մեծացնում են իմ կողմից հիշատակված նպատակներին հասնելու հավանականությունը», – հայտարարել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը։

Block title

ՈՒՁՀ-ն կարևոր է՝ վիրահատության դիմելիս

Տարբեր օրգան-համակարգերի օրգանների վիրահատություններից առաջ նշանակվում են ամենատարբեր հետազոտություններ։ Դրանց նպատակի, ինչպես նաև նախավիրահատական ուլտրաձայնային հետազոտության առանձնահատկությունների մասին ենք զրուցել բժիշկ-սոնոգրաֆիստ Արմինե Միսակյանի հետ։ -Ի՞նչ...

Ի հիշատակ 44-օրյա պատերազմի հերոսների. «Իմ անուշ տղա» պիեսը՝ Տնտեսագիտականի բեմում

Ներկայացումն ավարտվեց Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների լուսանկարների ցուցադրումով և նրանց հերոսացման արժևորմամբ

Արցախի մասին պատմող ֆիլմն ընդգրկվել է Կաննի 73-րդ կինոփառատոնի պաշտոնական ցուցակում

Կինոնկարի պրեմիերան տեղի ունեցավ մարտի 10-ին «Մոսկվա» կինոթատրոնում:

Ադրբեջանն է պատասխանատվություն կրում տարածաշրջանի ժողովուրդների կրած զրկանքների համար․Աննա Նաղդալյան

Ադրբեջանը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի դեմ սանձազերծել է երկու լայնամասշտաբ պատերազմ, որը հանգեցրել է տասնյակ հազարավոր զոհերի

Related news

«WiRED International-Armenia»-ն և «ՄԻԱՍԻՆ» ՀԿ-ն սկսում են առողջապահական նոր ծրագիր

Wired International - Armenia առողջապահական միջազգային կազմակերպությունը և «ՄԻԱՍԻՆ» համահայկական ՀԿ-ն շարունակում են իրենց համատեղ նախաձեռնությունները՝ Համայնքային Առողջապահական Աշխատողների (ՀԱԱ) վերապատրաստման նոր առցանց ծրագրով։...

Հայոց ցեղասպանության ճանաչումը չպետք է վտանգի ենթարկվի քաղաքական նկատառումներով. CAAS

Արձագանք` ի պատասխան 2025 թվականի հունվարի 24-ին Ցյուրիխում Հայաստանի վարչապետի հնչեցրած հայտարարությունների

Կորդոբայի Օրենսդիր մարմինը մեծարել է երաժիշտ Գագիկ Գասպարյանին

Արգենտինայի Կորդոբա քաղաքի Օրենսդիր մարմնում տեղի է ունեցել արգենտինաբնակ երաժիշտ Գագիկ Գասպարյանի մեծարման արարողությունը: Ինչպես miasin.am-ին հայտնում է Գագիկ Գասպարյանը, Օրենսդիր մարմինն իրեն նման...

Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա տաճարում Գագիկ Գասպարյանը հնչեցրել է հայկական հոգևոր երաժշտություն

Նոյեմբերի 23-ին Իսպանիայի Բարսելոնա քաղաքի Սագրադա Ֆամիլիա պատմական տաճարում կայացել է համերգ՝ «Հոգևոր ճանապարհորդություն հայկական, անգլիկան եւ հռոմեական կաթոլիկ եկեղեցիների սրբազան երգասացությունների միջոցով՝ ի...